TotalFootball.am


19.04.19 01:18

Fanclubs CUP-2019. «Բարսելոնան» հաղթեց խոշոր հաշվով, բայց լքեց պայքարը


Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրը մեկնարկեց A խմբում ընգրկված «Բարսելոնա» և «Վուլվերհեմփթոն» թիմերի միջև խաղով:

Կատալոնական ակումբի երկրպագուների թիմը խմբային փուլի վերջին խաղում 13:4 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ:

«Բարսելոնան» այս հաղթանակի շնորհիվ իր առաջին 3 միավորը վաստակեց այս մրցաշարում, ինչը, սակայն, բավարար չեղավ հաջորդ փուլ դուրս գալու համար:

Այսպիսով, «Բարսելոնան» ու «Վուլվերհեմփթոնը», որն այդպես էլ միավոր չվաստակեց, չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքն ու ավարտեցին ելույթները Fanclubs CUP-2019-ում:

Հիշեցնենք՝ 3-րդ տուրի ևս 6 հանդիպում կկայանա շաբաթ՝ ապրիլի 20-ին: Կիրակի` ապրիլի 21-ին, մրցաշարի որևէ հանդիպում չի կայանա: Տուրի մյուս խաղերի ժամանակացույցի մասին կհայտնենք ավելի ուշ:





  Լրահոս



Fanclubs CUP


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0