TotalFootball.am


03.07.13 01:20

Չեմպիոնների Լիգան մեկնարկեց Գյումրիում


Գյումրիի «Շիրակ»-ը հուլիսի 2-ին իր առաջին հանդիպումն անցկացրեց ՉԼ-ում՝ որակավորման 1-ին փուլում հյուրընկալելով Սան Մարինոյի չեմպիոն «Տրե-Պեննե»-ին: Սա Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի խաղարկության մեկնարկային հանդիպումն էր:

Հանդիպման մեկնարկից դեռ մեկ ժամ առաջ, ինչպես Գյումրու քաղաքային մարզադաշտի տոմսարկղի աշխատակցուհին փաստեց, տոմսերի մեծ մասն արդեն սպառվել էր, մնացած մասն էլ սպառվում էր շատ մեծ արագությամբ: Արդյունքում ֆուտբոլիստները խաղն անցկացրին գրեթե լեփ-լեցուն մարզադաշտում՝ մեծ թվով երկրպագուների աջակցությամբ: Հանդիպումից րոպեներ առաջ իրենց տպավորություններով, հույսերով և ակնկալիքներով TotalFootball.am-ի թղթակցի հետ կիսվեցին մարզադաշտում ներկա մի քանի երկրպագուներ.

-Եկել եմ այս մարզադաշտ, պարզապես ֆուտբոլ դիտելու և կոնկրետ ոչ մի թիմին չեմ երկրպագում, բայց ծանոթ եմ «Շիրակ»-ի խաղին, գիտեմ, որ նրանք ՀՀ չեմպիոնն են ու կարծում եմ, հույս ունեմ, որ խաղը կավարտվի «Շիրակ»-ի օգտին,- ասաց ազգությամբ գերմանացի Քրիստիանը, որը Մյունխենից է ժամանել Երևան և հատուկ Չեմպիոնների լիգայի հանդիպում դիտելու համար համար հասել է Գյումրի:

Երկրպագուներից մեկն էլ կանխատեսեց 2:0 հաշիվ: Առաջին խաղակեսը գյումրեցիները սկսեցին փոքր-ինչ անվստահ ձևով. հակառակորդի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել Դամե Դիոպը: Միայն հանդիպման 36-րդ րոպեին գյումրեցիներին հաշվի մեջ առաջ մղեց Ֆոֆանա Բեկոն:

Թիմերն ընդմիջման գնացին գյումրեցիների նվազագույն առավելությամբ: Երպագուները կրկին կիսվեցին տպավորություններով.

-«Շիրակ»-ից ավելի լավ արդյունք էինք սպասում, քանի որ մրցակիցն ընդհանրապես չի կարողանում ֆուտբոլ խաղալ, միայն փորձում են պաշտպանվել: Կարծում եմ, մարզիչը հանդերձարանում լուրջ խոսակցություն կունենա տղաների հետ և նրանք կկարողանան սթափվել և ավելի լավ արդյունք ցույց տալ,- ընդմիջմանը հույս հայտնեց մի գյումրեցի երիտասարդ:

Երկրորդ կեսն անցավ «Շիրակ»-ի ֆուտբոլիստների բացահայտ առավելությամբ, որի արդյունքում նրանք ևս 2 գնդակ անցկացրին հակառակորդի դարպասով. գոլերի հեղինակը կրկին Ֆոֆանա Բեկոն էր: Իսկ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն իր դժգոհությունը հայտնեց թիմի ցուցադրած խաղի վերաբերյալ. «Անկախ մրցակցից իրավունք չունենք այսպիսի ֆուտբոլ խաղալու»-նշեց նա:

Այնուամենայնիվ, Բեկոյի հեղինակած 3 գնդակների առավելությամբ «Շիրակ»-ը հաղթանակ տոնեց ՉԼ-ի առաջին խաղում: Իսկ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին Սան Մարինոյում:

Նարե Հովհաննիսյան, Ստելլա Բաբլոյան - Գյումրի-Երևան

 

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  12  26
Գանձասար-Կապան  12

 19

Շիրակ  12  18
Բանանց  12  17
Փյունիկ  11  8
Արարատ  11   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1