TotalFootball.am


19.10.17 18:45

Աբրահամ Խաշմանյան. «Եթե ֆուտբոլիստն ուզում է լավ ապրել, պետք է ամեն խաղին լավ խաղա»


ՀՀ Գավաթի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Արցախին» ջախջախելուց հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատասխանել է լրագրողների հարցերին: 

- Երկու ֆուտբոլիստի Առաջին խմբից էիք բարձրացրել: Ի՞նչ տպավորություն ունեք նրանց խաղից: 

- Լավ տպավորություններ ունեմ: Երկուսն էլ ինձ ծանոթ են: Մեկը` Արամ Հովսեփյանն ինձ մոտ` հիմնական կազմում խաղացել է: «Ալաշկերտում» մրցակցությունը մի փոքր մեծ է, չդիմացավ, ցանկացավ ավելի շատ խաղալ ու գնաց «Արարատ», մեկ տարի կորավ: Հետո նորից վերադարձել է, Առաջին լիգայում է խաղում, ու հիմա նորից կբարձրացնենք հիմնական թիմ: Նույնը կարող եմ ասել Արտաշեսի մասին: Նա շատ վաղուց է ինձ մոտ խաղացել, «Կիլիկայում» է եղել: Նրան էլ կբարձրացնենք Բարձրագույն խումբ, ընդհանուր թիմի հետ կմարզվի: 

- Արդյոք զարմանալի չէ՞ր, որ խաղից առաջ պարզ դարձավ` «Արցախն» ավելի թույլ կազմով է խաղալու: 

- Ճիշտն ասած` ես ծանոթ չեմ «Արցախին»: Ի՞նչ է նշանակում` թույլ կազմով: 

- Հիմնական կազմի չորս-հինգ ֆուտբոլիստ չկար հայտացուցակում:

- Միգուցե ես էլ նույն կերպ մոտենայի: Իրենք, ի՞նչ է, պետք է «Ալաշկերտին» անցնեին: Մենք առաջին խաղում իրենց հարկի տակ 3 գոլ էինք խփել: Միգուցե իրենք էլ ցանկացել են խաղի մեջ տեսնել այն ֆուտբոլիստներին, ովքեր քիչ են խաղում: 

-  Պարոն Խաշմանյան, կա՞ մտավախություն, որ այս հաղթանակից հետո հաջորդ խաղում տղաները կթուլացնեն զգոնությունը: 

- Ո՞նց կթուլացնեն: Այս թիմի մարզիչն ո՞վ է (ծիծաղում): Մենք մեծ մոտիվացիա ունենք: Ցանկացած խաղում` լինի «Արցախ», լինի մանկապատանեկան թիմ... Բացի դրանից, մեր ղեկավարը լավ մոտիվացնում է, կան պարգևավճարներ: Չեն ուզում, թող չխաղան: Եթե ֆուտբոլիստն ուզում է լավ ապրել, պետք է ամեն խաղին լավ խաղա: Եթե ֆուտբոլիստը մտածում է այլ բաների մասին, հետո նոր ֆուտբոլի` չի կարող լավ ապրել: 





  Լրահոս



Հայաստան

Ցանկանո՞ւմ եք Դավիդ Յուրչենկոյին տեսնել Հայաստանի հավաքականում

  • Այո
  • Ոչ

«Արցախն» ու Մոսկվայի «Արարատը» ոչ-ոքի են խաղացել
210
«Ալաշկերտի» նորեկը երազում է խաղալ Չեմպիոնների լիգայում
223
Մխիթարյանի գնահատականը «Էստերսունդի» հետ խաղում
3007
Օրբելի Համբարձումյանը միացավ «Արարատին»
198
«Արսենալի» մեկնարկային կազմը «Էստերսունդի» հետ խաղում
882
«Ալաշկերտն» ու «Ատիրաուն» գոլեր չխփեցին միմյանց
159

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1