TotalFootball.am


02.07.13 00:50

Մարկո Պրոտի. «Տղաները շատ ոգևորված են. հույս ունենք հաղթել «Շիրակ»-ին»


Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում Գյումրիի «Շիրակի» մրցակից Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեն»-ի իտալացի գլխավոր մարզիչ Մարկո Պրոտին հուլիսի 1-ին կայացած մարզումից հետո խոսեց TotalFootball.am-ի թղթակցի հետ:

- Ի՞նչ կասեք այսօր անցկացրած մարզման մասին: Ինչպե՞ս անցավ:

- Ամեն ինչ շատ լավ էր, շատ լավ պայմաններ են ու վաղվա խաղից առաջ արդյունավետ մարզում անցկացրինք:

- «Շիրակ»-ին որքանո՞վ եք ուսումնասիրել ու ի՞նչ կասեք նրանց մասին:

- Տեսագրություններով ենք ծանոթացել «Շիրակ»-ի խաղին, գիտեմ, որ խաղում են 4,4,2 դասավորությամբ և խաղի համար մեծ ուժ ունեն:

- Հաղթելու ձեր հնարավորությունները որքան եք գնահատու՞մ:

- (Ժպտում է): Մենք հույս  ունենք հաղթել:

- Իսկ ձեր ֆուտբոլիստներն ինչպե՞ս են տրամադրված:

-Տղաները շատ ոգևորված են. կանենք ամեն ինչ լավ արդյունքի համար:

- Ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ չեն ու այլ զբաղմունքներ ունեն: Աշխատանքի պատճառով երբևէ մարզումները  բաց թողե՞լ են:

- Բոլորս էլ ունենք այլ աշխատանքներ, այդ պատճառով այնպես ենք կազմակերպում մեր մարզումները, որ բոլորիս հարմար լինի: Սովորաբար շաբաթական 3 մարզում ենք անցկացնում, իսկ այս շրջանում գրեթե ամեն օր պարապում էինք:

- «Տրե-Պեննե»-ի կազմում հանդես եկող ռուս լեգեոները՝ Վլադիմիր Միխայիլովսկին, ինչպես ավելի վաղ նշել էիք, կլիմայափոխության պատճառով իրեն վատ էր զգում: Ինչպե՞ս է նա հիմա, այսօր բացակայում էր մարզումից:

- Այո, Վլադիմիրը իրեն լավ չի զգում, ջերմություն ունի, բայց մենք հույս ունենք, որ վաղն արդեն կկարողանա մասնակցել խաղին:

-Որպես մարզիչ, ինչպե՞ս կգնահատեք ֆուտբոլային մակարդակը Սան Մարինոյում:

-Վերջին ժամանակներում այն բավական բարելավվել է, բայց ավելի լավ կլիներ, եթե մեր առաջնությանը, օրենքով հաստատված կարգով, կարողանային մասնակցել ավելի լավ ֆուտբոլիստներ՝ արտասահմանից, որովհետև հիմա ակդ հարցով որոշ սահմանափակումներ կան. ամեն թիմում ընդամենը 6 լեգեոներ ֆուտբոլիստ կարող է հանդես գալ: Մենք պետք է ամեն ինչ անենք մեր երկրում ֆուտբոլը զարգացնելու համար:

Հարցազրույցը` Նարե Հովհաննիսյանի





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  12  26
Գանձասար-Կապան  12

 19

Շիրակ  12  18
Բանանց  12  17
Փյունիկ  11  8
Արարատ  11   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1