TotalFootball.am


24.12.17 10:11

Մլադեն Զելկովիչ. Սերբ մարտիկը


Առաջնության աշնանային հատվածի ընթացքում «Ալաշկերտի» մեկնարկային կազմում ամրապնդվեց ամռանը մեր թիմը համալրած սերբ պաշտպան Մլադեն Զելկովիչը:
Նոյեմբերի 18-ին 30 տարեկան դարձած փորձառու սերբ ֆուտբոլիստն առանձնանում է ֆիզիկական հիանալի տվյալներով և միշտ գտնվում է պայքարի էպիկենտրոնում:
Պրոֆեսիոնալ կարիերադ սկսել ես հայրենիքում, որտեղ հանդես ես եկել առաջին դիվիզիոնի «Նովի Սադ», «Պրոլետեր» և «Չելարևո» ակումբներում:
Սկսել եմ ֆուտբոլով զբաղվել «Նովի Սադի» ակադեմիայում, անցել եմ բոլոր տարիքային խմբերով` հասնելով մինչև գլխավոր թիմ: Հետագայում խաղացել եմ նաև «Պրոլետերում» և «Չելարևոյում»:
Այնուհետև տեղափոխվեցիր Բոսնիայի և Հերցեգովինայի առաջնություն, որտեղ անցկացրեցիր կարիերայիդ հիմնական մասը` 5 տարի:
Այո, կարիերայիս հիմնական փուլն անցկացրել եմ Բոսնիայում, որտեղ նախ հանդես եմ եկել «Ռադնիկ» և «Բորաց» ակումբներում, իսկ հետագայում տեղափոխվել եմ երկրի ամենաուժեղ և հայտնի ակումբ`«Ժելեզնիչար»: Դա մեձ իրադարձություն էր իմ և իմ ընտանիքի համար:
Բոսնիայում դու նաև տիտղոսներ նվաճեցիր: «Ռադնիկի» կազմում դարձար երկրի գավաթակիր, իսկ «Ժելեզինչարի» կազմում` փոխչեմպիոն:
Լավ հիշողություններ ունեմ Բոսնիայում անցկացրած ժամանակահատվածից: Այդ տիտղոսները շատ մեծ նշանակություն ունեն ինձ համար. Աննկարագրելի ուրախություն և հույզեր:
2015-ին տեղափոխվեցիր Կանադայի «Վաթերլո»: Ինչպե՞ս առաջացավ մայրցամաքը փոխելու որոշումը:
Առաջարկ ստացա Կանադայից և ցանկություն առաջացավ ընդունել նոր մարտահրավերը, բացահայտել նոր երկիր և հասկանալ, թե ինչպիսին է ֆուտբոլն օվկիանոսից այն կողմ: Մեկ մրցաշրջան անցկացրեցի այնտեղ, զբաղեցրեցինք երկրորդ հորիզոնականը: Ինձ համար դա հաճելի փորձ էր:
Այնուհետև դու վերադարձար Բոսնիա, իսկ որոշ ժամանակ անց ընդունեցիր «Ալաշկերտի» հրավերը` միանալով թիմին Մինսկում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում:
Ինձ հետ կապ հաստատեցին «Ալաշկերտի» ներկայացուցիչները` հրավիրելով թիմ: Հաջող անցա փորձաշրջանը և համալրեցի «Ալաշկերտի» կազմը:
Առաջնության աշնանային հատվածի միջնամասում դու հաստատվեցիր «Ալաշկերտի» մեկնարկային կազմում և խաղից խաղ ավելի վստահ էիր գործում: Ինչպե՞ս է ընթանում քո ադապտացիան Հայաստանում:
Սկզբանական շրջանում կային որոշ դժվարություններ. Նոր երկիր, նոր առաջնություն: Սակայն, աստիճանաբար ամեն ինչ իր տեղն ընկավ: Կարող եմ ասել, որ արդեն հարմարվել եմ այստեղ:
Քո ֆիզիկական հիանալի տվյալների և միշտ պայքարի էպիկենտրոնում գտնվելու համար քո խաղընկերները երբեմն քեզ «կիլեր» են անվանում:
(Ծիծաղում է- խմբ): Ֆուտբոլում շատ են զվարճալի մականունները, այս մեկն էլ դասվում է դրանց շարքին:
«Ալակերտում» խաղացել ես թե կենտրոնական պաշտպանի և թե աջ պաշտպանի դիրքում: Ո՞ր խաղային դիրքն է քեզ ավելի հոգեհարազատ:
«Ալաշկերտի» ներկայիս մարտավարության դեպքում կարող եմ խաղալ ինչպես աջ կենտրոնական պաշտպանի, այնպես էլ` եզրային պաշտպանի դիրքում:
Կարո՞ղ ես համեմատել Հայաստանի առաջնությունը Բոսնիայի և Հերցեգովինայի առաջնության հետ:
Բոսնիայի առաջնության առավելությունը կայանում է նրանում, որ այնտեղի Պրեմիեր լիգայում հանդես են գալիս 12 թիմեր, ինչն ավելի է հետաքրքրացնում առաջնությունը: Սակայն, եթե «Ալաշկերտը» հանդես գար այնտեղ, ապա կլիներ առաջատարների շարքում:
Ներկայումս հայտնի ֆուտբոլիստներից ու՞մ հետ, կամ ու՞մ դեմ ես խաղացել:
«Չելարևոյում» խաղացել եմ Նեմանյա Ռադոյայի հետ, ով ներկայումս հանդես է գալիս իսպանական «Սելթայում», Սերբիայի ազգային հավաքականում: «Ժելեզնիչարում» խաղացել եմ Բոսնիայի հավաքականի և իտալական «Ուդինեզեի» հարձակվող Ռիյադ Բայիչի հետ: Իսկ մրցակից-ֆուտբոլիստներից կառանձնացնեի «Բավարիայի», «Նապոլիի», «Միլանի» և «Աթլետիկոյի» արգենտինացի նախկին կիսապաշտպան Սոսային, ով այն ժամանակ հանդես էր գալիս ուկրաինական «Մետալիստի» կազմում:
Մեր պրոմո-հոլովակներում դու շատ հստակ ես արտասանում հայերեն բառերն ու արտահայտությունները: Ի՞նչ հայերեն բառեր ես հասցրել սովորել բացի «Առա’ջ, Ալաշկերտ» արտահայտությունից:
«Առաջ» և «մարտական» (ծիծաղում է- խմբ): Ֆուտբոլի մեջ հաճախ գործածում եմ «դուրս», «հանգիստ», «փոխի» բառերը:
Ինչպե՞ս ես քեզ զգում «Ալաշկերտում» և մեր թիմի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունես:
Ամեն ինչ պարզապես հիանալի է: Ցանկանում եմ «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալ և հաջողությամբ հանդես գալ եվրոպական մրցասպարեզում:
Հավանու՞մ ես Երևանը:
Երևանը շատ գեղեցիկ քաղաք է: Ինձ այստեղ դուր է գալիս:
Մի քանի ամիս առաջ լույս աշխարհ եկած որդուդ անվանակոչեցիր Ուրոշ: Արդյո՞ք երեխայի անվան ընտրությունը պայմանավորված է քո թիմակից Ուրոշ Նենադովիչի հետ մտերիմ հարաբերություններով:
(Ծիծաղում է- խմբ): Դեռ մինչև Ուրոշ Նենադավիչի հետ ծանոթանալը կնոջս հետ որոշել էինք, որ մեր որդուն անվանակոչելու ենք Ուրոշ:
Ի՞նչ կուզենայիր ավելացնել:
Առիթից օգտվելով, շնորհավորում եմ հայ ազգին և բոլոր ալաշկերտցիներին` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ, որ 2018-ը հաջող դասավորվի մեզ համար, ամեն ինչ կանենք, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին:

