TotalFootball.am


04.08.13 23:16

Մարտական ոչ-ոքի առաջնության մեկնարկային տուրի վերջին խաղում. «Փյունիկ»- «Միկա»՝ 1-1


Այսօր՝ օգոսոտոսի 4-ին մեկնարկեց ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրը, որտեղ ՀՀ փոխչեմպիոն  «Միկա»-ն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվեց Երևանի «Փյունիկ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի ՝ 1-1 հաշվով: Արդյունքում թիմերը մեկական միավորներ վաստակեցին:

04.08.2013թ., Երևան, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

Փյունիկ – Միկա  1:1

Գոլերը՝ Աշոտ Սարդարյան (17), Անդրանիկ Ոսկանյան (20)

 

Փյունիկ – Գոռ Մանուկյան, Արման Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Վասպուրակ Մինասյան, Գոռ Մալաքյան (74’ Նարեկ Ասլանյան), Արթուր Յուսպաշյան, Աշոտ Սարդարյան (66’ Սարգիս Բալոյան), Աղվան Պապիկյան (74’ Վարդան Բակալյան), Դավիդ Մանոյան, Վիուլեն Այվազյան (60’ Դավիթ Զաքարյան)
Միկա -  Արմեն Խաչատրյան, Վարդան Մովսիսյան, Ալեքս, Գևորգ Պողոսյան, Արմեն Պետրոսյան, Սարգիս Շահինյան (74’ Սարգիս Կարապետյան), Վարդգես Սաթումյան (79’ Արթուր Ադամյան), Լևոն Պաչաջյան (85’ Ալիկ Առաքելյան), Ռաֆայել Ղազարյան, Սեմյոն Մուրադյան (90+1’ Արման Հակոբյան)

Փյունիկ – Գոռ Մանուկյան, Արման Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Վասպուրակ Մինասյան, Գոռ Մալաքյան (74’ Նարեկ Ասլանյան), Արթուր Յուսպաշյան, Աշոտ Սարդարյան (66’ Սարգիս Բալոյան), Աղվան Պապիկյան (74’ Վարդան Բակալյան), Դավիդ Մանոյան, Վիուլեն Այվազյան (60’ Դավիթ Զաքարյան)

Միկա -  Արմեն Խաչատրյան, Վարդան Մովսիսյան, Ալեքս, Գևորգ Պողոսյան, Արմեն Պետրոսյան, Սարգիս Շահինյան (74’ Սարգիս Կարապետյան), Վարդգես Սաթումյան (79’ Արթուր Ադամյան), Լևոն Պաչաջյան (85’ Ալիկ Առաքելյան), Ռաֆայել Ղազարյան, Սեմյոն Մուրադյան (90+1’ Արման Հակոբյան)

 

Զգուշացումներ՝ Փյունիկ - Դավիթ Մանոյան (28), Տարոն Ոսկանյան (59) Սարգիս  Բալոյան (84)    Միկա- Ալեքս դա Սիլվա (34),

Հանդիպման վտանգավոր պահերը

15 – Առաջին վտանգավոր պահը Միկայի դարպասի մոտ ստեղծեց փյունիկցիների ավագ Դավիթ Մանոյանը, ում հիանալի հարվածին առաջինը տրեց Միկայի փորձառու դարպասապահ Արմեն Խաչատրյանը:

17- Խաղասկզբին Փյունիկի ունեցած խաղային և տարածքային փոքր-ինչ առավելությունն ավարտվեց Աշոտ Սարդարյանի գոլով, ով երկրորդ փորձից կարողացավ գրավել Խաչատրյանի պաշտպանած դարպասը:

20- Բաց թողած գոլից հետո Միկայի ֆուտբոլիստները ակտիվացան ու սկսեցին տիրել գնդակին: Մի  քանի անհաջող փորձից հետո Անդրանիկ Ոսկանյանին հաջողվեց գլխի գեղեցիկ հարվածով հավասրաեցնել հաշիվը:

45- Առաջին կեսի ավարտին Լևոն Պաչաջյանը ևս մեկ հիանալի հնարավորություն ունեցավ իր թիմին առաջ մղելու համար, սակայն Գոռ Մանուկյանը բռունցքներով ետ մղեց գնդակը: Ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնված Ռաֆայել Ղազարյանը շատ բարձր հարվածեց:

57- Վարազդատ Հարոյանը քիչ էր մնում  ինքնագոլի հեղինակ դառնար, բայց  Գոռ Մանուկյանը հաջողությամբ տիրեց գնդակին:

63- Սեմյոն Մուրադյանը բաց թողեց իր թիմին հաշվի մեջ առաջ մղելու հիանալի հնարավորությունը: Շատ մոտ տարածությունից երկու անգամ ուժեղ հարվածեց: Առաջին հարվածը Փյունիկի պաշտպանները կասեցրին, իսկ երկրորդը դարպասաձողի կողքով անցավ:

Ինչո՞վ էր ուշագրավ հանդիպումը

  • ՀՀ փոխչեմպիոն Միկան, ի տարբերություն Փյունիկի, նոր մրցաշրջանին ընդառաջ ունեցավ մի քանի ձեքբերում` համալրելով իր կազմը: Միկան սակայն մեկնարկային խաղում չխաղաց երիտասարդ դարպասապահ Գոռ Էլյազյանը: Նկատելի էր նաև փորձառու ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանի ներկայությունը խաղադաշտում, ով գրեթե միշտ  սրություն էր մտցնում գրոհների մեջ, սակայն ինչ-որ բան խանգարում էր նրան՝ հարվածները նպատակակետին հասցնելու համար: Իսկ Փյունիկը Եվրոպա Լիգայի խաղարկությունից հետո պահպանեց իր երիտասարդ և խոստումնալից կազմը:
  • Փյունիկցիների կազմում բացակայում էր երիտասարդ կիսապաշտպան  Գագիկ Պողոսյանն, ով դեռ նախորդ մրցաշրջանում ծեծկռտուքի արդյունքում որակազրկվեց 7 խաղով: Կամո Հովհանիսյանը ևս բացակայում էր. Վիլնյուսում ստացած վնասվածքից ֆուտբոլիստը դեռ չի ապաքինվել:
  •  Ավանի Ֆոււտբոլի ակադեմիայի մարզադաշտն այսօր մարդաշատ էր: Ավելի մեծաթիվ էին դաշտի տերերի երկրպագուներն ովքեր ամեն կերպ աջացում էին իրենց սիրելի թիմին: Շատ էին նաև ֆուտբոլասերներ, ովքեր եկել էին ուղղակի վայելելու ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրի վերջին հանդիպումը:
  •  Հանդիպման 90 րոպեների ընթացքում էլ լարված և դիտարժան պայքար էր ընթանում խաղադաշտում: Երկուստեք հարվածները և հակագրոհները հետևում էին մեկը մյուսին: Գրանցված1-1 հաշիվն արդարացի էր միայն հավասար ընթացող պայքարի պարագայում, բայց, հաշվի առնելով երկու թիմերի կողմից ստեղծված բազմաթիվ գոլային պահերը, կարող էինք ավելիշատ գոլերի ականատես լինել:

 Նարե Հովհաննիսյան





  Լրահոս



Հայաստան


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0