TotalFootball.am


18.09.13 18:37

Ալաշկերտը վերականգնում է սասանված հեղինակությունը. Ալաշկերտ - Միկա 1:0


Վերջ, Ավարտված է հանդիպումը: Առաջնության խաղում 2:9 հաշվով պարտությունից հետո Ալաշկերտին հաջողվում է գավաթային խաղում հաղթել Միկային 1-0 հաշվով:

90+ Սարգիս Նասիբյանի փոխանցումից հետո Միհրան Մանասյանը բարդ դիրքից հարվածեց, սակայն մի փոքր շեղ ստացվեց հարվածը: Ալաշկերտը մոտ էր էլ ավելի լավ հաշվով հաղթանակ տանելուն:

90 - Երեք րոպե է ավելացվում: 

89 - Վարդան Պետրոսյանը կարող էր մեն-մենակ դուրս գալ, սակայն մրցավարը հարձակվողի կողմից կանոնների խատխտում արձանագրեց: 

88 - Արմեն Պետրոսյանը կոպիտ խաղաց Նարեկ Հարությունյանի նկատմամբ: Խաղն ընդհատվել էր, բայց վերսկսվեց: 

Substitute in 87 - Միկայի կազմում Ռաֆայել Ղազարյանին փոխարինում է Հայկ Գալստյանը: 

84 - Վարդան Մովսիսյանն աջ եզրից գնդակը կախեց մրցակցի տուգանային հրապարակ և կրկին բարձր ցատկով գնդակին տիրեց Լևոն Ստեփանյանը, որը շատ լավ է օգտագործում հիմնական կազմում խաղալու իրեն ընձեռնված հնարավորությունը: 

Substitute in 80 - Դիեգո Լոմբային փոխարինում է Անդրանիկ Կարապետյանը:

Substitute in 80 - Ժունիորին փոխարինում է Հայկ Իշխանյանը: 

79 - Ռաֆայել Ղազարյանի հեռահար հարվածը բարձր ստացվեց:

Yellow card 79 - Արա Հովհաննիսյանն է խախտում կանոնները և զգուշացվում է: 

77 - Միկայի ֆուտբոլիստներն են առաջ նետվել, որպեսզի փրկեն հանդիպումը: Անդրանիկ Ոսկանյանը հեռվից հարվածեց... շեղ էր: 

76 - Փոխարինման մտած Արման Հակոբյանի հարվածից հետո դարպասապահն է փորկում Ալաշկերտին:

72 - Ժունիորի իրացրած տուգանայինից հետո Լևոն Մինասյանն է բարձր ցատկով տիրում գնդակին: 

Substitute in 71 - Սարգիս Կարապետյանին փոխարինում է Արման Հակոբյանը:

Goal 70 - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ՝ Ալաշկերտ՝ 1-0 Դիեգո Լոմբան հեռահար գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը:

65 - Հանդիպման ամենավտանգավոր պահն էր: Սարգիս Կարապետյանը գնդակը կախեց մրցակցի տուգանային հրապարակ, այստեղ Գևորգ Պողոսյանը մոտ տարածությունից փորձեց գրավել դարպասը, սակայն Ալաշկերտին փրկեց հորիզոնական դարպասաձողը: 

Substitute in 64 - Վնասվածք ստացած Գարեգին Մաշումյանին փոխարինում է Դավիթ Մինասյանը: 

Substitute in61- Վիկտոր Շիշկովին փոխարինում է Վարդան Պետրոսյանը:

Substitute in 58 - Գոռ Պողոսյանին փոխարինում է Արթուր Ադամյանը: 

Yellow card 55 - Սարգիս Նասիբյանն է զգուշացվում: 

55 - Ալաշկերտն ակտիվացել է երկրորդ կեսում: Մանասյանի հեռահար հարվածից հետո դարպասապահ Խաչատրյանը դժվարությամբ գնդակը դուրս բերեց անկյունային:  

50 - Մաշումյանը խաղից դուրս վիճակում էր: 

48 - Լոմբայի հեռահար պտտեցրած հարվածը վտանգավոր ստացվեց: Արմեն Խաչատրյանը դժվարությամբ գնդակը դուրս բերեց անկյունային: 

47 - Լոմբան է խախտում կանոնները դաշտի կենտրոնում: Մրցավարը նրան բանավոր է զգուշացնում:  

46 - Սկսվեց երկրորդ կեսը: 

Ավարտված է առաջին կեսը: Վերջին րոպեին հեռահար հարված հետևեց Միկայի դարպասին, սակայն Արմեն Խաչատրյանը տիրեց գնդակին:

45 - Երկու րոպե է ավելացվում: 

