TotalFootball.am


29.05.19 02:49

Fanclubs CUP-2019. «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Սիթին» կխաղան եզրափակչում


Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարի շրջանակում մայիսի 28-ին կայացան 1/2 եզրափակչի հանդիպումները:

Կիսաեզրափակչի առաջին զույգը կազմել էին «Յուվենտուսն» ու «Լիվերպուլը»: Շատ լարված ու դրամատիկ խաղում մրցաշարի գործող չեմպիոնները 4:3 հաշվով հաղթանակ տարան ու ապահովեցին իրենց տեղը եզրափակչում:

«Յուվենտուսը» Fanclubs CUP-ի հաղթողի կոչումը կփորձի պաշտպանել «Մանչեսթեր Սիթի» հետ դիմակայությունում, որը կիսաեզրափակչում 5:3 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մադրիդի «Աթլետիկոյի» երկրպագուների թիմի նկատմամբ:

Այսպիսով,  Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարի եզրափակչում միմյանց հետ կմրցեն «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Սիթին»:

Իսկ «Լիվերպուլն» ու «Աթլետիկոն» խաղ կանցկացնեն երրորդ տեղի համար:

Եզրափակչի անցկացման ժամկետների մասին կհայտնենք ավելի ուշ:





  Լրահոս



Fanclubs CUP


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0