TotalFootball.am


16.11.15 15:09

Հայտնի է Արևմտյան Հայաստանի հավաքականի 8 ֆուտբոլիստ


Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որն այս տարվա մայիս ամսից գրանցված է չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիայում (ConIFA), Ֆեսյբուքի պաշտոնական էջի միջոցով պարբերաբար ներկայացնում է հավաքականը համալրած ֆուտբոլիստներին: Նշենք՝ Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի Ազգային հավաքականի հետ:

Արդեն հայտնի են Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 8 անդամներ. վերջինը թիմի շարքերը համալրել է «Սերկլ Բրյուգե» 26-ամյա հարձակվող Իվան Յագանը, ով հանդես է գալիս Բելգիայի առաջին դիվիզիոնի առաջնությունում:

Իսկ մինչ այդ Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում են ընգրկվել հետևյալ ֆուտբոլիստները.

Տիգրան Խանջարյան - դարպասապահ («Վոլյուվ Զավենտեմ», Բելգիա)

Վարանց Բզդիկյան - պաշտպան («Ալ Նեժմեհ», Լիբանան)

Հրաչ Յագան - կիսապաշտպան («Սերվետ», Շվեյցարիա)

Դավիթ Ազին - կիսապաշտպան («Վեգբերգ», Գերմանիա)

Զավեն Բուլուտ - կիսապաշտպան («Արարատ», Երևան)

Դենիս Օզ - կիսապաշտպան («Արձիվ», Մարսել)

Լեւոն Կուրկչիյան - հարձակվող («Կլեւե», Գերմանիա)

 







  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0