TotalFootball.am


19.10.17 20:29

365 օր հավաքականի ղեկին. Պետրոսյանի պաշտոնավարման 1 տարին` մտքերում


2016 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՖՖ-ն պաշտոնապես հայտարարեց Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Արթուր Պետրոսյանին Ազգային թիմի ղեկին նշանակելու մասին:

Պետրոսյանի գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրեց 8 հանդիպում` տանելով 2 պաշտոնական և 1 ընկերական հաղթանակ, 4 պարտություն և 1 ոչ-ոքի:

ՀՖՖ-ի հետ Արթուր Պետրոսյանի պայմանագիրը նախատեսված էր մինչև այս տարվա հոկտեմբերի 15-ը: Այս մասին առայժմ ոչինչ չկա: Իսկ մինչ հստակություն կլինի` Պետրոսյանի պաշտոնավարման մեկ տարին ամփոփում ենք հենց նրա մտքերով:

 

  Ես, իհարկե, կցանկանայի հավաքականում տեսնել Յուրային, բայց իմանալով պարոն Հայրապետյանի դիրքորոշումը, ես համաձայնել եմ: Ու այս հարցը կարելի է փակված համարել:

 

  Պետք է փորձենք դրական էներգիա հաղորդել թիմին: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաջողության հասնել, դրական արդյունք գրանցել: Եթե համոզված չլինեի, չէի ստանձնի հավաքականի ղեկը: 

 

  Ֆուտբոլային կարիերայիս մեծ մասը նվիրել եմ Հայաստանի ազգային հավաքականին, սկզբում՝ որպես ֆուտբոլիստ, իսկ հիմա՝ որպես գլխավոր մարզիչ: Այս ընթացքում իմ հիշողությամբ չի եղել մի դեպք, երբ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալուց հրաժարվելու դեպքում ֆուտբոլիստի կարիերան հաջող դասավորվի:

 

  Կարծում եմ, որ ինչպես ցանկացած մարզչի, այդ թվում՝ ինձ համար երազանք է եղել գլխավորել հավաքականը, այնպես էլ ցանկացած ֆուտբոլիստի համար պետք է երազանք լիներ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում:

 

  Մենք անհամբեր ենք: Կարծում ենք, որ հաջողությունը կլինի այսօր կամ վաղը: Մենք չենք կարողանում երկարատև ծրագիր ստեղծել և տարիների ընթացքում հետևել այդ ծրագրին:

 

  Կա այսպիսի հոգեբանություն. 1000 դոլարի ներդրում ես անում և սպասում ես, որ վաղը կստանաս 3 հազարը: Առաջին իսկ պարտությունից հետո կարող ենք հեռացնել, ու «գրողը տանի» բառերով ամեն ինչ զրոյից սկսել:

 

  Ես աշխատել եմ արտասահմանում, այնտեղ աճել եմ որպես մարզիչ: Նրանք ծրագիր ունեին և հետևում էին դրան շուրջ 10 տարի: Մեր երկրներում երիտասարդական ֆուտբոլում մարզիչն արդյունք չի տալիս և նրան 3 խաղ հետո հեռացնում են:

 

  Իհարկե, քննադատություն պետք է, բայց գործնական քննադատություն է անհրաժեշտ, ոչ թե՝ անձնական բնույթի: Ես գիտեմ՝ ուր եմ եկել, համենայն դեպս, պատրաստ եմ ամեն ինչի:

  Այնքան էլ երկար ժամանակ չէ, ինչ ես աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ, այնպես որ չեմ ուզում համեմատել ինձ ինչ-որ մեկի հետ, ուզում եմ կերտել իմ ուղին:

 

  Եթե ինքնավստահություն չունես, ուրեմն ֆուտբոլում գործ չունես։ Եթե պարտություններից հետո մարզիչը կորցնում է ինքնավստահությունը, ապա այդ մարզչի համար շատ դժվար կլինի հաջողակ լինել։ Ես չեմ կարծում, որ մի պարտությունով ինքնավստահությունս կորցնելու եմ։

 

  Ես ճանապարհ ունեմ անցնելու թիմի հետ և ոչինչ չի ստիպի ինձ հետ դառնալ այդ ուղուց։

 

  Մենք Մխիթարյանից 3 գոլային փոխանցում ու ամենաքիչը 2 գոլ ենք սպասում ամեն խաղի, բայց սա թիմային խաղ է. թիմը պետք է նրան օգնի, նա՝ թիմին:

 

  100 տոկոսով վստահ եմ, որ Հենրիխն իրեն չի խնայում հավաքականում: Սա ուղղակի թիմային խաղ է:

 

  Բոլոր ֆուտբոլիստները պետք է սկսեն իրենք իրենց վրա աշխատել: Ժամանակն է, որ իրենք էլ պատասխանատվություն վերցնեն իրենց վրա:

 

  Սա իմ գործն է, բայց ես ավելի լավ է գետինը մտնեի, քան այստեղ նստեի, այս հարցերին պատասխանեի:

 

  Այս կազմի հետ չենք կարող հույս կապել հաջորդ մրցափուլի համար: Մեզ թարմ ավյուն է պետք: Այս կազմով նույնիսկ Ազգերի լիգայում ոչինչ չենք կարող անել:

 

_______

Պատրաստեց՝ Հռիփսիմե Գալստյանը





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  12  26
Գանձասար-Կապան  12

 19

Շիրակ  12  18
Բանանց  12  17
Փյունիկ  11  8
Արարատ  11   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1