43 - Շիշկովն է վայր ընկնում տուգանային հրապարակում, սակայն մրցավարի սուլիչը լռում է: 

38 - Ժունիորի հեռահար հարվածը շեղ էր ու թույլ: 

37 - Եվս մեկ վտանգավոր տուգանայինից Միկան ոչինչ չկարողացավ քաղել: Սեմյոն Մուրադյանի հարվածից հետո գնդակը հետ մղվեց պատ կազմած ֆուտբոլիստներից: 

34 - Վտանգավոր տուգանային իրացրեց Միկան, սակայն դրան հետևեց Ալաշկերտի արագ հակագրոհը: Այն ավարտվեց Գարեգին Մաշումյանի հարվածով, որը փակեցին Միկայի պաշտպանները:

30 - Միհրան Մանասյանը լավ նկատեց Վիկտոր Շիշկովին, սակայն մի փոքր ուժեղ կատարեց փոխանցումը և դարպասապահը տիրեց գնդակին: 

29 - Սարգիս Կարապետյանի հեռահար հարվածը բարձր ստացվեց: 

26 - Անդրանիկ Ոսկանյանը հեռվից փորձեց գրավել դարպասը, սակայն Արա Հովհաննիսյանը սահանկումուվ փակեց գնդակի ճանապարհը և գնդակը դուրս եկավ անկյունային: Առաջին անկյունայինից Միկան ոչինչ չկարողացավ քաղել:

23 - Վիկտոր Շիշկովը ինքնով իրեն հարվածային դիրք դուրս բերեց, սակայն գնդակն ուղիղ դարպասապահի վրա ընթացավ: 

18 - Սեմյոն Մուրադյանը վայր ընկավ մրցակցի տուգանային հրապարակում, բայց խախտում չարձանագրվեց:

13 - Միկան էր տուգանայինի իրավունք ստացել: Սարգիս Կարապետյանը գնդակը կախեց մրցակցի տուգանային հրապարակ, բայց պաշտպանները հեռացրին այն: 

10 - Միհրան Մանասյանը լավ անհատական անցում կատարեց, սակայն չկարողացավ դիպուկ փոխանցում կատարել: 

8 - Հանդարտ տեմպով է մեկնարկել հանդիպումը: Գրեթե դատարկ տրիբունաներն էլ չեն նպաստում խաղի ակտիվացմանը: 

5 - Ալաշկերտն էր տուգանայինի իրավունք ստացել: Գնդակը հասցեագրվեց մրցակցի տուգանային հրապարակ, այստեղ Արմեն Խաչատրյանը բռունցքներով հեռացրեց գնդակը, իսկ մրցավարը խախտում արձանագրեց նրա նկատմամբ:

1 - Սկսվեց հանդիպումը: 

18:87 - Ալաշկերտը դաշտ դուրս եկավ կարմիր մարզահագուստով, Մկան՝ սպիտակ: 

19:00-ին կմեկնարկի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի Ալաշկերտ - Միկա հանդիպումը: 

Հանդիպմանը մարզչական որոշմամբ հայտավորված չեն իտալացիներ Ալեսսանդրո Մարկետտին և Ալեսսանդրո Վենեցիան: Նրանք Հանրապետական մարզադաշտի VIP հատվածից են հետևում խաղին:

 

Ալաշկերտ - Լևոն Մինասյան, Նարեկ Հարությունյան, Ցոլակ Բեգլարյան, Տիգրան Հախնազարյան, Սարգիս Նասիբյան, Արա Հովհաննիսյան, Տիգրան Գրիգորյան, Դիեգո Լոմբա, Գարեգին Մաշումյան, Միհրան Մանասյան, Վիկտոր Շիշկով:

Պահեստայիններ -  Էդվարդ Հովհաննիսյան, Արթուր Սահակյան, Դավիթ Մինասյան, Հենդերսոն Գիմարաեշ, Վարդան Պետրոսյան, Անդրանիկ Կարապետյան, Ռազմիկ Հովհաննիսյան:

Միկա - Արմեն Խաչատրյան, Գևորգ Պողոսյան, Անդրանիկ Ոսկանյան, Ալեքս դա Սիլվա, Վարդան Մովսիսյան, Արմեն Պետրոսյան, Գոռ Պողոսյան, Ժունիոր Էդիլսոն, Սարգիս Կարապետյան, Ռաֆայել Ղազարյան, Սեմյոն Մուրադյան:

Պահեստայիններ - Արմեն Ֆիշյան, Արթուր Ադամյան, Արեգ Ազատյան, Արմեն Հակոբյան, Հայկ Իշխանյան, Արթուր Պետրոսյան, Հայկ Գալստյան: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0