TotalFootball.am


24.09.13 20:23

Հայաստանի առաջնության 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը


Հայաստանի առաջնության 6-րդ տուրի խաղում հաղթանակներ տարան Արարատն ու Փյունիկը, իսկ մյուս թիմերի հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի:

Գոռ Մանուկյան (Փյունիկ) – Շիրակի դեմ արտագնա խաղում Փյունիկի դարպասապահը մեծ նպաստ ունեցավ իր թիմի հաղթանակին: Բազմաթիվ գոլային պահերի ժամանակ մեծ աշխատանք էր բաժին հասնում նաև դարպասապահին, սակայն նա վստահ էր գործում և անառիկ պահեց սեփական դարպասը:

Արտակ Անդրիկյան (Ուլիս) – Ուլիսի պաշտպանը դարձավ իր թիմի միակ գոլի հեղինակը: Այն կարող էր հաղթական լիներ, սակայն Միկան վերջին րոպեին հավասարեցրեց հաշիվը:

Ալեքսանդր Պետրոսյան (Գանձասար) – Պետրոսյանը վերջին պահին հայտնվեց Գանձասարի մեկնարկային կազմում և պաշտպանության կենտրոնում վստահ խաղով օգնեց իր թիմին միավոր վաստակել Բանանցի դեմ արտագնա խաղում:

Տարոն Ոսկանյան (Փյունիկ) – Հայաստանի հավաքականի պաշտպանը վստահ խաղ անցկացրեց Գյումրիում: Նա հատկապես աչքի էր ընկնում խելացի գործողություններով՝ հաճախ կռահելով մրցակցի հարձակվողների գործողությունները:

Հովհաննես Համբարձումյան (Բանանց) (2*) – Բանանցի եզրային պաշտպանը հաջող էր գործում պաշտպաններին և ակտիվորեն միանում էր իր թիմի գրոհներին:

Աղվան Պապիկյան (Փյունիկ) (2) – Գեղեցիկ իրացրած տուգանայինով Պապիկյանն ամրապնդեց իր թիմի հաղթանակը Շիրակի դեմ խաղում: Նա անհատական անցումներով անընդհատ լարվածության մեջ էր պահում մրցակցի ֆուտբոլիստներին:

Գագիկ Պողոսյան (Փյունիկ) (2) – Երիտասարդ ֆուտբոլիստը հիմք դրեց Շիրակի դեմ կարևոր հաղթանակին՝ տուգանայինից հեռահար հարվածով բացելով հաշիվը:

Սարգիս Կարապետյան (Միկա) (2) – Վերջին րոպեին բոլորից լավ կողմնորոշվելով մրցակցի տուգանային հրապարակում՝ Սարգիս Կարապետյանը գոլի հեղինակ դարձավ և փրկեց Միկային պարտությունից:

Խորեն Վերանյան (Արարատ) (2) -  Վերանյանը հաջող հանդիպում անցկացրեց՝  իր թիմի գոլային գրոհներին մասնակցելով ոչ միայն գոլային փոխանցում կատարելով, այլև դառնալով գոլի հեղինակ:

Ալեքսանդր Ռակիչ (Արարատ) (2)– Սերբ ֆուտբոլիստը բացեց Ալաշկերտի դեմ հանդիպման հաշիվը և հիմք դրեց իր թիմի խոշոր հաշվով հաղթանակին:

Գևորգ Նռանյան (Արարատ) (3) – Փորձառու հարձակվողն իր չորրորդ գոլը խփեց Հայաստանի ընթացիկ առաջնությունում՝ իր թիմին դուր բերելով երկրորդ հորիզոնական, իսկ ինքն արդեն երկրորդն է ռմբարկուների միջև պայքարում:

Գլխավոր մարզիչ՝ Ռաֆայել Նազարյան - Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը կարողացավ ճիշտ բաշխել ուժերը երկու խաղակեսերի ընթացքում և երկու բաց դիպուկ իրացրած ստանդարտների շնորհիվ հաղթանակ տանել: 

* - Խաղացողների դասավորությունը խաղադաշտում պայմանական է: Փակագծերում նշված է, թե ֆուտբոլիստը քանի անգամ է այս մրցաշրջանում հայտնվել խորհրդանշական հավաքականում:





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0