TotalFootball.am


05.08.13 00:35

Յուրա Մովսիսյան. «Տխրել եմ, որ չհաջողվեց ավելի շատ գոլ խփել ու հաղթել»


«Կուբանի» դեմ խաղից հետո Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին

 - Այս հանդիպումը «Սպարտակի» համար ավելի բարդ ստացվեց, քան մրցակցի հարկի տակ մյուս հանդիպումները: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

- Հաստատապես, այս հանդիպումն ամենաբարդը ստացվեց մեզ համար մինչ այժմ անցկացրած հանդիպումներից: Կրասնոդարցիները լավ կազմ են հավաքել, թիմը լավ վիճակում է, գերազանց ֆուտբոլ է ցուցադրում: Առավել ևս, նրանք տանն էին խաղում: Շատերն են դժվարություններ ունենում, երբ «Կուբանին» հյուր են գալիս: Ինչ վերաբերում է այս խաղին, ապա մենք կարող էինք պահել հաղթանակը: Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ դաշտի տերեր իկազմում լավ կատարողներ են հավաքված, որոնք կարող են պահեր ստեղծել և գոլեր խփել: Չի կարելի ասել, որ մենք երջանիկ ենք այս ոչ-ոքիի համար, բայց ամեն դեպքում արդյունքը բավարար չէր:

 - Այսօր գեղեցիկ գոլ խփեցիք...

- Իսկապես, վատ հարված չստացվեց, բայց ամեն դեպքում տխրել եմ, որ չհաջողվեց ավելի շատ գոլ խփել ու հաղթել: Հնարավոր է, որ մյուս անգամ ստացվի:

 - Նախկինում գոլ խփե՞լ էիք «Կուբանին»:

- Այո, մի անգամ՝ կրասնոդարյան դերբիում: Հուսով եմ, որ հետագայում էլ կստացվի:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0