TotalFootball.am


22.09.13 20:51

Ռումյան Հովսեփյան. «Ամեն խաղ չէ, որ ստացվում է ֆուտբոլիստի մոտ»


ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուր շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 22-ին Երևանի Բանանցը հյուրընկալեց Կապանի Գանձասարին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով, իսկ Բանանցի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

- Ի՞նչ կասես խաղի մասին:

- Խաղադաշտում անզիջում պայքար էր ընթանում, քանի որ երկու թիմն էլ հարձակվողական ոճով էր խաղում, փորձում էր գոլ խփել, իհարկե պաշտպանությունում շատ կենտրոնացված էինք գործում, բայց չկարողացանք գոլ խփել:

Հորնյակն ասաց, որ քեզ հավաքականի մակարդակի ֆուտբոլիստ է տեսնում, բայց իհարկե այսօրվա խաղով չարդարացրիր քեզ:

- Դե ամեն խաղ չէ, որ ստացվում է ֆուտբոլիստի մոտ: Եթե ասել է, ուրեմն այդպես է:

Քո թիմի խաղի մասին ի՞նչ կասես, ի՞նչու այդպես էլ չստացվեց գոլ խփել:

- Մեզ մոտ ամեն ինչ ստացվեց, միայն ինչպես նշեցիք գոլ խփել չստացվեց, բայց նախորդ խաղի հետ համեմատած մենք ավելի լավ խաղացինք, այսօր կար արագություն, պայքար, փոխանցումներ. Ամեն ինչ կար բացի գոլից, չստացվեց:

Ի՞նչ ես կարծում Բանանցն իր այսօրվա խաղով նմանվում է Իմպուլիսին

- Կարծում եմ ՝ որոշ չափով կա: Մենք էլ փոխանցումներով, կոմբինացիոն խաղ ենք փորձում խաղալ: Այնպես, որ կա որոշ չափով:

- Հատկապես, երբ մի քանի ֆուտբոլիստներով հենց Իմպուլիս եք եկել: Դա որքանո՞վ է օգնում խաղադաշտում իրար ավելի լավ հասկանալուն:

- Ֆուտբոլային լեզուն մեկն է, խաղադաշտում մեկ լեզվով են խոսում:  Բայց բնականաբար, եթե խաղում ես քո մի քանի տարվա խաղընկերոջ հետ, դա օգնում է: Բայց եթե ֆուտբոլիստ ես, հասկանում ես ֆուտբոլային լեզուն, պարտավոր ես ցանկացած ֆուտբոլիստին հասկանալ խաղադաշտում: Օրինակ ունենք օտարերկրացի ֆուտբոլիստներ, որոնց հետ շփվում ենք ֆուտբոլային լեզվով:

Հենց մեքսիկացի Ռոդրիգեսը, ով միայն իսպաներենին է տիրապետում, խաղադաշտում անընդհատ ձեզ փորձում էր ինչ-որ բաներ հուշել: Հասկանու՞մ էիք:

- Ոչ: Կարծում եմ՝ նա իսպաներեն էլ չգիտի  (ծիծաղում է): Նա անգլերենին ինձնից էլ վատ է տիրապետում, բայց ամեն դեպքում փորձում ենք իրար հասկանալ:

Գանձասարի պաշտպանությունը ճեղքել չստացվեց: Ի՞նչ կասես նրանց խաղի մասին:

- Ի տարբերություն մեզ, Գանձասարն այսօր շատ ավելի կենտրոնացված ու փակ գործեց պաշտպանությունում: Չնայած թե՛ մենք, թե՛ իրենք սխալներ թույլ տվեցինք:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0