TotalFootball.am


22.12.17 00:14

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ». TotalFootball.am-ը ՀՖՖ-ին է ներկայացրել իր եռյակը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենամյա մրցանակաբաշխության ձևաչափում որոշ փոփոխություններ մտցրեց: 2017-ին քվեարկել ենք միայն «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում: Լավագույն մարզիչը կորոշվի մրցաշրջանի ավարտին, և արդյունքում ի չիք կդառնան 2016/17 մրցաշրջանի որոշիչ` գարնանային հատվածում ցուցադրած արդյունքները: Բայց սա այլ օպերայից է: Վերադառնանք լավագույն ֆուտբոլիստի ընտրությանը:

TF-ն ՀՖՖ-ին է ներկայացրել «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» իր քվեարկությունը, որը ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

1. Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)

Այստեղ որևէ կասկած չի կարող լինել: Օրացույցային այս տարվա ընթացքում Մխիթարյանի ձեռքբերումներն ու ներդրումը ՄՅՈՒ-ում չափազանց զգալի են` կարևորագույն գոլեր, հաղթանակ Լիգայի Գավաթում, Եվրոպա Լիգայում, կարևոր արդյունավետ փոխանցումներ… Այո, վերջին շրջանում Մխիթարյանի գործերը ՄՅՈՒ-ում այնքան էլ լավ չեն, այո, կան խնդիրներ: Բայց մեր ավագը մեկ անգամ չէ, որ ապացուցել է` կարող է վերադառնալ ամենադժվարին իրավիճակներից անգամ:

Թերևս արժե որևէ նոր բան մտածել Մխիթարյանի և մեր մյուս ֆուտբոլիստների համար. Հենոն մրցակցությունից դուրս է: Ու շատ մոտ է 7-րդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը ճանաչվելուն:

2. Տիգրան Բարսեղյան («Վարդար», Մակեդոնիա)

Մեզնից մեկը, մեր միջից դուրս եկածը…Տիգրանը, ինչպես Հենրիխը, ապացուցում է, որ ոչ այնքան փայլուն Հայաստանի առաջնությունից կարելի է գտնել փայլուն խաղացողների: Մակեդոնիայի գործող չեմպիոնից շարունակական փայլուն ներկայացումներ ենք սպասում նաև հաջորդ տարիներին, բայց` ավելի բարձրակարգ առաջնություններից:

3. Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ», Հայաստան)

TF-ն ավանդաբար իր եռյակում մի տեղ հատկացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստի: Մեր խմբագրակազմի կարծիքով` Արտակ Եդիգարյանը հենց այն ֆուտբոլիստն է, որին պետք է առանձնացնել այս օրացույցային տարում: Երկրի գործող չեմպիոն, նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու, ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու…

Հիշեցնենք՝ 1-ին տեղում հայտնված մասնակիցը կստանա 5 միավոր, 2-րդ տեղում հայտնված ֆուտբոլիստը՝ 3, իսկ 3-րդ տեղի ֆուտբոլիստը՝ 1 միավոր:





  Լրահոս



Հայաստան


 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1