TotalFootball.am


18.07.13 00:07

Ռաֆայել Նազարյան. «Ժալգիրիսը» լավ տպավորություն է թողել»


Վիլնյուս ժամանելուն պես օդանավակայանում «Փյունիկին» դիմավորեցին մի խումբ լրագրողներ, ովքեր առիթը բաց չթողեցին իրենց հարցերն ուղղել մեր թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանին:

-Առաջին անգա՞մ եք Լիտվայում:

-Ոչ, այստեղ եղել են նաև որպես ֆուտբոլիստ:

-Ո՞վ է ֆավորիտ այս մրցավեճում. «Փյունի՞կը», թե՞ «Ժալգիրիսը»:

-Առաջին խաղում «Ժալգիրիսն» է ֆավորիտ, քանի որ հանդես է գալու սեփական հարկի տակ` երկրպագուների աջակցությամբ: Դիտել եմ «Ժալգիրիսի» մասնակցությամբ խաղը և լավ տպավորություն եմ ստացել: Շատ արագ ու մոբիլ թիմ է:

-Ինչո՞ւ են «Փյունիկի» ֆուտբոլիստներն այդքան երիտասարդ:

-Դա մեր ակումբի քաղաքականությունն է: Մեր թիմում հանդես են գալիս մեր ակումբի սաները, քանի որ մեր նպատակն է պատրաստել ֆուտբոլիստներ ազգային և երիտասարդական հավաքականների համար:

 

«Փյունիկ» ՖԱ պաշտոնական կայք





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0