TotalFootball.am


01.08.13 19:09

Հարություն Վարդանյան. «Կյանքն ամեն օր փոխվում է և չգիտես, թե ինչ կլինի վաղը»


 

Հայաստանի հավաքականի նախկին ավագ 43-ամյա Հարություն Վարդանյանը sudouest.fr կայքին տված հարցազրույցում պատմել է իր ներկայիս զբաղմունքի և հիշողությունների մասին: Այժմ նա Ֆրանսիայում աշխատում է կրպակներից մեկում: 
«17 տարեկան հասակում եմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրս կնքել: Պրոֆեսիոնալ ֆուտբոլին հրաժեշտ տվեցի 2007 թվականին»,- պատմել է Հարությունը:
10 տարի նա խաղացել է հայկական ակումբներիում, ապա տեղափոխվել է Քյոլնի «Ֆորտունա», որը հանդես էր գալիս Գերմանիայի երկրորդ դիվիզիոնում: Հետո կրել է շվեյցարական «Յանգ Բոյսի» և «Սերվետի» մարզաշապիկները: Երկու տարի «Աարաուում» անցկացնելուց հետո նա կնոջ և երեխաների հետ 2010 թվականին տեղափոխվել է ֆրանսիական Մոնտ-դե-Մարսան քաղաք:
Մոնսում ապրող իր ընկերներից մեկը՝ Թիերի Կլեմենտն է նրան առաջարկել գալ և խաղալ իր թիմում՝ «Սպորտս Սթար Մոնոիսում». «Նա  ինձ առաջարկեց գալ այստեղ: Սկզբում ինձ համար դժվար էր աշխատանքը, սակայն ես հոգնել էի ոչինչ չանելուց և համաձայնվեցի»:
Նախկին պաշտպանը երեք օր է ծախսել թերթերի անունները սովորելու վրա. «Դա հեշտ չէ, քանի որ ֆրանսերեն ամեն ինչ չէի հասկանում, բայց ընկերներս օգնեցին ինձ»,- պատմել է նա:
Նախկին ֆուտբոլիստը ժամաանկ է գտնում ուսումանսիրել օրաթերթերի բովանդակությունը. «Դա ինձ օգնում է սովորել ֆրանսերեն և տեղեկանալ միջազգային լուրերին: Ամենից շատ, իհարկե, ուսումանսիրում եմ սպորտային էջերը»: 
Հարութը կարոտաղտով է խոսել իր ֆուտբոլային տարիների մասին. «Շատ եմ կարոտում բարձր մակարդակի ֆւոտբոլը: Խաղադաշտում քո ընկերների հետ ես, շփվում ես հասարակության, լրագրողների հետ...»:
20-ամյա կարիերայի ընթացքում նա երկու հպարտություն ունի՝ Հայաստանի հավաքականի կազմում անցակցրած 62 խաղերը և ավագի թևկապը, որը նա կրում էր 1999-ին. «Անհավանական զգացողություններ էին: Խոսքեր չկան նկարագրելու այն զգացմունքները, որոնք ապրում ես քո երկիրը ներկայացնելիս: Ես երջանիկ էի»,- հուզված պատմել է Վարդանյանը:
Այս տարի նա Մարսելում հանդիպել է ազգային խորհրդանիշ Շարլ Ազնավուրին. «Ես հնարավորություն ունեցա նրա հետ մի քանի րոպե խոսել հանդերձարանում և լուսանկարել: Շատ հաճախ եմ լսում նրա երգերը, երբ հանգստանում եմ տանը»:
Երբ ծեր կանայք դրամապանակը ձեռքներին մոտենում են թերթ և ջուր գնելու, Հարությունը նորից ժպտում է. «Սիրում եմ շփվել մարդկանց հետ, խոսել հաճախորդների հետ: Ծեր մարդկանց նույնպես պետք է լսել և խոսել նրանց հետ: Ես հաճույքով եմ դա անում»: 
Կրպակում նա հետևում է մարդկանց. «Երբ ժամանակ եմ ունենում, հետևում եմ անցորդներին: Շատ հետաքրքիր է դիտելը: Յուրաքանչյուրն ունի ունի իր ժեստերն ու շարժուձևը: Կարծես թե, պատշգամբից նայում եմ, թե ինչ է կատարվում քաաղքում»:
Մասնագիտություն փոխելու մասին հարցին Վարդանյանն այսպես է պատասխանել. «Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը: Կյանքն ամեն օր փոխվում է»:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ 43-ամյա Հարություն Վարդանյանը sudouest.fr կայքին տված հարցազրույցում պատմել է իր ներկայիս զբաղմունքի և հիշողությունների մասին: Այժմ նա ապրում է Ֆրանսիայում, որտեղ կրպակ ունի:

