TotalFootball.am


21.04.17 16:44

Դեյան Ստանկովիչ. «Հայաստանն ամեն ինչ ունի՝ լավ արդյունքների հասնելու համար»


Այս օրերին Երևանում ընթանում է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: ՈՒԵՖԱ-ից ժամանած դիտորդների թվում է նաև 90-ականների և 2000-ականների համաշխարհային ֆուտբոլի աստղ Դեյան Ստանկովիչը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ բացառիկ հարցազրույցում Ստանկովիչը խոսել է Զարգացման մրցաշարի, Հայաստանի ենթակառուցվածքների, հայկական ֆուտբոլի և իր կարիերայի մասին:

 

- Դեյան, Ի՞նչ պաշտոն եք զբաղեցնում ՈՒԵՖԱ-ում:

-Այս տարվա մարտի 1-ից ես հանդիսանում եմ ֆուտբոլիստների զարգացման գծով խորհրդատու ՈՒԵՖԱ-ում: Իմ պարտականությունը հիմնականում մինչև 14, 15, 16 տարեկանների մրցաշարերի և ակադեմիաների ծրագրերի մոնիթորինգն է:

-Որքանո՞վ էր դժվար անցնել աշխատանքի ՈՒԵՖԱ-ում ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:

Շատ դժվար էր: Մենք այս խաղն անվանում ենք ֆուտբոլ, բայց ֆուտբոլիստ լինելը մեկ այլ բան է, իսկ ֆուտբոլում աշխատելը միանգամայն այլ: Ես շատ երիտասարդ եմ և ես ուզում եմ սովորել: Ինձ համար ՈՒԵՖԱ-ում աշխատելը հիանալի հնարավորություն է և մեծ հաճույք: Սերբիայում ինձ առաջարկել էին դառնալ Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, «Ցրվենա Զվեզդայի» նախագահ, նույնիսկ` Սերբիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ, բայց ես մերժել եմ, քանի որ, իմ կարծիքով, շատ երիտասարդ եմ այս պաշտոններն զբաղեցնելու համար: Ես ուզում եմ փորձ հավաքել ՈՒԵՖԱ-ում, որը լավագույն տեղն է նախկին ֆուտբոլիստի համար, ով ուզում է սովորել: Ես ուզում եմ առաջ գնալ քայլ առ քայլ:

-Մարզիչ դառնալու ցանկություն չկա՞ր:

Ես փորձեցի ինձ մարզչական ասպարեզում, երբ օգնում էի Անդրեա Ստրամաչիոնիին «Ուդինեզեում», բայց ես հասկացա, որ մարզչական գործն ինձ համար չէ: Հավանաբար ես բնավարությամբ համապատասխան չեմ մարզիչ լինելուն: Մարզչական գործը շատ լարված է և իրենից ենթադրում է 24 ժամվա աշխատանք: Առայժմ ես պատրաստ չեմ դրան:

-Ո՞րն է Հայաստան այցելության նպատակը:

- Մենք եկել ենք այստեղ՝ դիտելու ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը: ՈՒԵՖԱ-ն շատ կարևոր գործ է անում երեխաների համար՝ Հայաստանի, Վրաստանի, ՆՀՀ Մակեդոնիայի նման փոքր երկրներում այսպիսի մրցաշարեր անցկացնելով: Այս մրցաշարերը շատ կարևոր են ֆուտբոլիստների ընտրության, մարզիչների մակարդակի բարելավման և տաղանդների բացահայտման տեսանկյունից: Մենք փորձում ենք օգնել բոլոր փոքր ասոցիացիաներին:

Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքների մասին:

Ինձ շատ դուր եկավ ձեր մարզումային կենտրոնը (ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիան-խմբ.), որն ունի բնական և արհեստական խոտածածկով հիանալի խաղադաշտեր: Դուք ամեն ինչ ունեք՝ լավ արդյունքների հասնելու համար: Ձեզ մնում է միայն տքնաջան աշխատել:

