TotalFootball.am


23.09.13 19:38

«Փյունիկն» ու «Արարատը» առաջատարներ՝ «Փյունիկ» - «Արարատ» խաղից առաջ. ինչո՞վ էր առանձնահատուկ 6-րդ տուրը


Հայաստանի առաջնության վեցերերդ տուրի հանդիպումներից երկուսում ոչ-ոքի գրանցվեց, մեկ խաղում հաղթեցին դաշտի տերերը, մեկ դեպքում էլ հյուրերը երեք միավոր վաստակեցին:

Տուգանայինները հաղթանակ են բերում «Փյունիկին»

«Փյունիկը» մրցաշարային աղյուսակում առաջին հորիզոնականը պահպանեց Գյումրիում տարած 0:2 հաշվով հաղթանակի շնորհիվ: Երևանցիները երկու գոլերն էլ խփեցին տուգանայիններից: Նախ հեռահար հարվածով աչքի ընկավ Գագիկ Պողոսյանը, ապա ավելի մոտ տարածությունից մրցակցի դարպասը գրավեց Աղվան Պապիկյանը:

Պապիկյանը բացում է իր գոլերի հաշիվը Հայաստանում

Տուգանայինից խփած այդ գոլը Աղվան Պապիկյանի համար առաջինն էր Հայաստանի առաջնություններում: Այս տուրում նաև իրենց նոր թիմերի կազմում գոլեր հեղինակեցին «Միկայի» ֆուտբոլիստ Սարգիս Կարապետյանն ու «Արարատի» ֆուտբոլիստ Արսեն Բալաբեկյանը:

Գլխավոր փորձը սուպերգավաթից առաջ

«Շիրակ» - «Փյունիկ» հանդիպումից ընդամենը մի քանի օր անց՝ երեքշաբթի օրը նույն թիմերը կհանդիպեն նաև սուպերգավաթային խաղում: Հետխաղյա ասուլիսում Վարդան Բիչախչյանը նշեց, որ իր թիմը մեծ ցանկություն ունի այդ տիտղոսը նվաճելու համար, քանի որ ֆուտբոլում մրցանակները շատ չեն, իսկ Ռաֆայել Նազարյանը նշեց, որ թիմում փոփոխություններ կլինեն և հանգստանալու հնարավորություն կստանան հիմնական կազմի մի շարք խաղացողներ:

Ինտրիգ՝ առաջին շրջանի վերջին տուրից առաջ

«Ալաշկերտի» նկատմամբ «Արարատի» 5-0 հաշվով հաղթանակը նշանակում է, որ սեպտեմբերի 28-ին կայանալիք «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումն ինտրիգային է լինելու առաջին շրջանի հաղթողին որոշելու հարցում: Այժմ «Փյունիկն» ընդամենը մեկ միավորով է առաջ «Արարատից», և թիմերը զբաղեցնում են առաջին և երկրորդ հորիզոնականները:

«Ալաշկերտի» զուգադիպությունը

Հայտնի անեկդոտն ասում է, որ առաջին անգամը պատահականություն, երկրորդը՝ զուգադիպություն, երրորդը՝ արդեն սովորություն: «Ալաշկերտն» առաջնության երկորրդ անընդմեջ խաղում է խոշոր հաշվով պարտվում: Առաջինը թիմի ներկայացուցիչները պատահականություն համարեցին, երկրորդն ուրեմն զուգադիպություն է և թիմն ամեն ինչ պետք է անի, որպեսզի խոշոր հաշիվները Հայաստանի առաջնությունում սովորություն չդառնան:

Ուլիսը կրկին հաղթանակը ձեռքից բաց է թողնում վերջին րոպեին 

Իսկ «Ուլիսի» մոտ սովորություն դառնալուն ձգտող զուգադիպություն տեղի ունեցավ «Միկայի» հետ հանդիպման վերջին րոպեին: Ինչպես և նախորդ տուրում, երբ թիմը վերջին րոպեին գոլ բաց թողեց «Փյունիկի» դեմ խաղում և ձեռքից բաց թողեց հաղթանակը, այս անգամ էլ նույն պատմությունը կրկնվեց «Միկայի» դեմ հանդիպման վերջին րոպեին: Արդյունքում մրցաշարային աղյուսակում պահպանվեց «Ուլիսի» հաղթանակների և «Միկայի» պարտությունների դիմաց 0 թիվը:

Պետք է իրացնել պահերը...

Իսկ գոլազուրկ ոչ-ոքիով ավարտված «Բանանց» - «Գանձասար» խաղից հետո մարզիչների ասուլիսները նույն վերնագիրը ստացան: Ժոլտ Հորնյակն ու Սևադա Արզումանյանը համակարծիք էին, որ ոչ-ոքիից ավելի լավ արդյունք ստանալու համար պետք է գոլ խփել: Եթե երկու մարզիչների ցանկությունն էլ իրականանա, հավանակաբար, ոչ-ոքի կգրանցվի, բայց շատ ավելի դիտարժան ֆուտբոլասերների համար, քանի որ ֆուտբոլը, ինչպես ասում են, գեղեցիկ է գոլերով:

Դավիթ Գալստյան





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1

 

Արարատ

  2

  3

Արարատ-Արմենիա

  1

  3

Ալաշկերտ

  1

  3

Արարատ

  2

  3 

Շիրակ

  2

 2

Բանանց 

  2

  1

Լոռի ՖԱ

  2

 1

Գանձասար-Կապան

  0

 0

Փյունիկ

 0

  0

Երևան