TotalFootball.am


01.11.17 20:42

Խաշմանյանը կրկին որակազրկվեց. բայց ինչո՞ւ միշտ «Շիրակի» երկրպագուները


Կրքերը, ֆուտբոլային տոնը (եթե իհարկե Հայաստանում դա տոն է և ոչ թե պարտականության կատարում) ոչ սպորտային երևույթներով խաթարելը, վեճերը խաղադաշտում, տրիբունաներում՝ երկրպագուների միջև, բնական երևույթ են համաշխարհային ֆուտբոլում: Ասում են նույնիսկ, թե Անտոնիո Կոնտեին 50 հազար հոգի հայհոյում է, բայց նա շարունակում է պահպանել հանգստությունը, ասել է թե, իրեն պրոֆեսիոնալ է պահում: Իսկ հիշո՞ւմ եք այն դրվագը, երբ Մարկո Մատերացցին ԱԱ-2006-ի եզրափակչի ժամանակ հայհոյեց Զիդանի մորն ու քրոջը: Ֆրանսիայում մեծացած ալժիրցին չհանդուրժեց վիրավորանքն ու մրցավարի գլխավերևում պարզվեց ուղիղ կարմիր քարտը:

Լավ փնտրելու դեպքում համաշխարհային ֆուտբոլից հաստատ էլի կգտնվեն դեպքեր, երբ նույնիսկ մարզիչներն են որակազրկվել «ոչ սպորտային պահվածքի» համար, քանի որ իրենք էլ ունեն նյարդեր, որոնք կարող են տեղի տալ:

Վերջին օրերին հայկական ֆուտբոլային հանրությունը տարված էր մի թեմայով՝ «Շիրակ» - «Ալաշկերտ» խաղի ավարտին տեղի ունեցած բախումը: Քննարկվում էր ճիշտն ու սխալը, երկու կողմերի ներկայացրած իրականությունը:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 10-րդ կետով պատժել է Խաշմանյանին հարվածած Սուրեն Սիմոնյանին, համաձայն նույն հոդվածի 15-րդ կետի տուգանել «Շիրակին», ինչպես նաև առանց հանդիսականի մեկ խաղ անցկացնել: Իսկ ահա Աբրահամ Խաշմանյանին կանոնակարգի 17-րդ կետի համաձայն (2 կամ ավելի նկատողություն), որակազրկել 10 խաղով (Այս մրցաշրջանում Խաշմանյանն արդեն խիստ նկատողություն է ստացել «Բանանց» - «Ալաշկերտ» խաղում և 3 խաղով որակազրկվել է «Ալաշկերտ» - «Շիրակ» խաղից հետո):

«Ալաշկերտի» հայտարարության մեջ ասվում էր, որ իրենց պահեստայինների նստարանի ուղղությամբ մանր քարեր են նետվել, հնչել հայհոյանքներ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հասցեին: Հայհոյել են նաև թիմի հարձակվող Միհրան Մանասյանին:

«Շիրակից» դա հերքում են, նման բան չեն տեսել, չեն լսել: Ըստ գյումրեցիների վարկածի՝ Աբրահամ Խաշմանյանը հայհոյել է երկրպագուներին ու եղել է այն, ինչ եղել է: Դե իսկ եղածը, որը լավ տեսանելի է ներկայացված տեսանյութերում, ամենևին պատվաբեր չէ պրոֆեսիոնալ ակումբին:

Տարրական միամտություն կլինի, հատկապես երբ գոնե մի քանի տհաճ միջադեպ նրանց մասնակցությամբ հաստատ հիշում ես, կարծել, թե «Շիրակի» երկրպագուները անմեղ-անմեղ նստած էին, իսկ Խաշմանյանը վեր կացավ ու հայհոյեց նրանց: Առանց կրակի ծուխ չի լինում: Գուցե Խաշմանյանը երբեմն բռնկուն է, տաքարյուն, բայց ոչ կոմպետենտ հաստատ չէ ու նաև կոռեկտ է: Հաղթած թիմի մարզիչը, որը լավ գիտի, որ կուժն ու կուլան շատ հաճախ է հենց իր գլխին կոտրվում, 3 միավորից հետո չէր էլ նկատի մրցակցի՝ խաղաղ ու իրենց ճիշտ պահած երկրպագուներին:  

Գյումրիում երևանցիներին չեն սիրում, «Ալաշկերտն» ու Խաշմանյանին չեն սիրում: Ինչո՞ւ: Ուրիշ ոչ մի ակումբի և ուրիշ ոչ մի մարզչի նկատմամբ նրանց կողմից նման ատելություն չի զգացվում: Ատելությունն ակնհայտ է արդեն քանի~ տարի, սադրանքները՝ նույնպես: Իսկ մարզադաշտի մեկխաղյա որակազրկումը ոչինչ չի փոխելու, ինչպես որ չի փոխել մինչ այժմ: «Շիրակն» արդեն քանի տարի չի կարողանում իր երկրպագուներին սովորեցնել զուսպ լինել ու չսադրել: Իսկ «Թասիբ»-ը մեղմացուցիչ հանգամանք չէ, դրանից բոլորն ունեն: Միակ ելքը մնում է նրանց սադրանքներին չտրվելը, բայց երբեմն՝ ինչպե՞ս… 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  12  26
Գանձասար-Կապան  12

 19

Շիրակ  12  18
Բանանց  12  17
Փյունիկ  11  8
Արարատ  11   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1