TotalFootball.am


06.05.19 00:55

Fanclubs CUP-2019. «Յուվենտուսն» ու «Լիվերպուլը» հաղթեցին և դուրս եկան 1/4


Մեկնարկել է Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարի 1/8 եզրափակիչը:

Փլեյ-օֆֆի առաջին խաղում գործող չեմպիոն «Յուվենտուսը» մրցել է «Ռևոլուշնի» հետ և լարված պայքարում անցած խաղում 14:5 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ:

Խաղային օրվա մյուս զույգը կազմել են «Լիվերպուլ» և «Մանչեսթեր Յունայթեդ» թիմերը. այս թիմերրի միջև պայքարում ավելի ուժեղ են գտնվել մերսիսայդյան թիմի երկրպագուները, որոնք 5:2 հաշվով հաղթանակ են տարել ու դուրս եկել հաջորդ փուլ:

Այսպիսով, «Յուվենտուսը» և «Լիվերպուլը» մրցաշարի քառորդ եզրափակչում են, իսկ «Ռևոլուշնն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» լքել են պայքարը:

1/8 եզրափակչի մյուս հանդիպումները, հիշեցնենք, կկայանան մայիսի 6-ին և 7-ին:





  Լրահոս



Fanclubs CUP


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0