TotalFootball.am


22.10.17 19:28

Կարեն Բարսեղյան. «Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակի արժեքն ավելի մեծ է»


«Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո տեղի է ունեցել կապանյան թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի մամուլի ասուլիսը․

«ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներից կատարած աշխատանքի համար, եթե ոչ փայլուն, ապա կարելի է ասել, որ այսօր գերազանց ֆուտբոլ խաղացին, եթե հաշվի ենք առնում թե ում դեմ էինք խաղում՝ Հայաստանի Հանրապետության կրկնակի չեմպիոնի դեմ։ Իմ կարծիքով «Ալաշկերտը» Հայաստանի լավագույն թիմերից մեկն է, եթե ոչ լավագույնը, այդ իսկ պատճառով մեր հաղթանակի արժեքը էլ ավելի մեծ էր։ Այս հաղթանակով մենք մնացինք չեմպիոնական պայքարում, հասկանալի էր, որ 8 միավորի տարբերությունը շատ մեծ էր և պարտության կամ ոչ-ոքիի դեպքում մեր խնդիրը շատ էր բարդանալու։ Այդ տեսանկյունից էլ շատ կարևոր էր մեզ համար այս հաղթանակը։ Կարծում եմ, որ մեզ մոտ ստացվեց այն, ինչ պլանավորել էինք, իմ կարծիքով մենք արժանի հաղթանակ ենք տարել չեմպիոնի նկատմամբ»։

- Առաջնության առաջին շրջանում թիմի ցուցանիշները վատագույնն էին, իսկ երկրորդ շրջանում՝ լավագույնը բոլոր թիմերի հետ համեմատած։ Ի՞նչ է փոխվել այս ընթացքում։ 


- Երևի թե փոխվեց մտածելակերպը, հարաբերությունները։ Գաղտնիք չէ, որ միմյանց ադապտացվելու համար ժամանակ է պետք, բայց եթե իրատես լինենք, ապա պետք է ասենք, որ այո, առաջին շրջանն ամբողջությամբ ձախողել ենք, բայց եղել են խաղեր, որտեղ արժանի էինք հաղթանակի, բայց անգամ ոչ-ոքի չէինք գրանցում և պարտվում էինք։ Մի փոքր էլ բախտի գործոնը կար, որն ինչ-որ տեղ երես էր թեքել մեզնից, բայց եթե ընդհանրացնենք երկու շրջանները, պետք է ասեմ, որ մեր արդյունքները բավարար են, քանի որ այն միավորների պաշարը, որը մենք ունենք մեզ չի բավարարում, որովհետև մենք շատ ավելի բարձր նպատակներ ունենք, ավելի բարձր ձգտումներ, բայց եթե առանձին վերցնենք երկրորդ շրջանը, ապա իհարկե կարող ենք ասել, որ երկրորդ շրջանը մենք գերազանց ենք ավարտել, հաշվի առնելով որ ընդամենը մեկ ոչ-ոքի է եղել, այն էլ այնպիսինն էր, որ վերջին րոպեին տասնմեկ մետրանոց են նշանակել մեր դարպասին։ Առաջին շրջանը մեզ համար ձախողված էր, իսկ երկրորդ շրջանը՝ շատ լավ։

- Ալեքս Քրիստիան Ջունիորն ինչո՞ւ էր խաղում եզրային պաշտպանի դիրքում։

- Ի սկզբանե նա խաղում էր ձախ կիսապաշտպանի դիրքում, եթե նկատել եք, այսօր նա բավականին ակտիվ էր և ելնելով խաղի բնույթից, երբ հաշվի մեջ երկու գնդակի առավելություն ունեինք, խփեցինք նաև երրորդը Ալեքսն ինքնաբերարար սկսեց ավելի շատ պաշտպանողական գործողություններ կատարել։ Դա մեր նախաձեռնությունն էր, մենք քննարկել էինք դա։ Լուբամբո Մուսոնդային հնարավորություն տվեցինք, որ ավելի շատ գործի հարձակման գծում, իսկ նա իր առաջադրանքը փայլուն կատարեց։

«Գանձասար-Կապան» ՖԱ մամուլի ծառայություն





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  13  27
Գանձասար-Կապան  13

 20

Շիրակ  13  19
Բանանց  13  18
Փյունիկ  12  11
Արարատ  12   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1