Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում գործող չեմպիոմ Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց Առաջին խմբի նորեկ «Արցախին» և դուրս եկավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ։
Աբրահամ Խաշմանյանի թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արթուր Եդիգարյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Միլիան Յաբլանը, Արտակ Գրիգորյանն ու Արտակ Դաշյանը։
Այսպիսով, «Ալաշկերտն» այս դիմակայությունում հաղթեց 9։1 հաշվով։