TotalFootball.am


05.06.19 01:58

Fanclubs CUP-2019. «Յուվենտուսը» 3-րդ տարին անընդմեջ ճանաչվեց մրցաշարի չեմպիոն


Ավարտվեց Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարը:

Երրորդ տարին անընդմեջ մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճեցին «Յուվենտուսի» երկրպագուները, որոնք եզրափակչում 9:3 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարան «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:

Ինչ վերաբերում է 3-րդ տեղի համար պայքարին, ապա «Լիվերպուլն» այդ դիմակայությունում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մադրիդի «Աթլետիկոյի» երկրպագուների նկատմամբ ու նվաճեց բրոնզե մեդալները:

Եզրափակչից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը:





  Լրահոս



Fanclubs CUP


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0