TotalFootball.am


05.06.19 22:48

Fanclubs CUP-2019. Տիգրան Զաքարյան. Երկրորդ տեղը վատ արդյունք չեմ համարում


Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրին «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները՝ եզրափակչում զիջելով «Յուվենտուսին»:

Թիմի խաղացող Տիգրան Զաքարյանը մեզ հետ զրույցում կիսվել է տպավորություններով.

«Նախ պետք է ասեմ, որ մեր թիմը ժամերի ընթացքում է հավաքվել ու մենք առաջին անգամ էինք միասին առաջնության մասնակցում: Բոլորս էլ խաղում ենք տարբեր թիմերում, բայց միասին առաջին անգամ էինք հանդես գալիս:

Կարծում եմ՝ մեզ խանգարեց փորձը: «Յուվենտուսն» ավելի փորձառու տղաներ ունի, ովքեր շատ ավելի երկար ժամանակ են իրար հետ խաղում: Պետք է առաձնացնել նաև նրանց դարպասապահին, որը ֆանտաստիկ էր: «Յուվենտուսը» երեկ ավելի ուժեղ էր ու հաղթեց: Շնորհավորում եմ:

Իսկ մեզ համար վատ արդյունք չեմ համարում պատվավոր երկրորդ տեղը:

Ինչ վերաբերում է մրցակցությանը, պետք է նշեմ, որ այս անգամ շատ ավելի ուժեղ թիմեր էին հավաքվել:

Ինձ համար մեր ամենադիտարժան խաղն «Էվրիկայի» հետ էր, երբ պարտվում էինք, բայց կարողացանք հավաքվել ու հաղթել (5:4): Ինձ շատ դուր եկավ այս առաջնությունը: Մեզ համար սա ևս մեկ փորձ էր, հետևություններ կանենք հաջորդ անգամ ավելի լավ մասնակցելու և խաղալու համար»,- իր խոսքում նշեց Տիգրան Զաքարյանը:





  Լրահոս



Fanclubs CUP


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0