TotalFootball.am


22.09.13 21:15

Արամ Ոսկանյան. «Երևում է, որ «Ուլիսն» արդեն խաղային ձեռագիր ունի»


«Միկայի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը «Ուլիսի» հետ խաղից հետո (1:1) հետևյալն ասաց.

«Նախ ցանկանում եմ գովեստի խոսքեր ասել «Ուլիսի» հասցեին: Ապրի Կարեն Բարսեղյանը... Երևում է, որ թիմն արդեն խաղային ձեռագիր ունի, թիմն առաջնությունից առաջ դժվար վիճակի մեջ էր: Նրանց վաստակած վերջին միավորները պատահական չեն: Ինչ վերաբերում է մեր թիմին, ես ուղղակի զարմանում եմ, եթե թիմը կարողանում է 80-րդ րոպեին այդքան ավելացնել, ինչու նրանք 90 րոպե չխաղացին, ես դա չեմ հասկանում, հանդերձարանում էլ ասեցի` շնորհակալ եմ վերջին 10 րոպեների համար: Սարգիս Կարապետյանի գոլը լավն էր: Արեգ Ազատյանը դեռ 100 տոկոս պատրաստ չէ, նա 60-70 տոկոսով է պատրաստ: Սեմյոնը վատ էր զգում իրեն, ինքը խնդրեց փոխարինել իրեն»:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0