TotalFootball.am


21.04.19 11:20

Fanclubs CUP-2019. «Սիթին» ու «Արարատը» դրամատիկ խաղը ոչ-ոքի ավարտեցին, ՄՅՈւ-ն հաղթեց «Ջոկերին» (այլ արդյունքներ)


Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարի խմբային փուլի վերջին՝3-րդ տուրի շրջանակում ապրիլի 20-ին 4 հանդիպում է կայացել:

Հիշեցնենք՝ ՊՍԺ-«Նյուքասլ» խաղը հետաձգվել է, իսկ «Բայազետ»-«Երևան» խաղում «Բայազետին» 0:5 հաշվով տեխնիկական պատություն է գրանցվել:

Օրվա մյուս խաղերում «Ռևոլուշնը», որն ընդգրկված է F խմբում, մրցել է «Այաքսի» հետ և 7:2 հաշվով վստահ հաղթանակ տարել: Այս հաղթանակի շնորհիվ թիմն իր միավորների թիվը հասցրել է 6-ի և հավասարվել  «Էվրիկայի», որն այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել:

Խաղային օրվա մյուս հանդիպումը՝  «Մանչեսթեր Սիթիի» և «Արարատի» միջև, չափազանց հետաքրքիր է ստացվել: Թիմերը լարված ու դրամատիկ պայքարում անցած խաղում 5-ական գնդակ են ուղարկել միմյանց դարպասները, ընդ որում «Արարատի» խաղացողները խաղի ընթացքում պատվում էին երկու գոլի տարբերությամբ, իսկ խաղավատին կարող էին նաև հաղթանակի հասնել, բայց անգլիական թիմի երկրպագուները ևս մեկ գոլ խփեցին ու ոչ-ոքի կորզեցին:

Հարկ է նշել, որ այս երկու թիմերն էլ արդեն ապահովել էին փլեյ-օֆֆին իրենց մասնակցությունը: Այդուհանդերձ, «Արարատը» խմբային փուլն ավարտեց 7 միավորով՝ G խմբում առաջին տեղը զբաղեցնելով, իսկ «Մանչեսթեր Սիթին» 5 միավոր ունի:

Հաջորդ խաղում հանդիպեցին A խմբի ուժեղագույն թիմերը՝ «Աթլետիկո Մադրիդն» ու «Heroes Team LA Galaxy»-ն, որոնք արդեն իսկ ապահովել էին իրենց մասնակցությունը հաջորդ փուլին:

Այդուհանդերձ, «Heroes Team»-ը 5:2 հաշվով փայլուն հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ ու, տանելով իր երրորդ անընդմեջ հաղթանակն այս մրցաշարում, խմբային փուլն ավարտեց 100-տոկոսանոց արդյունքով (9 միավոր): «Աթլետիկո Մադրիդը» 6 միավորով երկրորդն է:

Խաղային օրն ավարտվեց C խմբի առաջատարների՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ջոկերի» միջև խաղով: Այս հանդիպումը ևս բավականին դիտարժան ու լարված ստացվեց: Արդյունքում, անգլիական թիմի երկրպագուները վերջին վայրկյաններին խփած գոլի շնորհիվ 5:4 հաշվով կամային հաղթանակ տարան ու բացարձակ արդյունքով ավարտեցին խմբային փուլը (9 միավոր): «Ջոկերը» խմբից դուրս եկավ երկրորդ տեղով՝ 6 միավոր վաստակելով 3 խաղում:

Հիշեցնենք՝ 3-րդ տուրի ևս երկու հանդիպում կկայանա երեքշաբթի՝ ապրիլի 23-ին: Ժամը 20:30-ին E խմբի առաջատար «Յուվենտուսը» (6 միավոր) կմրցի «Սպարտակի» հետ, իսկ Ժամը 21:30-ին մեկնարկելիք խաղում միմյանց հետ կմրցեն «Ֆալկոնսն» ու «Մետալուրգը»: 

Տուրի մյուս խաղերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:





  Լրահոս



Fanclubs CUP


Ամենաընթերցվածները

Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1