Ժամանակին դուք խաղացել եք Հայաստանի ազգային հավաքականի դեմ Երևանում: Ի՞նչն է ամենից շատ տպավորվել:

-Ես այնքան էլ լավ հիշողություններ չունեմ, քանի որ այդ խաղում մենք կորցրեցինք Եվրո-2008 դուրս գալու մեր վերջին հնարավորությունները (Երևանում կայացած հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով): Բայց ամենաշատը տպավորվել է չափազանց վատ որակի խաղադաշտը: Ի պատիվ ձեզ, հիմա՝ 10 տարի անց, այդ առումով ես տեսնում եմ հսկայական առաջընթաց:

- Հնարավորություն ունեցե՞լ եք դիտելու Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները:

- Այո, դիտել եմ մի քանի հանդիպում, երբ Հայաստանը նույն խմբում էր Սերբիայի հավաքականի հետ: Վերջերս դիտել եմ նաև Չեռնոգորիայի հետ հանդիպումը, և պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ երկրորդ խաղակեսում ձեր թիմի ցուցադրած խաղից: Դա անհավանական էր, շատ տպավորիչ խաղ: Դուք պետք է միշտ խաղաք այդպես:

- Ի՞նչ է պետք Հայաստանի նման փոքր երկրներին մեծ մրցաշարերի ուղեգիր ձեռք բերելու համար:

- Կկրկնեմ ևս մեկ անգամ՝ աշխատել, աշխատել և նորից աշխատել: Ես չգիտեմ, թե ինչ քաղաքականություն է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, բայց դուք պետք է համակարգված աշխատեք: Այսինքն, պետք է ներդնել որևէ քաղաքականություն մանկապատանեկան ֆուտբոլում և հավատարիմ մնալ դրան նաև մեծահասակների մակարդակում:

-Մի փոքր էլ խոսենք Ձեր կարիերայի և նախասիրությունների մասին: Ո՞վ է հարավսլավական ֆուտբոլի վերջին տարիների լավագույն ֆուտբոլիստը:

-Շատ բարդ հարց եք տալիս, որովհետև մենք այնքան լավ խաղացողներ ենք ունեցել: Ես կարող եմ թվարկել շատերին, բայց, հավանաբար, լավագույնը Դրագան Ստոյկովիչն է: Նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել, բայց նա ուղղակի զարմանալի կարողությունների տեր ֆուտբոլիստ էր: Ինձ համար Նեմանյա Վիդիչը վերջին 20 տարիների լավագույն կենտրոնական պաշտպաններից է: Եթե պետք է նշել ինչ-որ մեկին Չեռնոգորիայից, բնականաբար դա կլինի Դեյան Սավիչևիչը. Խորվաթիայից՝ Լուկա Մոդրիչը, Սլովենիայից՝ Միլենկո Աչիմովիչը և Զլատկո Զահովիչը: Վերջապես Բոսնիա և Հերցեգովինայից կառանձնացնեմ Միրալեմ Պյանիչին, որը, իմ կարծիքով, այդ երկրի վերջին 20 տարիների լավագույն ֆուտբոլիստն է: Նա պրոֆեսոր է:

-Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, ում հետ երբևէ խաղացել եք:

-Նորից շատ դժվար հարց է: Լավագույններից մեկը Խուան Սեբաստիան Վերոնն էր: Բնականաբար, Ալեսանդրոն Նեստան: Հետագայում՝ «Ինտերի կազմում»՝ Զլատան Իբրահիմովիչը: Բրազիլացի Ադրիանոն ընդամենը մեկ տարի խաղաց շատ բարձր մակարդակի վրա, բայց այդ ընթացքում նա ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր: Ափսոս, որ նրա այդպիսի վառ խաղը շատ կարճ տևեց: Իմ սերունդը շատ ուժեղ էր, մենք շատ տիտղոսներ ենք նվաճել: Ես երջանիկ եմ, որովհետև խաղացել եմ այնպիսի ուժեղ ֆուտբոլիստների կողքին, ինչպիսիք էին Մայկոնը, Դիեգո Միլիտոն, Տիագո Մոտտան, Ուեսլի Սնեյդերը: Շարքը կարելի է հավերժ շարունակել:

