TotalFootball.am


05.06.19 17:47

Fanclubs CUP-2019. Տիգրան Հախնազարյան. Փայլեց մեր դարպասապահը. նա թիմի կեսն է


Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարի չեմպիոնությունը նվաճած «Յուվենտուս» թիմի խաղացող Տիգրան Հախնազարյանը մեզ հետ զրույցում կիսվել է տպավորություններով.

«Դրական զգացողություններ ունեմ, քանի որ 3-րդ տարին անընդմեջ կարողացանք դառնալ Fanlubcs CUP-ի հաղթող: Շատ լավ խաղ ստացվեց: Այսօր մեր թիմը շատ հավաքված խաղաց ու կարծում եմ` արդյունքն իրենն ասում է:

Ո՞րն է մեր հաջողության գաղտնիքը. անցած տարի էլ եմ նշել, որ այս թիմով մենք ընդհանրապես մարզումներ չենք անցկացնում: Պարզապես հավաքվում ենք խաղալու: Բոլորը փորձառու տղաներ են ու նվիրված են խաղին: Կարծում եմ` անհատական որակների ու փորձի հաշվին ենք կարողանում հաջողության հասնել:

Այսօրվա խաղում հաղթանակը հեշտ չստացվեց, պարզապես մենք կարողացանք մեր պահերն օգտագործել ու պետք է շեշտեմ նաև, որ այսօր փայլեց մեր դարպասապահը` Հարություն Ղարիբյանը: Կարծում եմ` դարպասապահը թիմի կեսն է, ու այսօրվա նրա հաջող խաղի շնորհիվ մեր խաղն էլ լավ ստացվեց:

Մրցաշարի ո՞ր խաղն էր ամենատպավորիչը. կարծում եմ` կիսաեզրափակչի խաղը «Լիվերպուլի» հետ ավելի հիշարժան ստացվեց: Հաշիվն այնպիսին էր, որ լարված էր պահում մեզ, արդյունքում կարողացանք 4:3 հաշվով հաղթանակ տանել: Ճիշտ է` այսօր շատ լավ խաղացինք, բայց ավելի տպավորված եմ կիսաեզրափակչի մեր խաղով»,- նշեց Տիգրան Հախնազարյանը:

Հիշեցնենք` Fanclubs CUP-2019-ի եզրափակչում «Յուվենտուսը» 9:3 հաշվով փայլուն հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ու նվաճեց հաղթողի տիտղոսը:





  Լրահոս



Fanclubs CUP


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0