TotalFootball.am


18.09.13 22:30

Արմեն Սանամյան. «Տղաներին ասել էի, որ այսօրվա խաղը պետք է վերելքի առաջին աստիճանը լինի»


«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը հետևյալն ասաց Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Միկային» 1-0 հաշվով հաղթելուց հետո:

 - Գիտեինք, թե ինչ ծանր տրամադրությամբ էինք մոտեցել այս խաղին: Փորձեցինք շուտ մոռանալ սխալները, ծանր պարտությունը: Ես բարձր գնահատական կտամ մեր բոլոր ֆուտբոլիստներին, ովքեր մի քանի օրվա ընթացքում ուժ գտան իրենց մեջ և նման գեղեցիկ խաղ ցուցադրեցին, արժանի հաղթանակ տարան: Գիտեմ, որ տղաներն ունեն այս հնարավորությունները և սա պատահակնություն չէ: Տղաներին էլ ասացի, որ նրանք պետք է հավատան իրենց ուժերին և ապագայում ամեն ինչ լավ կլինի: Մենք դեռ գործը մինչև վերջ չենք արել: Պատասխան խաղն է առջևում: Պետք է լրջորեն մոտենանք նաև պատասխան խաղին:

- Գրանցված հաշիվն օրինաչա՞փ էր: Կարող էինք նաև ավելի լավ հաշվով հաղթել:

- Օրինաչափության մասին չեմ կարող խոսել, բայց ես սպասում էի, որ մենք մի օր պետք է հաջողություն ունենք և այդ հաջողությունը շարունակենք: Այսօր տղաներին ասել էի, որ սա պետք է վերելքի առաջին աստիճանը լինը: Հուսով եմ, որ շատ կունենանք նման հաջողություններ:

- Այսօր իտալացի ֆուտբոլիստներին չէիք հայտավորել: Նրանց հետ հույսեր կապու՞մ եք:

- Ընդհանրապես, ես բոլորին էլ հնարավորություն տալիս եմ: Եթե չեն խաղացել, ուրեմն նպատակահարմար եմ գտել, որ խաղանք այս կազմով: Տղաներն ապացուցեցին, որ կաորղ են խաղալ ու լավ խաղացին:





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0