TotalFootball.am


04.07.13 19:06

Փյունիկը վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը. Տետեկս - Փյունիկ 1:1


Livetext. Տետեկս - Փյունիկ 
19:45-ին Սկոպյեում կմեկնարկի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի Տետեկս - Փյունիկ հանդիպումը: 
Փյունիկ - Գոռ Մանուկյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Գագիկ Պողոսյան, Դավիթ Մանոյան, Աղվան Պապիկյան, Վասպուրակ Մինասյան, Աշոտ Սարդարյան, Տարոն Ոսկանյան, Ղուկաս Պողոսյան, Սարգիս Բալոյան:

 

Ավարտված է հանդիպումը: Փյունիկը հաղթական հաշիվը ձեռքից բաց թողեց հանդիպման վերջին րոպեին, բայց լավ նախադրյալներ ստեղծեց մեկ շաբաթ անց Երևանում կայանալիք պատասխան խաղից առաջ:

 90 - ԳՈԼ, Տետեկս` 1-1: Անկյունայինի խաղարկումից հետո դաշտի տերերը վերջին րոպեին հավասարեցնում են հաշիվը: Իսենին է գոլի հեղինակը:

 87 - Հինգերորդ դեղինը Փյունիկի ֆուտբոլիստներին: Գոռ Մալաքյանին այս անգամ:

85 - Փյունիկի ֆուտբոլիստներն են վերահսկում գնդակի տեղաշարժը:

Substituted 82 - Պետկովսկին փոխարինում է Անգելովին:

 80 - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ` 0-1: Վիուլեն Այվազյանն առաջ է մղում Փյունիկին:

Substituted78 - Առաջին փոփոխությունը դաշտի տերերի կազմում: Ռիստիվսկին` Ռովանովսկիի փոխարեն:

77 - Փյունիկը նույնպես չորրորդ դեղինն է ստանում: Գագիկ Պողոսյանը զգուշացվեց այս անգամ:

76 - Մանոյանն անհաջող իրացրեց տուգանայինը, որը նշանակվել էր վտանգավոր դիրքում: Երկրորդ կեսում Փյունիկը գերազանցում է մրցակցին:

Substituted75 - Հետևում է նաև երկրորդ փոփոխությունը: Սարգիս Բալոյանի փոխարեն դաշտ է մտնում Վիուլեն Այվազյանը:

Substituted72 - Հանդիպման առաջին փոփոխությունը կատարում է Ռաֆայել Նազարյանը: Վնասվածքից ապաքինված Գոռ Մալաքյանը փոխարինում է Աշոտ Սարդարյանին:

 70 - Հանդիպման շվեյցարացի մրցավար Սաշա Ամհոֆն այսօր ժլատ չէ դեղին քարտերի հարցում: Տետեկսի ֆուտբոլիստ Անգելովն է զգուշացվում Մանոյանին վայր գցելու համար:

66 - Փյունիկցիները չկարողացան վտանգավոր պահ ստեղծել իրենց երրորդ անկյունայինից հետո:

 64 - Տետեկսի ֆուտբոլիստ Բեյտուլայն է զգուշացվում Սարգիս Բալոյանի նկատմամբ կոպիտ խախտման համար:

59 - Իրար հետևից երկու անկյունային իրացրին դաշտի տերերը, սակայն երկու դեպքում էլ վտանգը չեզոքածված է:

 57 - Փյունիկցիներն առաջ են անցնում նորից... անկյունայինների թվով` 2-3: Սարգիս Բալոյանն իր առջև տեսավ դեղին քարտը:

 55 - Դեղին քարտերի թվով հաշիվը հավասար է: Նաչևսկին է զգուշացվում Գագիկ Պողոսյանի նկատմամբ կոպիտ խախտման համար:

 47 - Յովանովսկին է զգուշացվում խաղից դուրս վիճակում հայտնվելուց հետո գնդակին հարվածելու համար:

46 - Սկսված է հանդիպման երկրորդ կեսը:

Ընդմիջում. 0-0

42 - Դանդաղ են գրոհում Փյունիկի ֆուտբոլիստները, ինչի հետևանքով չեն կարողանում անակնկալի բերել մրցակցի մեծ թվով պաշտպանվող ֆուտբոլիստներին:

 35 - Դավիթ Մանոյանը նույնպես կոպիտ խաղի համար զգուշացվեց: 

 29 - Տարոն Ոսկանյանը խախտում է կանոնները և դեղին քարտ է ստանում:

26 - Վտանգավոր տուգանային էր Փյունիկի դարպասի մոտ, սակայն Բոզինովսկին անհաջող խաղարկեց այն:

22 - Փյունիկի ֆուտբոլիստները հաջողությամբ ետ մղեցին դաշտի տերերի մեկնարկային ճնշումը և այժմ իրենք էլ են վտանգավոր գրոհներ ձեռնարկում:

19 - Ղուկաս Պողոսյանն իրացրեց նաև Փյունիկի երկրորդ անկյունայինը, սակայն կրկին գոլ չկա:

17 - Առաջին անկյունայինն իրացրին Փյունիկի ֆուտբոլիստները. սակայն չկարողացան արդյունքի հասնել դրանից հետո:

14 - Փյունիկի դարպասապահ Մանուկյանն է փրկում իր թիմին: Դաշտի տերերն առավելություն ունեն մեկնարկում:

12 - Փյունիկի դարպասի մոտ վտանգավոր տուգանային էր նշանակվել: Մակեդոնացիների հարվածը շեղ ստացվեց:

7 - Խաղից դուրս վիճակում է հայտնվում Տետեկսի կենտրոնական հարձակվող Իսենին:

3 - Առաջին անկյունայինն իրացրին դաշտի տերերը: Վտանգը չեզոքացված է:

1 - Հանդիպումը սկսված է:

19:45-ին Սկոպյեում կմեկնարկի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի Տետեկս - Փյունիկ հանդիպումը: 

Տետեկս - Մանչևսկի, Կրստևսկի, Բեյտուլայ, Կրալևսկի, Յանովսկի, Բոզինովսկի, Միչևսկի, Դեսպոտովսկի, Նաչևսկի, Իսենի, Անգելով:

Պահեստայիններ - Սիլյանովսկի, Տոշևսկի, Արգիրովսկի, Պետրովսկի, Պետկովսկի, Սալիու, Ռիստովսկի:

Փյունիկ - Գոռ Մանուկյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Գագիկ Պողոսյան, Դավիթ Մանոյան, Աղվան Պապիկյան, Վասպուրակ Մինասյան, Աշոտ Սարդարյան, Տարոն Ոսկանյան, Ղուկաս Պողոսյան, Սարգիս Բալոյան:

Պահեստայիններ - Ալբերտ Օհանյան, Արման Հովհաննիսյան, Գրիգոր Հովհաննիսյան, Դավիթ Զաքարյան, Գոռ Մալաքյան, Վարդան Բակալյան, Վիուլեն Այվազյան:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  12  26
Գանձասար-Կապան  12

 19

Շիրակ  12  18
Բանանց  12  17
Փյունիկ  11  8
Արարատ  11   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1