TotalFootball.am


04.08.13 23:26

Աշոտ Սարդարյան. «Մարզիչը հանդերձարանում ասաց, որ սա մեր խաղը չէր»


 

Աշոտ Սարդարյան. «Մարզիչը հանդերձարանում ասաց, որ սա մեր խաղը չէր»
Օգոստոսի 4-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրի վերջին «Փյունիկ»- «Միկա» (1-1) հանդիպումը: Խաղից հետո TotalFootball.am-ի թղթակցի հետ զրուցեց փյունիկցիների կազմում միակ գոլի հեղինակ դարձած Աշոտ Սարդարյանը.
«Իմ կարծիքով այդքան էլ լավ չխաղացինք, մի քիչ էլ քամին էր խանգարում, բայց ֆուտբոլ է, այդպես էլ է պատահում, կփորձենք մյուս խաղին ավելի լավ խաղալ: Մարզիչն էլ հանդերձարանում ասաց, որ լավ չխաղացինք, որ սա մեր ֆուտբոլը չէր:
 Հեշտ չէր «Միկա»-ի դարպասը գրավելը, մի փոքր դժվարությամբ հաջողվեց, բայց ուրախ եմ, որ կարողացա գոլի հեղինակ դառնալ, ցավոք սրտի, չկարողացա թիմին օգնել:
Այս առաջնությանը բոլոր թիմերն ավելի են ուժեղացել ու կարծում եմ, մեզ շատ լավ առաջնություն է սպասվում: Մենք փորձելու ենք ամեն խաղով ապացուցել, որ մենք լավ թիմ ենք ու փորձելու ենք ամեն խաղը հաղթանակով ավարտել: Մենք ամեն մարզման ժամանակ 100%-ով մարզվում ենք, որպեսզի ամեն խաղի լավ արդյունք ունենանք և մեր թիմի պատրաստվածությունը շատ լավ է: 
Դեռ պարզ չէ, թե այսօրվա ստացածս վնասվածքը որքանով է լուրջ, բայց հուսով եմ, որ այն ինձ չի խանգարի»:

Օգոստոսի 4-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրի վերջին «Փյունիկ»- «Միկա» (1-1) հանդիպումը: Խաղից հետո TotalFootball.am-ի թղթակցի հետ զրուցեց փյունիկցիների կազմում միակ գոլի հեղինակ դարձած Աշոտ Սարդարյանը.

«Իմ կարծիքով այդքան էլ լավ չխաղացինք, մի քիչ էլ քամին էր խանգարում, բայց ֆուտբոլ է, այդպես էլ է պատահում, կփորձենք մյուս խաղին ավելի լավ խաղալ: Մարզիչն էլ հանդերձարանում ասաց, որ լավ չխաղացինք, որ սա մեր ֆուտբոլը չէր: Հեշտ չէր «Միկա»-ի դարպասը գրավելը, մի փոքր դժվարությամբ հաջողվեց, բայց ուրախ եմ, որ կարողացա գոլի հեղինակ դառնալ, ցավոք սրտի, չկարողացա թիմին օգնել:

Այս առաջնությանը բոլոր թիմերն ավելի են ուժեղացել ու կարծում եմ, մեզ շատ լավ առաջնություն է սպասվում: Մենք փորձելու ենք ամեն խաղով ապացուցել, որ մենք լավ թիմ ենք ու փորձելու ենք ամեն խաղը հաղթանակով ավարտել: Մենք ամեն մարզման ժամանակ 100%-ով մարզվում ենք, որպեսզի ամեն խաղի լավ արդյունք ունենանք և մեր թիմի պատրաստվածությունը շատ լավ է: Դեռ պարզ չէ, թե այսօրվա ստացածս վնասվածքը որքանով է լուրջ, բայց հուսով եմ, որ այն ինձ չի խանգարի»:

 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0