«17 տարեկան հասակում եմ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրս կնքել: Պրոֆեսիոնալ ֆուտբոլին հրաժեշտ տվեցի 2007 թվականին»,- պատմել է Հարությունը:

10 տարի նա խաղացել է հայկական ակումբներիում, ապա տեղափոխվել է Քյոլնի «Ֆորտունա», որը հանդես էր գալիս Գերմանիայի երկրորդ դիվիզիոնում: Հետո կրել է շվեյցարական «Յանգ Բոյսի» և «Սերվետի» մարզաշապիկները: Երկու տարի «Աարաուում» անցկացնելուց հետո նա կնոջ և երեխաների հետ 2010 թվականին տեղափոխվել է ֆրանսիական Մոնտ-դե-Մարսան քաղաք:

Մոնսում ապրող իր ընկերներից մեկը՝ Թիերի Կլեմենտն է նրան առաջարկել գալ այտեղ. «Նա  ինձ առաջարկեց գալ այստեղ: Սկզբում ինձ համար դժվար էր աշխատանքը, սակայն ես հոգնել էի ոչինչ չանելուց և համաձայնվեցի»:

Նախկին ֆուտբոլիստը ժամանակ է գտնում ուսումանսիրել օրաթերթերի բովանդակությունը. «Դա ինձ օգնում է սովորել ֆրանսերեն և տեղեկանալ միջազգային լուրերին: Ամենից շատ, իհարկե, ուսումանսիրում եմ սպորտային էջերը»: 

Հարութը կարոտախտով է խոսել իր ֆուտբոլային տարիների մասին. «Շատ եմ կարոտում բարձր մակարդակի ֆւոտբոլը: Խաղադաշտում քո ընկերների հետ ես, շփվում ես հասարակության, լրագրողների հետ...»:

20-ամյա կարիերայի ընթացքում նա երկու հպարտություն ունի՝ Հայաստանի հավաքականի կազմում անցակցրած 62 խաղերը և ավագի թևկապը, որը նա կրում էր 1999-ին. «Անհավանական զգացողություններ էին: Խոսքեր չկան նկարագրելու այն զգացմունքները, որոնք ապրում ես քո երկիրը ներկայացնելիս: Ես երջանիկ էի»,- հուզված պատմել է Վարդանյանը:

Այս տարի նա Մարսելում հանդիպել է ազգային խորհրդանիշ Շառլ Ազնավուրին. «Ես հնարավորություն ունեցա նրա հետ մի քանի րոպե խոսել հանդերձարանում և լուսանկարվել: Շատ հաճախ եմ լսում նրա երգերը, երբ հանգստանում եմ տանը»:

Երբ ծեր կանայք դրամապանակը ձեռքներին մոտենում են թերթ և ջուր գնելու, Հարությունը նորից ժպտում է. «Սիրում եմ շփվել մարդկանց հետ, խոսել հաճախորդների հետ: Ծեր մարդկանց նույնպես պետք է լսել և խոսել նրանց հետ: Ես հաճույքով եմ դա անում»: 

Կրպակում նա հետևում է մարդկանց. «Երբ ժամանակ եմ ունենում, հետևում եմ անցորդներին: Շատ հետաքրքիր է դիտելը: Յուրաքանչյուրն ունի ունի իր ժեստերն ու շարժուձևը: Կարծես թե, պատշգամբից նայում եմ, թե ինչ է կատարվում քաաղքում»:

Աշխատանքը փոխելու մասին հարցին Վարդանյանն այսպես է պատասխանել. «Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը: Կյանքն ամեն օր փոխվում է»:





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1