TotalFootball.am

21.04.13 15:46

Հանդիպում առանց դարպասների. Ուլիս - Շիրակ 0:0


Ավարտված է հանդիպումը: Խաղում չկային ոչ միայն գոլեր, այլև գոլային հնարավորություններ:

90 - Երեք րոպե է ավելացվում:

89 - Պատոն գնդակը միայնակ տարավ մրցակցի տուգանային հրապարակ, սակայն գնդակը փոխանցեց մրցակցի դարպասապահին:

86 - Օդհիամբոն տուգանայինից գնդակը կախեց մրցակցի տուգանային հրապարակ, սակայն այստեղ զգոն էին Ուլիսի պաշտպանները:

Substitute out 84 - Արտավազդ Բոյաջյանին փոխարինում է Օրբելի Համբարձումյանը:

82 - Ուլիսն անկյունային իրացրեց, բայց դրա խաղարկումից հետո Արամ Բարեղամյանը գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակ, որտեղ Շիրակի դարպասապահը տիրեց գնդակին:

Substitute out 81 - Անդրանիկ Բարիկյանին փոխարինում է Արա Մուրադյանը:

80- Բարիկյանն էր մոտ հաջողությանը, սակայն շեղ ստացվեց նրա հարվածը:

79 - Արա Մկրտչյանը փորձեց հաջողության հասնել աջ եզրից, սակայն նրա հարվածի ճանապարհը փակեցին պաշտպանները:

Substitute out 75 - Արա Բարեղամյանն է դաշտ դուրս գալիս Նորայր Սահակյանի փոխարեն:

Substitute out 71 - Լևոն Պաչաջյանին փոխարինեց Արա Մկրտչյանը: 

66-  Շիրակն ակտիվացել է հարձակման գծում: Թիմի բազմաքայլ գրոհն ավարտվեց Յորոյր հարվածով, որից հետո դարպասապահը տիրեց գնդակին:

Substitute out 62 - Դավիթ Հակոբյանին փոխարինեց Ջորջ Օդհիամբոն: 

Substitute out 58 - Մկրտիչ Նալբանդյանին փոխարինում է Արսեն Բալաբեկյանը: 

57 - Միխեիլ Սիմոնյանի անզգույշ խաղի արդյունքում կարող էր վտանգավոր լինել Ուլիսի դարպասի մոտ, սակայն խաղընկերները շտկեցին պաշտպանի սխալը:

Yellow card 55 - Արտավազդ Բոյաջյանն է զգուշացվում մրցակցի պաշտպան Գևորգ Հովհաննիսյանի նկատմամբ կանոնները խախտելու համար:

Substitute out 51 - Հանդիպման առաջին փոփոխությունը կատարում է Ոլիսը: Դավիթ Գրիգորյանին փոխարինեց Պատոն:

50 - Արտավազդ Բոյաջյանի եզրային փոխանցումը կարող էր վերաձծվել գեղեցիկ գոլի: Գնդակն ընթացավ դեպի մրցակցի դարպասի հեռավոր վերին անկյունը, որտեղ Արթուր Հարությունյանը մեծ դժվարությամբ գնդակը դուրս բերեց անկյունային:

46 - Սկսված է երկրորդ կեսը:

Minutes played Առաջին կեսն ավարտված է: Դարպասի գրավում և իրական գոլային պահեր չկան:

45 + Կարեն Մուրադյանը, գտնվելով սուր անկյան տակ, շեղ հարվածեց:

45 - Երեք րոպե է ավելացվում:

42 - Յորոն վտանգավոր դիրքից շեղ հարվածեց:

40 - Ուլիսի ֆուտբոլիստները կրկին բողոքում են մրցավարից: Այս անգամ էլ, ըստ նրանց, Շիրակի ֆուտբոլիստը ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում:

39 - Մկրտիչ Նալբանդյանը, որն այսօր խաղում է իր նախկին թիմի դեմ, վայլ ընկավ մրցակցի տուգանային հրապարակում, սակայն մրցավարը խախտում չարձանագրեց:

37 - Ուլիսի ևս մեկ ֆուտբոլիստ է հայտնվել խոտածածկին ու կրկին մրցավարը խախտում չի արձանագրում:

33 - Դավիթ Գրիգորյանն է վնասվածք ստացել Գևորգ Հովհաննիսյանի հետ բախման արդյունքում, սակայն խախտում չէր արձանագրվել: "Սենց բան չկա, արա ոտս ջարդում ա",- բարկացած է դուրս գալիս դաշտի Գրիգորյանը, բայց գնդակը մնում է Շիրակին:

