Ժոլտ Հորնյակ. «Բանանցում» մարզվում է մեքսիկացի ֆուտբոլիստ, որը խաղացել է «ԼԱ Գելաքսիում»
Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը չեխական denik.cz-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է «Միկայից» տեղափոխվել «Բանանց». «Իմ և ակումբի սեփականատիրոջ կարծիքները ֆուտբոլի մասին տարբերվում էին: Ես ցանկանում էի չորս ֆուտբոլիստ բերել «Միկա», որպեսզի հաջող հանդես գանք Եվրոպա լիգայի որակվորման փուլում, սակայն սեփականատերը դեմ էր: «Միկայից» միայն լավը կհիշեմ: Նրանք ինձ թիմ մարզելու հիանալի հնարավորություն տվեցին, ինչի համար շնորհակալ եմ: Ակումբից հեռացա, դա ուրախալի չէ, բայց ֆուտբոլային կյանքը շարունակվում է»,- ասել է Հորնյակը:
Իր նոր ակումբի՝ «Բանանցի» մասին Հորնյակը հետևյալն է պատմել. «Ակումբի սեփականատերը մեծ նպատակներ ունի. նա ցանկանում է, որ թիմը երրորդ տեղը զբաղեցնի: Ակումբի ենթակառուցվածքները բարձր մակարդակի վրա է: Մենք ունենք ակադեմիա, որը հիմնված է հոլանդական ֆուտբոլի փիլիսոփայության վրա: Բացի այդ, այս մրցաշրջանի ակումբի բյուջեն զգալիորեն կտարբերվի «Միկայի» բյուջեից»,- ասել է սլովակ մասնագետը: - Ակումբի սեփականատիրոջն են պատկանում նաև Դոնեցկի «Մետալուրգն» ու ռուսական «Կուբանը»: Հիմա սկսել ենք պատրաստվել նոր մրցաշրջանին: Մեզ հետ է մարզվում Մեքսիկայից մի ֆուտբոլիստ, որը խաղացել է «Լոս Անջելես Գելաքսիում: Նախորդ տարվա թիմից ընդամենը չորս ֆուտբոլիստ կմնա»,- ասել է Հորնյակը:
Totalfootball.am-ի թղթակիցը Հորնյակից խնդրեց պարզաբանել, թե ով է այդ ֆուտբոլիստը, սակայն մարզիչը խնդրեց սպասել մինչև պաշտոնական ասուլիսը:

Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը չեխական denik.cz-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է «Միկայից» տեղափոխվել «Բանանց».
«Իմ և ակումբի սեփականատիրոջ կարծիքները ֆուտբոլի մասին տարբերվում էին: Ես ցանկանում էի չորս ֆուտբոլիստ բերել «Միկա», որպեսզի հաջող հանդես գանք Եվրոպա լիգայի որակվորման փուլում, սակայն սեփականատերը դեմ էր: «Միկայից» միայն լավը կհիշեմ: Նրանք ինձ թիմ մարզելու հիանալի հնարավորություն տվեցին, ինչի համար շնորհակալ եմ: Ակումբից հեռացա, դա ուրախալի չէ, բայց ֆուտբոլային կյանքը շարունակվում է»,- ասել է Հորնյակը: