TotalFootball.am


27.10.17 23:51

Metro. Ինչո՞ւ Օզիլը կարող է վերջ դնել Հենրիխ Մխիթարյանի կարիերային «Մանչեսթեր Յունայթեդում»


Բրիտանական Metro-ն վերլուծություն է ներկայացրել այն մասին, թե ինչ խնդիրների է բախվում ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմում ու ինչպես «Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը կարող է գրավել նրա տեղը մանկունիանցիների կազմում:

Մրցաշրջանի մեկնարկն արթնացնող էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Ակումբի ռեկորդային ձեռքբերումը վերջապես արդարացրեց իրեն: Համարձակ և արկածախնդիր խաղը վերադարձել է թիմ, որը ձանձրալի էր Լուի վան Գալի օրոք, և վերջապես Հենրիխ Մխիթարյանը ծաղկում է:

Հայ ֆուտբոլիստը մրցաշրջանը հանճարեղ սկսեց՝ ԱՊԼ-ի 3 խաղում դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ ու սահմանեց մի ռեկորդ, որին  1994/95 մրցաշրջանից ի վեր չէին կարողացել հասնել: «Յունայթեդի» փայլուն խաղի կառուցողներից մեկը Մխիթարյանն էր, որը փնտրում էր գնդակն ու այն գտնելով, ճեղքում մրցակցի պաշտպանությունը:

Բայց արդեն երկու ամիս ու վեց խաղ է անցել, ինչ նա վերջին անգամ փոխանցում է կատարել առաջնությունում, մինչդեռ ընդամենը մեկ անգամ է գոլ խփել՝ «Էվերթոնի» դեմ խաղում: «Հադդերսֆիլդի» դեմ խաղում նա դուրս էր մնացել մեկնարկային կազմից, և այն կասկածները, որոնց պատճառով Ժոզե Մոուրինյուն դանդաղում էր նրան ինտեգրել թիմի կազմ, երբ հայ ֆուտբոլիստը նոր էր եկել Անգլիա, նորից ի հայտ են գալիս:

Այս ամենի հետ մեկտեղ Մեսութ Օզիլի՝ «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխության մասին խոսակցություններն աստիճանաբար նոր թափ են առնում: Գերմանացի ֆուտբոլիստը դեռ «Ռեալ Մադրիդում» հիանալի հարաբերությունների մեջ էր Ժոզե Մոուրինյուի հետ: 

Մեսութ Օզիլն, օրինակ, հաճախ չի կարողանում դրսևորել իրեն կարևոր մրցակիցների հետ խաղերում: Մխիթարյանի մոտ ևս առկա է այս խնդիրը: Նա կարող է պասիվ լինել ոչ միայն առանձին խաղերում, այլև շաբաթներով ու ամիսներով: Դա հատկապես նկատելի էր «Լիվերպուլի» դեմ խաղում:

«Էնֆիլդում» նա 29 փոխանցում կատարեց, որից միայն 3-ը հասավ առջևում գտնվող Ռոմելու Լուկակուին, բայց ձախ կիսապաշտպան Անտոնի Մարսիալին ընդհանրապես ոչ մի փոխանցում չհասավ: Իր դիրքում, որտեղից նա պետք է օգտվեր «Լիվերպուլի» թույլ պաշտպանությունից, նա միայն մեկ հնարավորություն ստեղծեց: Ընդհանուր առմամբ, նա 14 անգամ գնդակ կորցրեց ու մեկ ժամ անց փոխարինվեց:

Այնուամենայնիվ, դեռ շատ հարցեր կան կապված այն բանի հետ, թե արդյոք Մխիթարյանը իսկապե՞ս համապատասխանում է Մոուրինյուի համակարգին ու մարզչական ոճին: Պորտուգալացի մարզիչը հակված է խաղալ երկու ձևով. կամ նրա թիմը ագրեսիվ է ու տիրում է նախաձեռնությանը, կամ ետ է քաշվում ու հակագրոհի հնարավորության հույս փայփայում:

Դրանցից և ոչ մեկին Մխիթարյանն իսկապես չի համապատասխանում: Նա սկզբում «Շախտյորում», ապա Դորտմունդի «Բորուսիայում» սովորել է պրեսսինգով արագ ֆուտբոլ խաղալ: Այդ թիմերում գաղափարը հետևյալն էր. «Աշխարհում ոչ մի փլեյմեյքեր չի կարող լինել ավելի լավը, քան պրեսսինգով արագ ֆուտբոլը»: Հենց այդ իրավիճակներում էր Մխիթարյանը հաջողության հասնում: 

«Յունայթեդը» սովորաբար ավելի խորքից է պրեսսինգ իրականացնում ու նրանց հակագրոհներն այդքան կտրուկ ու հաճախակի չեն: Մոուրինյուն ֆիզիկապես ավելի լավ զարգացած ֆուտբոլիստների կարիք ունի, որոնք ավելի շատ տարածք կարող են ծածկել, քան Մխիթարյանը:

Ու հիմա, երբ «Յունայթեդն» առաջատար դիրքերում է ու խաղ է թելադրում, հայ ֆուտբոլիստին պակասում է ինքնավստահությունն ու խաղը կառավարելու ունակությունը: Նա ակնհայտորեն զիջում է Պրեմիեր լիգայի լավագույն փլեյմեյքերներին՝ Քևին դե Բրյույնեին, Դավիդ Սիլվային, Քրիստիան Էրիկսենին ու, իհարկե, Օզիլին, երբ խոսքը պաշտպանություն ճեղքելու մասին է: «Յունայթեդի» կազմում նույնիսկ Խուան Մատան է ավելի լավ գործում այդ իրավիճակներում:

Հայտնի է, որ Մոուրինյուն սիրում է իր ֆուտբոլիստներին լարվածության մեջ պահել ու անհարմարության զգացում ստեղծել: Մխիթարյանը սա չափազանց զգացմունքային է ընդունում, բայց այս մոտեցման շնորհիվ շատերը բարելավել են իրենց խաղը, եթե իհարկե մի քանի մրցաշրջանում չեն սպառվել:

Օզիլն այն խաղացողներից էր, որին ոգևորում էին Մոուրինյուի հոգեբանական մոտեցումները: Հունվարից աշխարհի չեմպիոնն ազատ կարող է բանակցություններ վարել տարբեր ակումբների հետ ու Մոուրինյուի հետ վերամիավորումը կարող է շատ հետաքրքիր լինել: Նա այն խաղացողներից է, որոնց պետք է անընդհատ ոգևորել, բայց «Արսենալն» ու Արսեն Վենգերը ներողամիտ են նրա հանդեպ, այն հարմարավետ տուն է, որտեղ միջակությունն ընդունվում է, տոնվում և նույնիսկ չորրորդ տեղը զբաղեցնելուց հետո հանդերձարանում սելֆիներ են արվում ու դա էր, որ ստիպեց Օզիլին խաղերում ուժերը չներդնել այնպես, ինչպես պետք էր:

Այսպիսով, նա կատարյալ կլինի Մոուրինյուի կառուցվող թիմի համար: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  13  27
Գանձասար-Կապան  13

 20

Շիրակ  13  19
Բանանց  13  18
Փյունիկ  12  11
Արարատ  12   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1