TotalFootball.am


22.09.13 15:56

Առանց գոլերի. Բանանց - Գանձասար 0:0


88

Ավարտված է հանդիպումը: Գոլեր չգրանցվեցին՝ 0-0:

Substitute in 88 - Արամ Լոռեցյանին փոխարինում է Հովհաննես Փանոսյանը:

87 - Շատ վտանգավոր էր Բանանցի դարպասի մոտ և կարող էր ոչնչից գոլ ստեղծվել: Արթուր Թորոյանը գնդակը խաղի մեջ մտցրեց, ինչին չէր սպասում Սեկուն: Դաշյանը խլեց գնդակը և փորձեց շրջանցել Թորոսյանին, սակայն չհաջողվեց:

Yellow card 85 - Օբրադովիչն է զգուշացվում:

Substitute in 85 - Փոխարինման մտած Նաիրի Մինասյանն է վրիպում անկյունայինի խաղարկումից հետո

83 - Բենիամին Մանուչարյանին և Դեյան Վուկոմանովիչին փոխարինում են Հայրապետ Ավագյանն ու Արարատ Առաքելյանը:

82 - Բենիամին Մանուչարյանին և 

80 - Կրկին Մալաքյանն է լավ պահ կորցնում: Այս անգամ նա մոտ տարածությունից կարող էր գրավել դարպասը, սակայն Բեգլարյանը վստահ խաղաց և փակեց հարվածի ճանապարհը:

79 - Էդգար Մալաքյանը փորձեց պտտեցրաց հարվածով գրավել վերին հեռավոր անկյունը, սակայն գնդակը մի փոքր շեղ ընթացավ;

71 - Էդգար Մալաքյանը ձախ եզրով առաջ էր շարժվում, սակայն Հրայր Մկոյանը փակեց նրա ճանապարհը:

Substitute in 67 - Բենյամին Մանուչարյանը փոխարինեց Արթուր Բարսեղյանին:

Substitute in 63 - Ռումյան Հովսեփյանին փոխարինեց Նարեկ Դավթյանը:

59 - Երկու վտանգավոր պահ ստեղծեցին Գանձասարի ֆուտբոլիստները: Նախ Արթուր Ավագյանը նպաստավոր դիրքից բարձր հարվածեց, ապա Դաշյանը գնդակը խլեց Հանզելից և առաջ շարժվեց, ապա ուժգին հարված կատարեց: Հարվածի ճանապարհը փակեց և դրա ուժից վայր ընկավ Ֆոֆանա Սեկուն:

54 - Վտանգավոր առաջին գրոհն առաջին կեսում: Արտակ Դաշյանը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն վստահ խաղաց Թորոյանը:

46 - Սկսված է երկրորդ կեսը: Վահագն Այվազյանին փոխարինել է Նաիրի Մինասյանը:

Ընդմիջում: Գոլեր չկան՝ 0-0:

Substitute in 39 - Վնասվածք ստացած Գագիկ Դաղբաշյանին փոխարինում է Վաչիկ Եղիազարյանը:

37 - Արտակ Եդիգարյանը մոտ 30 մետրից փորձեց հաջողությունը: Անկյունային վաստակեց Արտակն այս հարվածից հետո:

33 - Անչափ վտանգավոր հակագրոհ Գանձասարի կատարմամբ: Նարեկ Բեգլարյանը կենտրոնի գծի մոտ փոխանցում ստացավ և այլևս պաշտպաններ չկային նրա դիմաց: Նարեկը սակայն գնդակին չդիպավ, քանի որ կասկածում էր, որ կարող է խաղից դուրս վիճակում լինել և Արթուր Բարսեղյանը գնդակով առաջ շարժվեց: Նրան արդեն խանգարում էին պաշտպանները, բայց Բարսեղյանը հասավ մինչև մրցակցի տուգանային հրապարակ և դեմ-դիմաց հայտնվեց դարպասապահի դեմ: Արթուր Թորոյանը հաղթեց նաև այս միկրոմենամարտում:

26 - Ի դեպ, մեկնարկային կազմում նշված է Սամվել Մելքոնյանի անունը, սակայն նա խաղադաշտում չէ: Փոխարենը պաշտպանության կենտրոնում խաղում է Ալեքսանդր Պետրոսյանը, որը մեկնարկային արձանագրության մեջ նշված էր պահեստայինների թվում:

23 - Համառ պայքար է ընթանում հատկապես դաշտի կենտրոնում: 

20 -  Հանդիպման ամենավտանգավոր պահն էր Գանձասարի դարպասի մոտ: Բանանցի ֆուտբոլիստները տուգանային իրացրին և բարձրից փոխանցումից հետո Ֆոֆանա Սեկուն գլխով բարձր ցակտով լավ հարված կատարեց դեպի վերին ակյունը, սակայն Արսեն Բեգլարյանը գեղեցիկ ցատկով փրկեց իր թիմին:

17 - Արդեն ձևավորվել է հանդիպման ընդհանուր պատկերը: Գանձասարի ֆուտբոլիստներն ավելի շատ են տիրում գնդակին, իսկ Բանանցը հակագրոհում է:

12 - Բանանցը բազմաթիվ փոխանցումներից բաղկացած դիրքային գրոհ ձեռնարկեց, որն ավարտվեց Արտակ Դաշյանի վտանգավոր հարվածով, որը մի փոքր բարձր ստացվեց:

5 - Վտանգավոր էր Բանանցի դարպասի մոտ: Նարեկ Բեգլարյանի գլխով փոխանցումից հետո դարպասապահի հետ մեն-մենակ դուրս եկավ Դեյան Վուկոմանովիչը, սակայն Արթուր Թորոյանը հաղթող եկավ միկրոմենամարտում:

4 - Բանանցի ֆուտբոլիստները երկու անկյունային իրացրին հանդիպման մեկնարկում: 

Հայաստանի առաջնության վեցերորդ տուրի խաղում Բանանցը հյուրընկալել է Գանձասարին:

Բանանց - Արթուր Թորոյան, Հովհաննես Համբարձումյան, Ֆոֆանա Սեկո, Լյուբոշ Հանցել, Գագիկ Դաղբաշյան, Արամ Լոռեցյան, Արտակ Եդիգարյա, Ռումյան Հովսեփյան, Վահագն Այվազյան, Էդգար Մալաքյան, Ռոդրիգես Ստեֆանո

Պապին Թևոսյան, Արքամ Շահնազարյան , Վաչիկ Եղիազարյան, Մարեկ Դավթյան, Հովհաննես Փանոսյան, Գոռ Օգանեսյան, Նաիրի Մինասյան

Գլխավոր մարզիչ` Ժոլտ Հոռնյակ

 

Գանձասար - Արսեն  Բեգլաքրյան, Հրայր Մկոյան, Արա Խաչատրյան, Գորան Օբրադովիչ, Արթուր Ավագյան, Դեյան Վուկոմանովիչ, Արտակ Գրիգորյան, Արթուր Բարսեղյան, Արտակ Դաշյան, Սամվել Մելքոնյան, Նարեկ Բեգլարյան

Պահեստայիններ - Գևորգ Պրազյան, Ալեքսանդր Պետրոսյան, Ալեն Համբարձումյան, Արարատ Առաքելյան, Բենյամին Մանուչարյան, Հայրապետ Ավագյան

Գլխավոր մարզիչ` Սևադա Արզումանյան





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0