TotalFootball.am


09.07.13 15:50

Վարդան Մինասյան. «Մխիթարյանի տեղափոխությունը մեծ խթան կլինի աճող սերնդի համար»


 

Վարդան Մինասյան. «Մխիթարյանի տեղափոխությունը մեծ քայլ է դեպի առաջ»
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա».
«Առաջին հերթին, նրա համար սա մեծ քայլ է դեպի առաջ: Հասկանում եմ, որ «Շախտյորը» մեծ ակումբ է, բայց դժվար է համեմատել Գերմանիայ և Ուկրաինայի առաջությունները: Ակնհայտ է, որ Գերմանիայում առաջնությունն ավելի ուժեղ է: Դա գաղտնիք չէ որևէ մեկի համար: Ինչ վերաբերում է թիմի ոճին, ապա, կարծում եմ, որ Մխիթարյանը համապատասխանում է «Բորուսիային»: Նա լիովին կարող է այնտեղ լավ խաղալ: ԲԱցի այդ, մեծ առավելություն է մարզչի գործոնը: Իմ կարծիքով, Յուգեն Կլոպը ժամանակակից լավագույն մասնագետներից է: Նրանք, ովքեր խաղում են իր գլխավորությամբ, միշտ մեծ առաջընթացի հնարավորություն են ստանում: Կարելի է ընդամենը հիշել, թե որքան ֆուտբոլիստներ են այնտեղ աճել և վաճառվել այլ ակումբների: Համոզված եմ, որ սա մեծ առավելություն է Հենրիխի համար:
Մխիթարյանի մասին կարելի է երկար խոսել, բայց նրա գլխավոր առավելությունը պրոֆեսիոնալիզմն է: Նա միշտ իր համար որոշակի նպատակ է դնում և գնում է դեպի դա: Նա շատ աշխատասեր է և՛ որպես մարդ, և՛ որպես ֆուտբոլիստ: Միշտ հասնում է նրան, ինչ ուզում: Նա իսկական պրոֆեսիոնալ է: Իրեն բնորոշ որակներն օգնում են համապատասխանել ժամանակակից ֆուտբոլիստ կերպարին: Նա ունի և՛ արագություն, և՛ դրիբլինգ, և՛ ֆիզիկական տվյալներ, և՛ խաղային մտածողություն»,- ասել է Մինասյանը Championat.com-ի թղթակցի հետ զրույցում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հարցազրույց է տվել Championat.com-ի թղթակից Գալինա Կոզլովային, որը թարգմանաբար ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

- Ինչպե՞ս կգնահատեք Մխիթարյանի տրանսֆերը: Նա հապատասխանու՞մ է այնպիսի թիմի, ինչպիսին «Բորուսիան» է:

- Առաջին հերթին, նրա համար սա մեծ քայլ է դեպի առաջ: Հասկանում եմ, որ «Շախտյորը» մեծ ակումբ է, բայց դժվար է համեմատել Գերմանիայ և Ուկրաինայի առաջությունները: Ակնհայտ է, որ Գերմանիայում առաջնությունն ավելի ուժեղ է: Դա գաղտնիք չէ որևէ մեկի համար: Ինչ վերաբերում է թիմի ոճին, ապա, կարծում եմ, որ Մխիթարյանը համապատասխանում է «Բորուսիային»: Նա լիովին կարող է այնտեղ լավ խաղալ: ԲԱցի այդ, մեծ առավելություն է մարզչի գործոնը: Իմ կարծիքով, Յուգեն Կլոպը ժամանակակից լավագույն մասնագետներից է: Նրանք, ովքեր խաղում են իր գլխավորությամբ, միշտ մեծ առաջընթացի հնարավորություն են ստանում: Կարելի է ընդամենը հիշել, թե որքան ֆուտբոլիստներ են այնտեղ աճել և վաճառվել այլ ակումբների: Համոզված եմ, որ սա մեծ առավելություն է Հենրիխի համար

- Նրա ո՞ր հատկանիշներն են գրավել ակումբին:

