TotalFootball.am


05.07.13 18:39

«Պարտիզանի» մարզիչ. «Շիրակը» սոլիդ թիմ է, իսկ դեպի Գյումրի ճանապարհը՝ շատ դժվար»


Բելգրադի «Պարտիզանի» գլխավոր մարզիչ Վուկ Ռաշովիչայի օգնական Զվոնկո Վարգան Գյումրիում ներկա է գտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Շիրակ» - «Պրե Տեննե» զույգի հանդիպմանը, որի հաղթողը երկրորդ փուլում հանդիպելու է «Պարտիզանին»: Հայրենիք վերադառնալուց հետո Վարգան պատմել է իր տպավորությունների մասին:

- «Շիրակը» սոլիդ թիմ է և հեշտ հաղթանակ տարավ, որը որևէ կասկած չէր հարուցում: Մրցակիցը չպետք է թերագնահատվի կամ առավել ևս գերագնահատվի: Սան Մարինոյի չեմպիոնը թույլ է, այնպես որ ես չկարողացա ստանալ դաշտի տերերի մասին լրիվ պատկերացում:

- Թիմի աստղը իվուարցի Ֆոֆանա Բեկո՞ն է, որը երեք գոլի հեղինակ դարձավ:

- Ֆոֆոնան երեք գոլ խփեց, բայց ամենաուժեղ տպավորությունը թողեց թիմի ձախ թևը, որտեղ հետաքրքիր արագաշարժ ֆուտբոլիստ էր հանդես գալիս: Նա անընդհատ շարժվում էր և տարածություններ էր փնտրում (Դավիթ Հակոբյան - TF): Նրան պետք է առանձահատուկ ուշադրություն դարձնենք:

- Վարդան Բիչախչյանն ունի՞ իր տրամադրության տակ ուրիշ լավ կատարողներ:

- «Շիրակի» ամենաուժեղ գիծը ձախ թևն է: Կիսապաշտպան Կարեն Մուրադյանը գերազանց էր համագործակցում ձախ թևի հետ ու Ալեքսանյանի և Դավոյանի հետ: Հենց այդտեղից սկսվեցին երկու գոլային գրոհները:

- Ինչպիսի՞ն է մթնոլորտը Գյումրիի մարզադաշտում:

- Լավն է: Տոնական մթնոլորտ էր, բայց երկրպագուների ձայները լսվում են միայն երբ գոլ է լինում: Այնպես որ, վախենալու բան չունենք այդ առումով: Դաշտը լավ վիճակում է և մեր խաղը խաղալու համար խնդիրներ չկան այս առումով: Նրանք ունեն փոքրիկ, հին մարզադաշտ, որը 60-ականների սովետական կառույց է:

- Ճանապարհը դժվա՞ր էր:

- Ավելի դժվար ճանապարհ երբեք չէի անցել: Պոխորյայից մեկնեցի Վիենա, ապա երեք ժամ տևեց թռիչքը դեպի Երևան, իսկ հետո երկու ժամ մեքենայով գնացի Գյումրի: Եթե ողջ ճանապարհը գումարենք, կստացվի, որ 25 ժամ եմ անցկացրել ճանապարհին:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  12  26
Գանձասար-Կապան  12

 19

Շիրակ  12  18
Բանանց  12  17
Փյունիկ  11  8
Արարատ  11   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1