TotalFootball.am


27.10.17 17:59

Marketing lvl 0. Օգտագործու՞մ են հայկական ակումբները եկամուտ ստանալու բոլոր աղբյուրները


Հայկական ակումբային ֆուտբոլում նկատվող ռեգրեսը վերցրել է թվաբանական պրոգրեսիա, որի վերջին անդամը դեռևս չի նշմարվում: Այս ֆոնի վրա կդիտարկենք հայկական ֆուտբոլային ակումբների մարքեթինգային և բիզնես քայլերը, որոնք նկատելի են վերջին շրջանում:

Ընդհանրապես, ինչպե՞ս են գումար վաստակում ֆուտբոլային ակումբները Եվրոպայում: Տարբերում են եկամտի երեք հիմնական աղբյուր.

1) Տնային խաղերը, որոնց ժամանակ վաճառվում են տոմսեր, ատրիբուտներ, ուտելիքներ:
2) Հեռարձակման իրավունքի վաճառքից ստացված հասույթ
3) Գովազդներ, գործընկերներ, մերչենդայզինգ, բրենդային իրերի վաճառք

Ինչպես արդեն պարզ է դառնում, հայկական ակումբների համար եկամտի առաջին երկու աղբյուրներն արագ բացառվում են, քանի որ մուտքը ստադիոն անվճար է, իսկ հեռարձակման իրավունքների համար ոչ ոք ոչինչ չի վճարում:  

Նման իրավիճակում, երբ խոսքը գնում է զգալիորեն թույլ առաջնությունների կամ, առհասարակ, թույլ թիմերի մասին, առաջ են գալիս եկամտի ևս երկու աղբյուրներ.

1) ՈՒԵՖԱ-ի պարգևավճարներ եվրագավաթներում ելույթների համար
2) Ֆուտբոլիստների վաճառք արտասահմանյան երկրներ

Հայկական ակումբների ղեկավարները, այսպիսով, ունեն եկամուտ ստանալու երեք ուղղություն: Պատմությունը հուշում է, որ նրանք սովորաբար օգտագործում են դրանցից միայն մեկը (ՈՒԵՖԱ-ի փողերը): Այս նյութում կանդրադառնանք գովազդատուների հետ աշխատանքին.

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6 թիմերից երկուսը՝ «Բանանցը» և «Արարատը» տիտղոսային հովանավորներ չունեն:

«Ալաշկերտի» մարզաշապիկի վրա պատկերված է «Բագրատուր» տուրիստական գործակալության տարբերանշանը, սակայն, պարզ է, որ դա նույնպես ակումբի սեփականատիրոջ բիզնեսն է: Նախորդ տարի դրան փոխարինել էր «Հուավեյ» հեռախոսներ արտադրող կազմակերպության լոգոն, սակայն ներկայում դրա մասին ոչինչ հայտնի չէ:

«Գանձասար-Կապանի» մարզահագուստի վրա պատկերված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տարբերանշանը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ակումբն այնտեղից իրոք ֆինանսավորում ստանում է: Սա կարելի է ինչ-որ տեղ համարել համագործակցություն, հաշվի առնելով նաև այն, որ ԶՊՄԳ-ն Սյունիքի մարզից է և խթանում է ֆուտբոլի զարգացմանն այնտեղ:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզաշապիկներին այս տարի պատկերված է «Գոլդս Ջիմի» լոգոն: Ակումբի կողմից չկա որևէ տեղեկություն տվյալ կազմակերպության հետ համագործակցության պայմանագիր ունենալու վերաբերյալ:

«Շիրակը» այս հարցում մեր ակումբներից ամենահաջողակն է: 2016-ին Գյումրին ներկայացնող ակումբը մեկ տարվա պայմանագիր կնքեց «Մենյու.էյեմի» հետ, իսկ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ սկսեց աշխատել «Տոտոգեյմինգ» ընկերության հետ:

Նախորդ մրցաշրջանի ընթացքում թիմը բազմաթիվ պրոմոակցիաներ կատարեց Շիրակի մարզում, այս տարի արդեն «Տոտոգեյմինգի» հետ աշխատանքը մի փոքր տարբերվում է: Հավանական է նաև, որ բուքմեյքերական կազմակերպությունն ունի ֆինանսական պարտավորություն, սակայն այդ մասին ոչինչ և ոչ ոք երբեք չի ասել:

Այնուամենայնիվ, Գյումրին ներկայացնող թիմի աշխատանքը հովանավորների հետ չի ստացվել 100 տոկոսով, քանի որ բազմաթիվ տարբերակներ, ճանապարհներ չեն օգտագործվել: Ընդհանրապես, հովանավորչությունը չի սկսվում ստադիոնում բաններներ տեղադրելով և վերջանում մարզաշապիկի վրա լոգոներ տպագրելով:

Մեր թիմերից ՈՉ ՄԵԿԸ չունի բրենդային խանութ, որտեղից կարելի է գնել համապատասխան դիզայնով բաժակ, շարֆ, հեռախոսի պատյան և այլն: Հնարավոր է, որ սպասելիքները չարդարացվեն, եկամուտները բավարար չլինեն, սակայն քանի դեռ դրանք ենթադրություններ են և չկա հստակ վիճակագրություն, ոչինչ միանշանակ ասել չի կարելի:

Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներ Հայաստանից այլ երկրների թիմեր վաճառելուն, ապա Եվրոպայում հիմնականում հետաքրքրված չեն Բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլիստներով՝ լուրջ չվերաբերվելով 6 թիմով առաջնությունում արդյունք գրանցող ֆուտբոլիստներին:

Մեկ ձեռքի մատները բավական կլինեն հաշվելու համար քանի ֆուտբոլիստ են վաճառել հայկական ակումբները:

Եզրակացություն.

Հայկական ֆուտբոլային ակումբները թույլ են մարքեթինգային տեսանկյունից, կամ, առհասարակ, չունեն մարքեթինգով զբաղվող համապատասխան մարդիկ: Չկա հստակ ձևավորված հովանավոր – ակումբ հարաբերություն ակումբների մեծ մասի մոտ, իսկ առկայության դեպքում կրում է բարեգործական նպատակներ կամ երկու կողմի ղեկավարությունները համընկնում են: Թիմերը չեն փնտրում եկամուտի այլ աղբյուրներ և փորձում են հետ բերել մեկ տարվա ընթացքում վատնած գումարը ՈՒԵՖԱ-ի կողմից ուղարկված փողերով:

Որպես վերջաբան.

Շվեդիայի բարձրագույն լիգայի ավարտված մրցաշրջանի արդյունքում դուրս մնացած «Հալմսթադ» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում ունի օնլայն-շոփ, իսկ հիմնական հովանավորների թիվը հասնում է վեցի:

Լուսանկարը՝ «Արարատի» ֆեյսբուքյան էջից

______
Սպարտակ Պետրոսյան





  Լրահոս



Հայաստան

Ցանկանո՞ւմ եք Դավիդ Յուրչենկոյին տեսնել Հայաստանի հավաքականում

  • Այո
  • Ոչ

Preview. «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ Լիգայի Գավաթի եզրափակիչ
45
«Բանանցի» պաշտպանը տեղափոխվեց «Արցախ»
121
«Բանանցը» նոր համալրում ունի
122
Պիզզելլի. «Պատրաստ եմ դառնալ «Ակտոբեի» առաջատարը խաղադաշտում»
516
Սարգիս Ադամյանը հաղթանակ պարգևեց «Յան Ռեգենսբուրգին»
700
Հայաստանի Մ-19 հավաքականի ավագը տեղափոխվել է Սլովակիա
731

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1