TotalFootball.am


02.08.13 20:14

Մեկնարկում է Հայաստանի առաջնությունը. առաջին տուրի ընդառաջ


Օգոստոսի երեքին կվերսկսվի 2013/14 մրցաշրջանի Հայաստանի առաջնությունը: Առաջին տուրի առաջին խաղային օրը կմրեցն այն թիմերը, ովքեր եվրագավաթներին չէին մասնակցել և ամառային ժամանակահատվածն օգտագործել են նոր մրցաշրջանին պատրաստվելու համար: Իսկ ահա կիրակի օրը ուժերը կչափեն ամառային օրերը եվրագավաթային խաղերով լցրած թիմերը: Առաջիկա ուիքեինդին թիմերը ցույց կտան, թե ինչպես են պատրաստվել նոր մրցաշրջանին և ինչի են ցանկանում հասնել նոր ֆուտբոլային տարում: Նոր մրցաշրջանում խաղադաշտում հնարավորություն կունենանք հետևելու ոչ միայն թարմացված կազմերով թիմերին, այլև հանդիպման ընթացքում աշխատող միանգամից հինգ մրցավարի: Այսուհետ Հայաստանի առաջնության խաղերում էլ դարպասի ետևում աշխատող մրցավարներ կլինեն:

Բանանց - Արարատ

03.08.2013թ., 18:00, Երևան, «Բանանց» մարզադաշտ LIVETEXT

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Նախորդ տարի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականից խուսափելու համար պայքարող այս թիմերը այս մրցաշրջանում շատ ավելի բարձր նպատակներ են դրել իրենց առջև: «Արարատը» նոր մրցաշրջանին պատրաստվեց Սերբիայում, իսկ «Բանանցը» մի շարք փոփոխություններ կատարեց՝ սկսած գլխավոր մարզչից:

Բուքմեյքերների սահմանած միջին գործակիցները. 1 - 2.13, X - 3.18, 2 - 3.06

Բանանցը համալրել են - Արտակ Եդիգարյան, Պապին Թևոսյան (Երկուսն էլ՝ «Փյունիկ»), Վաչիկ Եղիազարյան, Նարեկ Դավթյան, Վահագն Այվազյան (Երեքն էլ՝ «Իմպուլս»):

Բանանցից հեռացել են - Բենիկ Հովհաննիսյան («Ալաշկերտ»), Սարգիս Կարապետյան («Միկա»), Ստեփան Ղազարյան («Արարատ»), Արարատ Առաքելյան («Գանձասար»), Ռոման Դեբելկո, Պավլո Գրիշկենկո («Բուկովյա», Ուկրաինա):

Արարատը համալրել են - Ստեփան Ղազարյան, Միքայել Խաշմանյան (Երկուսն էլ՝ «Բանանց»), Դավիթ Գրիգորյան, Արսեն Բալաբեկյան, Արամ Բարեղամյան (բոլորն էլ՝ «Ուլիս»), Մհեր Սահակյան («Իմպուլս»), Միլոշ Ստամենկովիչ (Բորչա, Սերբիա), Ալեքսանդր Ռակիչ, Դարկո Բոզնիչ:

Արարատից հեռացել են - Յամադու Կեյտա (Կրոույա, Լիտվա), Ռաֆայել Սաֆարյան (Ալաշկերտ), Նարեկ Պետրոսյան, Աղվան Հայրապետյան

----------------------------------------------------

Ուլիս - Ալաշկերտ

03.08.2013թ., 19:00, Երևան, Հանրապետական մարզադաշտ LIVETEXT

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Մեծ թվով ստուգողական հանդիպումներ անցկացնելով և ակտիվորեն համալրելով թիմի կազմը՝ «Ալաշկերտը» ցույց է տալիս, որ հենց առաջին տարում պատրաստվում է լուրջ պայքար մղել բարձարգույն խմբում: «Ուլիսից» ամառվա ընթացքում հիմնականում հեռանում էին այն ֆուտբոլիստները, ովքեր ապահովել էին 2011 թվականի չեմպիոնությունը: Նոր մրցաշրջանում Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը խաղալու է պատանի ֆուտբոլիստներին, որոնց կգումարվեն վերջին պահին միացած մի քանի լեգեոներները:

Բուքմեյքերների սահմանած միջին գործակիցները. 1 - 1.81, X - 3.26, 2 - 3.91

Ուլիսը համալրել են - Նոա Կասուլե (Գանձասար), Կոնստանտին Մանդրիչենկո, Վահե Միրաքյան, Եղիշե Վարդանյան (Իմպուլս), Հենրիկ Հարությունյան (Միկա), Ջորջ Օդհիամբո (Շիրակ):

