TotalFootball.am


08.05.19 02:28

Fanclubs CUP-2019. «Երևանն» անհավանական խաղում հաղթեց «Ջոկերին» և դուրս եկավ 1/4 (այլ արդյունքներ)


Մայիսի 7-ին կայացած խաղերից հետո հայտնի դարձան Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարի քառորդ եզրափակչի վերջին 3 մասնակիցները:

Խաղային օրը մեկնարկեց «Էվրիկա» և «Ֆալկոնս» թիմերի միջև խաղով. հանդիպումն անցավ բավականին լարված ու դիտարժան պայքարում և ավարտվեց «Էվրիկայի»՝ 6:5 հաշվով հաղթանակով:

Քառորդ եզրափակչի մյուս ուղեգիրն ապահովեց «Երևանը», որը մրցեց «Ջոկերի» հետ ու ֆանտաստիկ խաղում 5:2 հաշվով հաղթանակ տարավ մրցաշարի ամենափորձառու թիմերից մեկի նկատմամբ: 

Նշենք՝ հանդիպման հիմնական ժամանակում թիմերը երկուական անգամ գրավեցին միմյանց դարպասները, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որում արդեն «Երևանի» խաղացողները ևս 3 գնդակ կարողացան ուղարկել «Ջոկերի» դարպասն ու դուրս եկան հաջորդ փուլ:

1/8 եզրափակչի վերջին խաղում ուժերը չափեցին «Արարատն» ու «Բավարիան»: Այստեղ հաջողությունն «Արարատի» խաղացողների կողմն էր, ովքեր 3 անգամ գնդակն ուղարկեցին մրցակցի դարպասը. «Բավարիան» պատասսխանեց միայն երկուսով:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Fanclubs CUP-2019 քառորդ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Մովիսթարը», «Աթլետիկո Մադրիդը» և «Մանչեսթեր Սիթին»:

Քառորդ եզրափակչի խաղացանկի և ժամանակացույցի վերաբերյալ կտեղեկացնենք ավելի ուշ:





  Լրահոս



Fanclubs CUP


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0