TotalFootball.am


29.10.17 22:55

«Շիրակի» երկրպագուները հայհոյանքներ էին հնչեցնում ու քարեր նետում». Պարզաբանում է «Ալաշկերտ» ՖԱ-ն


 Մամուլում այսօր լուրեր էին տարածվել, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» (0:1) խաղից հետո միջադեպ է տեղի ունեցել գյումրեցի երկրպագուների ու «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի միջև:

Այս առիթով հայտարարություն է տարածել երևանյան ակումբի  մամուլի ծառայությունը: 

«Ամբողջ հանդիպման ընթացքում «Շիրակի» երկրպագուները հայհոյանքներ էին հնչեցնում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հասցեին և քարեր էին նետում ալաշկերտցիների պահեստային նստարանի ուղղությամբ: Գյումրեցի երկրպագուներին «դուր չէր գալիս», որ մրցակցի գլխավոր մարզիչն ամբողջ խաղի ընթացքում ակտիվ  ցուցումներ էր տալիս իր ֆուտբոլիստներին:

Այն բանից հետո, երբ «Ալաշկերտը» վերջին րոպեին հաղթանակ կորզեց, կրքերը էլ ավելի թեժացան, իսկ հանդիպման ավարտից անմիջապես հետո «Շիրակի» աշխատակիցներից մեկը, ով հանդիպման ընթացքում նստած էր պահեստայինների նստարանին, հարվածեց Աբրահամ Խաշմանյանին: Միանգամից խաղադաշտ փորձեցին ներխուժել «Շիրակի» երկրպագուները, որոնց մի մասի մուտքը խաղադաշտ ոստիկանները կարողացան կանխել, սակայն մի քանի երկրպագուներ ներխուժեցին խաղադաշտ մասնաշենքի կողմից և ակտիվորեն ներգրավվեցին քաշքշուկին` հարձակվելով «Ալաշկերտի» մարզչական շտաբի վրա:

Կրքերը հաջողվեց հանդարտեցնել միայն «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի և ոստիկանության աշխատակիցների միջամտությունից հետո:

Խաղից հետո էլ «Շիրակի» երկրպագուները «Ալաշկերտի» ներկայացուցիչներին սպասում էին մարզադաշտի մուտքի մոտ` հաշվեհարդար տեսնելու մտադրությամբ և բազմաթիվ հայհոյանքներ էին հնչեցնում: Ոստիկաններին կրկին հաջողվեց «Ալաշկերտի» ներկայացուցիչներին ապահով հասցնել մինչև թիմի ավտոբուսը:

Ցավալի է «Շիրակի» դիրքորոշումը տեղի ունեցածի վերաբերյալ: Խաղից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը չցանկացավ մեկնաբանել միջադեպը, ասելով, որ իր համար պարզ չէ իրական պատճառը: Սակայն, ամեն ինչ տեղի էր ունեցել մարզչական շտաբի և բոլորի աչքի առջև:

Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը չկայացավ «Շիրակի» ներկայացուցիչների առաջարկով և հանդիպման տեսուչի համաձայնությամբ, չնայած որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը պատրաստ էր պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ ահա որոշ լրատվամիջոցներ շտապեցին հայտնել, որ «Ալաշկերտի» մարզիչը հրաժարվել է ասուլիսից, ինչը իրականությանը չի համապատասխանում:

Իսկ ահա «Շիրակի» պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ երկրպագուներն իբր ոչ մի առնչություն չեն ունեցել միջադեպին, իսկ բախումը սկսվել է այն բանից հետո, որ «անմեղ» երկրպագուներին հայհոյել է Աբրահամ Խաշմանյանը: Թե ինչքանով է հավաստի այն վարկածը, որ հաղթանակ տարած թիմի մարզիչը որոշել է հայհոյել երկրպագուներին, թողնում ենք ձեր դատին»:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  12  26
Գանձասար-Կապան  12

 19

Շիրակ  12  18
Բանանց  12  17
Փյունիկ  11  8
Արարատ  11   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1