TotalFootball.am


25.09.13 14:14

Հենրիխ Մխիթարյան. Ամենակարևորն այն է, որ հաղթեցինք


Բունդեսլիգայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի հավաքականի և Դորտմունի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Մյունխեն-1860-ի» դեմ խաղում ստացած իր տպավորությունների մասին և Բունդեսլիգայի ու Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղերի մասին:

- Ինչպե՞ս կամփոփես Դորտմունդի ելույթն այս երեկո:

- Դժվար էր, քանի որ մեր մրցակիցը լավ թիմ էր և շատ լավ էր պաշտպանվում: Մենք շատ հնարավորություններ ունեինք, բայց չէինք կարողանում օգտագործել դրանցից շատերը: Վերջում մենք որոշ տարածություն գտանք, 11 մետրանոց վաստակեցին և երկրորդ գոլը խփեցինք: Ամենակարևորն այն է, որ այսօր հաղթեցինք:

- Ինչպիսի՞ն էին զգացողությունները, երբ երկրորդ գոլը խփեցիր Բորուսիային աջակցելու եկած երկրպագուների մոտ:

- (Ժպտում է): Շատ ուրախ եմ: Թիմակիցներս շատ օգնեցին, բայց շնորհակալություն եմ հայտնում նաև մեր երկրպագուներին, քանի որ նրանք մեծաթիվ էին և մինչև վերջ աջակցում էին մեզ: Երջանիկ եմ, որ հաղթեցինք այս խաղը նրանց համար:

- Որքա՞ն կարևոր է Բորուսիայի համար այս հաղթանակը նախորդ երկու խաղերում չհաղթելուց հետո:

- Կարծում եմ, այդ երկու խաղերում մի փոքր բախտը չժպտաց մեզ, բայց ամենից կարևորն այն է, որ մենք դուրս եկանք այս իրավիճակից և հաղթեցինք այսօր: Հիմա մենք պետք է մտածենք Ֆրայբուրգի մասին. պետք է հաղթենք նաև այս խաղում:

- Խոսելով «Ֆրայբուրգի» մասին՝ կարելի՞ է ասել, որ Դորտմունդը մեծ ճնշման տակ է և  պետք է հաղթի հաջորդ հանդիպումը, քանի որ նախորդ տուրից հետո «Բավարիան» միավորներով հավասարվեց:

- Իհարկե, մենք պետք է հաղթենք: Դա կարևոր է, քանի որ «Ֆրայբուրգից» հետո պետք է Չեմպիոնների լիգայի հանդիպում անցկացնենք «Մարսելի» դեմ: Եթե հաղթենք «Ֆրայբուրգին», ապա վստահորեն կմոտենանք հաջորդ խաղին:

 





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0