TotalFootball.am


18.12.17 17:58

«Ալաշկերտը» և բրազիլական «Ֆլումինենսեն» դարձել են գործընկեր-ակումբներ


Այս օրերին Ռիո դե Ժանեյրոյում գտնվող «Ալաշկերտի» ղեկավարությունը, որն արդեն պաշտոնակացրել էր համագործակցությունը «Բոտաֆոգոյի» հետ, դեկտեմբերի 17-ին հանդիպել է բրազիլական մեկ այլ հեղինակավոր ակումբի` Ա Սերիայում հանդես եկող «Ֆլումինենսեի» ղեկավարության հետ: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը և սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը ծանոթացել են բրազիլական ակումբի ենթակառուցվածքներին և հարուստ պատմությանը, եղել են ակումբի թանգարանում և մարզադաշտում, ապա հանդիպել «Ֆլումինենսեի» փոխնախագահ, ակումբի ֆուտբոլային նախագծերի համակարգող Մարսել Ջանեկինիի հետ:

Հանդիպման ընթացքում երկու ակումբների ղեկավարները մանրամասն քննարկել են համագործակցության կետերը և համաձայնության եկել համատեղ ծրագրերի շուրջ: Սպասվում է, որ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտին» վարձակալական հիմունքներով կմիանան երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստներ «Ֆլումինենսեից»:

Համագործակցության շրջանակում նախատեսված է նաև փորձի փոխանակում երկու ակումբների ներկայացուցիչների միջև և «Ալաշկերտի» մարզիչների վերապատրաստում Բրազիլիայում:

Բրազիլիայում ուսումնամարզական հավաք անցկացնելու դեպքում «Ալաշկերտը» ստուգողական հանդիպումներ կանցկացնի ինչպես «Ֆլումինենսեի», այնպես էլ` «Բոտաֆոգոյի» հետ:

Չի բացառվում, որ ապագայում «Ֆլումինենսեն» և «Ալաշկերտը» համատեղ ջանքերով ֆուտբոլային ակումբ հիմնեն Հայաստանում: Նմանատիպ փորձ բրազիլական ակումբն արդեն ունի, քանի որ այդպիսի նախագիծ է իրագործում Սլովակիայում:

Վաղը` դեկտեմբերի 19-ին «Ալաշկերտի» պատվիրակությունը կվերադառնա Երևան:





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1