TotalFootball.am


21.09.13 23:16

Տիգրան Հախնազարյան. «Մեր թիմը չի հավատում իր հաջողությանը»


Երևանի  «Ալաշկերտ »-ն  այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվեց Արարատի կողմից, և պարտվեց 5-0 հաշվով: «Ալաշկերտ »-ի  26-ամյա ֆուտբոլիստ Տիգրան Հախնազարյանը, ով այսօր խաղադաշտում էր ավագի թևկապով, հանդիպումից հետո զրուցեց TotalFootball.am-ի թղթակցի հետ:

Ինչպե՞ս կմեկնաբանես այս պարտությունը, ինչու՞ ձեր խաղը չստացվեց:

- Նախ ասեմ, որ թիմի հիմնական ֆուտբոլիստները, ովքեր խաղ են կառուցում կենտրոնում, այսօր բացակայում էին՝ վնասվածքների ու որակազրկումների պատճառով. դա իհարկե իր ազդեցությունն ունեցավ: Մեր թիմը, կարծես, չի հավատում իր հաջողությանը: Խաղը լավ սկսեցինք, բայց երբ իրար հետևից գոլեր ենք բաց թողնում, ինքնստինքյան, հոգեբանորեն թուլանում է թիմը:

«Գանձասար»-ից բաց թողած 9 գոլերը թիմակիցներդ պատահականության և թյուրիմացության արդյունք համարեցին. այս 5 գոլերի մասին դու ի՞նչ կասես:

- Չմոռանանք, որ «Արարատ»-ում կատարող տղաներ կան: Մեր թիմն այսօր անհաջող խաղաց ու հոգնածությունը  զգացվում էր: Մենք 3 օր առաջ էինք խաղացել «Միկա»-ի դեմ, իսկ «Արարատ»-ը ժամանակ է ունեցել նախապատրաստվելու այս խաղին, իրենք ավելի թարմ էին այսօր, ինչն էլ իրենց շատ օգնեց հաջողության հասնելու համար:

Իսկ «Արարատ»-ն այսօր հաղթանակի արժանի խաղ ցույց տվե՞ց թե՞ ձեր հոգնածությունը նպաստեց նրանց հաղթանակին:

- «Արարատ»-ն այսօր իրոք շատ լավ ֆուտբոլ խաղաց, չնայած մենք էլ լավ սկսեցինք, հետո հանձնվեցինք:

«Ալաշկերտ»-ը Բարձրագույն խմբի առաջնությունում իր հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին հյուրընկալելով «Բանանց»-ին:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0