Ուլիսից հեռացել են - Շոթա Ջիքիա, Արտակ Գրիգորյան (Գանձասար), Արտակ Գրիգորյան, Արսեն Բալաբեկյան, Արամ Բարեղամյան (Արարատ), Միխեիլ Սիմոնյան, Տիգրան Հախնազարյան, Էդվարդ Հովհաննիսյան (Ալաշկերտ), Թենգիզ Ուգրեխելիձե:

Ալաշկերտը համալրել են - Բենիկ Հովհաննիսյան (Բանանց), Վիկտոր Շիշկով (Պրին, Բուլղարիա), Դավիթ Մինասյան (Փյունիկ), Միխեիլ Սիմոնյան, Տիգրան Հախնազարյան, Էդվարդ Հովհաննիսյան (Ուլիս), Հովհաննես Վերանյան, Գոռ Գուգուջյան (Իմպուլս), Սարգիս Նասիբյան (Գանձասար):

------------------------------------------------------------------------

Շիրակ - Գանձասար

04.08.2013թ., 18:00, Գյումրի, քաղաքային մարզադաշտ LIVETEXT

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Նախորդ տարի այս թիմերը պայքարում էին ամենաբարձր տեղերի համար, իսկ ամառվա ընթացքում գրեթե պահպանել են իրենց կազմերը և նաև ձեռքբերումներ են ունեցել: Այս հանդիպումն առանց վարանելու կարելի է բնորոշել որպես կենտրոնականն առաջին տուրում: 

Բուքմեյքերների սահմանած միջին գործակիցները. 1 - 2.1, X - 3.19, 2 - 3.09

Շիրակը համալրել է - Յակոպ Ապաու (Մեդեամա, Գանա)

Շիրակից հեռացել են - Լևոն Պաչաջյան (Միկա), Լամին Լի Յորո (Բնեի Յեհուդա, Իսրայել), Ջորջ Օդհիամբո (Ուլիս)

Գանձասարը համալրել են - Արարատ Առաքելյան (Բանանց), Հրայր Մկոյան (Դինամո, Չեխիա), Շոթա Ջիքիա, Արտակ Գրիգորյան (Ուլիս), Արթուր Բարսեղյան (Իմպուլս):

Գանձասարից հեռացել են - Նոա Կասուլե (Ուլիս), Դիեգո Լոմբա, Դուբալա, Դիակարդիա Դումբիա, Սարգիս Նասիբյան (Ալաշկերտ), Վիլիան Պոտկեր (Ֆիգուեյրենսե)

Բուքմեյքերների սահմանած միջին գործակիցները. 1 - 2.1, X - 3.19, 2 - 3.09

------------------------------------------------------------------------

Փյունիկ - Միկա

04.08.2013թ., Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ LIVETEXT

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Փյունիկում նախորդ մրցաշրջանի համեմատությամբ փոփոխությունները շատ չեն: Թիմը չորս միջազգային հանդիպման փորձ ավելացրեց իր հաշվին ամռան ընթացքում և կփորձի արդեն ավելի բարձր հորիզոնական համար պայքարել նոր մրցաշրջանում: «Միկան» նոր մրցաշրջանին մոտենում է նոր մարզչով և մի քանի փոփոխությամբ: Հանդիպումը կայանալու է Ավանում, որտեղ երեկոյան ժամերին ցուրտ է թե՛ ամռանը, թե՛ ձմռանը: Տաք կհագնվեք:

Բուքմեյքերների սահմանած միջին գործակիցները 1 - 2.17, X - 3.16, 2 - 3.98

Փյունիկը համալրել են - Վոլոդյա Պապիկյան, Աղվան Պապիկյան (ԼԿՍ Լոձ)

Փյունիկից հեռացել են - Դավիթ Մինասյան (Ալաշկերտ), Արտակ Եդիգարյան (Բանանց)

Միկան համալրել են - Գոռ Էլյազյան (Իմպուլս), Լևոն Պաչաջյան (Շիրակ), Սարգիս Կարապետյան (Բանանց), Հայկ Իշխանյան (Իմպուլս):

Միկայից հեռացել են - Սարգիս Շահինյան (Բրագա, Պորտուգալիա), Աղվան Մկրտչյան, Հենրիկ Հարությունյան (Ուլիս), Դավիթ Արշակյան:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0