- Մխիթարյանի մասին կարելի է երկար խոսել, բայց նրա գլխավոր առավելությունը պրոֆեսիոնալիզմն է: Նա միշտ իր համար որոշակի նպատակ է դնում և գնում է դեպի դա: Նա շատ աշխատասեր է և՛ որպես մարդ, և՛ որպես ֆուտբոլիստ: Միշտ հասնում է նրան, ինչ ուզում: Նա իսկական պրոֆեսիոնալ է: Իրեն բնորոշ որակներն օգնում են համապատասխանել ժամանակակից ֆուտբոլիստ կերպարին: Նա ունի և՛ արագություն, և՛ դրիբլինգ, և՛ ֆիզիկական տվյալներ, և՛ խաղային մտածողություն:

- Ինչպե՞ս կարող եք բնութագրել կիսապաշտպան Մխիթարյանին և նրա խաղաոճը:

- Նրան ավելի է դուր գալիս հարձակողական կիսապաշտպանի դիրքը: Նա կարող է և՛ փոխանցում կատարել, և՛ գոլով ավարտել գրոհը: Եթե հիշենք նրա վերջին հանդիպումները «Շախտոյրի» կազմում, ապա այնտեղ նա ավելի հաճախ խաղում էր երկրորդ հարձակվողի դիրքում և շատ գոլեր էր խփեւմ: Այնպես, որ կարող եմ ասել, որ նրան ավելի շատ հարձակվելն է ձգում:

- Կարո՞ղ է ֆուտբոլիստի մոտ խնդիրներ առաջանալ հարմարվելու հետ կապված: Կմերվի՞ նա գերմանական առաջնությանը:

- Նոր ակումբում միշտ էլ որոշակի ժամանակ է պետք համարվելու համար, բայց ես համոզված եմ, որ նա կհաղթահարի այդ շրջանը: Ինչպես արդեն ասացի, նա շատ լավ է մտածում դաշտում, բացի այդ իրեն կօգնի բարձրակարգ մարզիչը: Կարծում եմ, որ նա լավ հանդես կգա Գերմանիայում:

- 25 միլիոն եվրոն ըստ ձեզ համարժե՞ք գին է նման ֆուտբոլիստի համար:

- Եթե կողմերը նման գործարք են կնքել, ուրեմն նրանք այդպես հարմար են համարել:

- Կարելի՞ է այս քայլը համար քայլ առաջ հայկական ֆուտբոլում:

- Իհարկե, կարելի է: Սա խթան կհանդիսանա շատ երիտասարդ հայ ֆուտբոլիստների համար: Սա օրինակ է, որ Հայաստանի առաջնության ֆուտբոլիստից կարելի է աճել նման մակարդակի: Գիտեք, որ բացի Հենրիխից մենք ունենք նաև այլ ֆուտբոլիստներ, ովքեր չեն կարողանում ելույթ ունենա այլ ակումբներում: Համոզված եմ, որ սա խթան կհանդիսանա աճող սերնդի համար և ընդհանրապես հայկական ֆուտբոլի aպատմության համար:

 - Հիմա կարելի՞ է Մխիթարյանին անվանել հավաքականի առաջատար:

- Ես երբեք հավաքականի ֆուտբոլիստներին չեմ առանձնացնում, քանի որ կարծում եմ, որ ազգային հավաքականում հավաքված են երկրի լավագույն ֆուտբոլիստները: Այո, ինչ-որ չափով նրան կարելի է այդպիսին անվանել, բայց միայն ոչ հավաքականի շրջանակներում: Եթե խոսքն ակումբի մասին գնար, կարելի կլիներ ավելի հանգամանալից խոսել:

 - Գերմանիայում կարգապահությունը առաջնային է համարվում: Որքանո՞վ է Մխիթարյանը կարգապահ ֆուտբոլիստ:

- Դրա հետ կապված խնդիրներ նա ընդհանրապես չպետք է ունենա: Որքանով ես եմ նրան ճանաչում, նա մեծ պրոֆեսիոնալ է:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  12  26
Գանձասար-Կապան  12

 19

Շիրակ  12  18
Բանանց  12  17
Փյունիկ  11  8
Արարատ  11   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1