Ո՞վ է ամենաուժեղ պաշտպանը, ում դեմ խաղացել եք:

Անկասկած, Պաոլո Մալդինին:

- Իսկ ամենաուժեղ դարպասապահը:

-  Ջիանլուիջի Բուֆոնը (երկար մտածելուց հետո):

-Ո՞րն է Ձեր կարիերայի ընթացքում խփած ամենագեղեցիկ գոլը:

- Բազմաթիվ գեղեցիկ գոլեր եմ խփել, բայց երևի կառանձնացնեմ «Ինտերի» կազմում Մանուել Նոյերին խփած գնդակս, երբ վերջինս դեռ խաղում էր «Շալկե-04»-ում: Շատ գեղեցիկ էր նաև «Ջենոայի» դարպասը խփած գնդակս: Երբ հետո դիտում էի այդ գոլը հեռուստացույցով, դժվարությամբ էի հավատում, որ այդ գոլը ես եմ խփել:

-Իսկ ո՞րն է ամենակարևոր գոլը:

- Հավանաբար, 2011 թ. Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ռոմայի» դարպասը խփած գնդակը: Բայց ոչ, ամենակարևորը, երևի, իմ 2 գոլերն էին «Ցրվենա Զվեզդայի» կազմում, երբ ես գրավեցի «Կայզերսլաուտերնի» դարպասը: Գերմանական թիմն այն ժամանակ նվաճել էր երկրի գավաթը և չեմպիոնի կոչումը: Նրանց հետ խաղում ես դարձա 2 գոլի հեղինակ: Դա իմ առաջին ամենամեծ քայլն էր, իմ առաջին պոռթկումը:

- Դուք մասնակցել եք եվրոպական 3 «դերբիների»: Ինչպե՞ս կնկարագրեք այդ խաղերը:

- «Ինտերի» և «Միլանի» միջև «դերբիները» վաղուց արդեն նախկին լարվածությունը չունեն: Մենք բոլորս ընկերներ էինք խաղադաշտից դուրս և երբեմն նույնիսկ միասին էինք անցկացնում հանգստյան օրերը: «Ռոմայի» և «Լացիոյի» միջև դերբիները շատ ավելի լարված էին, մեծ էր ճնշումը և ատելությունը: Այդուհանդերձ, անձամբ ինձ համար ամենակատաղի և ամենակարևոր դերբին «Ցրվենա Զվեզդայի» և «Պարտիզանի» միջև հանդիպումն է: Ես սա ասում եմ՝ ոչ միայն հաշվի առնելով երկրպագուների ատելությունը միմյանց հանդեպ, այլ հաշվի առնելով հենց իմ գործոնը: Երբ ես երեխա էի, ես երկրպագում էի «Ցրվենա Զվեզդային», և երբ հետագայում հանդես եկա նրանց կազմում «Պարտիզանի» դեմ, ունեցա զգացողություններ, որոնք հնարավոր չէ նկարագրել:

-Ո՞րն է Ձեր ամենակարևոր ֆուտբոլային հիշողությունը:

Իհարկե,հաղթանակը Չեմպիոնների Լիգայի մրցաշարում: Ցանկացած ֆուտբոլիստի համար դա նվեր է կարիերայի ընթացքում իր կատարած աշխատանքի համար: Դու զգում ես, որ դու օրհնված ես, երբ դու հաղթում ես այդ մրցաշարում: Դա ուղղակի աննկարագրելի է:

 

ՀՖՖ պաշտոնական կայք





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  9  20
Շիրակ  9

 17

Բանանց  10  13
Գանձասար-Կապան  9  12
Արարատ  9  6
Փյունիկ  8   5



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1