այաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը «ՀՀ Ֆուտզալի 2013-2014թթ.առաջնության անցկացման կանոնակարգ»-ի նախագիծը դնում է հանրային քննարկման:
Քննարկման նպատակն է մինչև Կանոնակարգի հաստատումը ծանոթանալ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ակումբների ներկայացուցիչների, ֆուտբոլային մասնագետների, ֆուտբոլը լուսաբանող լրագրողների, երկրպագուների, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների տեսակետներին, դիտողություններին և առաջարկներին:
Բոլոր դիտողությունները եւ առաջարկները մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ գրավոր պետք է ուղարկել ՀՖՖ մրցումների կազմակերպման բաժին կամ info@ffa.am էլեկտրոնային հասցեին:
Կանոնակարգի նախագիծը կարող եք ներբեռնել այստեղ: