TotalFootball.am

02.08.13 18:28

Դմիտրի Սելյուկ. «Պարոն Մկրտչյանը 13.75 միլիոն եվրո է վաստակել Մխիթարյանի վաճառքից, բայց ոչ մի կոպեկ չի ծախսում «Մետալուրգի» վրա»

Հայտնի ֆուտբոլային ֆունկցիոներ Դմիտրի Սելյուկը քննադատությամբ է հանդես եկել Դոնեցկի «Մետալուրգի» ղեկավարության նկատմամբ՝ կարծիք հայտնելով, որ ալբանական «Կուկեսից» կրած պարտության մեղավորները հենց նրանք են.
«Իմ կարծիքով, «Մետալուրգում» հասունացել է մեծ փոփոխությունների ժամանակաշրջանը: Ընդ որում, ես ակումբի նախագահ Սերգեյ Տարուտայի ուշադրությունը կհրավիրեի նրա վրա, որ փոփոխությունները պետք է վերաբերվեն «Մետալուրգուրգի» որոշ բարձրաստիճան ղեկավարների: Իմ կարծիքով, «Մետալուրգը» դարձել է Կրասնոդարի «Կուբանի» «հավելվածը»: Ընդհանրապես, այստեղ նկատվում են նույն շղթայի շարունակությունները: Ի՞նչ ենք մենք տեսնում: Ալչևսկի «Ստալը», նվաճելով Պրեմիեր լիգայի ուղեգիր, ստիպված էր հրաժարվել այդ հնարավորությունից, քանի որ մարզադաշտը չէր համապատասխանում չափանիշներին: Հետո «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Յուրի Մաքսիմովը խոսում էր թիմն ուժեղացնելու անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ «Մետալուրգի» բաժնետերերից պարոն Մկրտչյանը, վաճառելով Մխիթարյանին, 13 միլիոն 750 հազար եվրո է վաստակում և ոչ մի կոպեկ չի ծախսում «Մետալուրգի» վրա: Թեև բոլորը գիտեն, որ Մխիթարյանը դաստիարակվել է դոնեցկյան ակուբմում և «Մետալուրգն» այդ փողերով կարող էր լավ ուժեղանալ: Բայց ու՞ր են գնացել այդ փողերը: Դրանք ուղղվել են «Կուբանի» ուժեղացմանը: Իսկ պարոն Մկրտչյանի համար կարևոր չէ, որ այդ գումարները վաստակվել են Ուկրաինայի ձեռնարկություններում: Նա այդ գումարները, չգիտես ինչու, նախընտրում է ծախսել Կուբանի մարզադաշտի կառուցման համար, թեև «Մետալուրգի» մարզադաշտը խայտառակ վիճակում է, իսկ Ալչևսկի մարզադաշտը նույնիսկ հնարավոր չէ վերակառուցել և պիտանի չէ Պրեմիեր լիգայի խաղեր անցկացնելու համար: Կցանկանայի «Մետալուրգի» բաժնետերերից մեկի և հասարակության ուշադրությունը հրավիրել բոլոր այս հարցերի վրա: «Մետալուրգի» բյուջեն այնպիսին է, որ թիմը պետք է խաղա Չեմպիոնների լիգայում, այլ ոչ թե պարտվի «Կուկեսին»,- կարծում է Դմիտրի Սելյուկը:

  Լրահոս

Հայաստան

Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0