28 - Ուլիսի ֆուտբոլիստներին և նրանց երկրպագողներին թվաց, թե Կարոն Մուրադյանը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, սակայն մրցավարին նման բան չթվաց:

25 - Յորոն ձախ թևում, գնդակը խաղարկելով Դավիթ Հակոբյանի հետ, հարվածային դիրքում հայտնվեց, սակայն դիրքը բարդ էր և ֆուտբոլիստի հարվածը թույլ ստացվեց, ինչի արդյունքում Էդվարդ Հովհաննիսյանն առանց բարդություների տիրեց գնդակին:

24 - Դավիթ Հակոբյանն է հարձակվելիս խախտում կանոնները:

Yellow card 20 - Շիրակի ավագ Կարեն Ալեքսանյանն է կոպիտ խաղում Նորայր Սահակյանի նկատմամբ և դեղին քարտ է ստանում դրա համար:

19 - Դավիթ Հակոբյանը փորձեց ազատվել մրցակիցների հսկողությունից և հեռվից հարվածեց: Ազատվելը ստացվեց, սակայն վերջին պահին նրան խանգարեցին հարվածել և գնդակը շեղ ընթացավ:

14 - Գևորգ Հովհաննիսյանի հետ օդային պայքարի արդյունքում Դավիթ Գրիգորյանն է հայտնվել խոտածածկին: Խախտում չկար այդ րվագում, բայց խաղն որոշ ժամանակով ընդհատվեց և քիչ անց վերսկսվեց:

10 - Առաջին իրական հնարավորությունը Ուլիսի դարպասի մոտ: Տուգանայիանից կատարված փոխանցումից հետո Լևոն Պաչաջյանը գլխով հարված կատարեց դարպասին, և Էդվարդ Հովհաննիսյանը մեծ դժվարությամբ հեռացրեց գնդակը:

9 - Հանդիսականներն այսօր, ի տարբերություն այս մարզադաշտում կայացող Փյունիկի խաղերի, շատ չեն, բայց շատ ակտիվ են Գյումրիից ժամանած երկրպագուները:

6 - Շիրակի ֆուտբոլիստները հենց մեկնարկից տիրել են նախաձեռնությանը և ուղիներ են փնտրում դեպի մրցակցի դարպասը:

2 - Առաջին անկյունայինն իրացրին Շիրակի ֆուտբոլիստները, բայց ոչինչ չքաղեցին դրանից:

1 - Սկսված է հանդիպումը:

Հայաստանի առաջնության 38-րդ տուրի խաղում Ավանի ակադեմիայի մարզադաշտում Ուլիսն ընդւոնել է Շիրակին:

Ուլիս - Էդվարդ Հովհաննիսյան, Արգիշտի Պետրոսյան, Տիգրան Հախնազարյան, Միխեիլ Սիմոնյան, Արտակ Անդրիկյան, Արտակ Գրիգորյան, Գեղամ Հարությունյան, Արտավազդ Բոյաջյան, Նորայր Սահակյան, Դավիթ Գրիգորյան, Մկրտիչ Նալբանդյան:

Պահեստայիններ - Մանվել Աֆրիկյան, Թենգիզ Ուգրեխելիձե, Ռևիկ Եղիազարյան, Լիե Պատո, Արամ Բարեղամյան, Արսեն Բալաբեկյան, Օրբելի Համբարձումյան:

Շիրակ - Արթուր Հարությունյան, Դիդյե Բորիս, Լի Լամին Յորո, Դավիթ Հակոբյան, Լևոն Պաչաջյան, Անդրանիկ Բարիկյան, Կարեն Ալեքսանյան, Դավիթ Մարիկյան, Կարեն Մուրադյան, Գևորգ Հովհաննիսյան, Դամ Դիոպ:

Պահեստայիններ - Նորայր Աբրահամյան, Արամ Մուրադյան, Արման Թադևոսյան, Ջորջ Օդհիամբո, Արա Մկրտչյան, Արտյոմ Միքայելյան, Աղվան Դավոյան:





  Լրահոս



Հայաստան


Ուլիս  8   22
Գանձասար  7   14
Փյունիկ  7   13
Շիրակ  7   10
Բանանց  7   8
Ալաշկերտ  8   7
Արարատ

 8

  6
Միկա  8   4

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1