Առաջնության աշնանային հատվածի ընթացքում «Ալաշկերտի» մեկնարկային կազմում ամրապնդվեց ամռանը թիմը համալրած սերբ պաշտպան Մլադեն Զելկովիչը: Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացնում է 30-ամյա սերբ ֆուտբոլիստի հետ իր հարցազրույցը:

-Պրոֆեսիոնալ կարիերադ սկսել ես հայրենիքում, որտեղ հանդես ես եկել առաջին դիվիզիոնի «Նովի Սադ», «Պրոլետեր» և «Չելարևո» ակումբներում:

-Սկսել եմ ֆուտբոլով զբաղվել «Նովի Սադի» ակադեմիայում, անցել եմ բոլոր տարիքային խմբերով` հասնելով մինչև գլխավոր թիմ: Հետագայում խաղացել եմ նաև «Պրոլետերում» և «Չելարևոյում»:

-Այնուհետև տեղափոխվեցիր Բոսնիայի և Հերցեգովինայի առաջնություն, որտեղ անցկացրեցիր կարիերայիդ հիմնական մասը` 5 տարի:

-Այո, կարիերայիս հիմնական փուլն անցկացրել եմ Բոսնիայում, որտեղ նախ հանդես եմ եկել «Ռադնիկ» և «Բորաց» ակումբներում, իսկ հետագայում տեղափոխվել եմ երկրի ամենաուժեղ և հայտնի ակումբ`«Ժելեզնիչար»: Դա մեձ իրադարձություն էր իմ և իմ ընտանիքի համար:

-Բոսնիայում դու նաև տիտղոսներ նվաճեցիր: «Ռադնիկի» կազմում դարձար երկրի գավաթակիր, իսկ «Ժելեզինչարի» կազմում` փոխչեմպիոն:

-Լավ հիշողություններ ունեմ Բոսնիայում անցկացրած ժամանակահատվածից: Այդ տիտղոսները շատ մեծ նշանակություն ունեն ինձ համար. Աննկարագրելի ուրախություն և հույզեր:

-2015-ին տեղափոխվեցիր Կանադայի «Վաթերլո»: Ինչպե՞ս առաջացավ մայրցամաքը փոխելու որոշումը:

-Առաջարկ ստացա Կանադայից և ցանկություն առաջացավ ընդունել նոր մարտահրավերը, բացահայտել նոր երկիր և հասկանալ, թե ինչպիսին է ֆուտբոլն օվկիանոսից այն կողմ: Մեկ մրցաշրջան անցկացրեցի այնտեղ, զբաղեցրեցինք երկրորդ հորիզոնականը: Ինձ համար դա հաճելի փորձ էր:

-Այնուհետև դու վերադարձար Բոսնիա, իսկ որոշ ժամանակ անց ընդունեցիր «Ալաշկերտի» հրավերը` միանալով թիմին Մինսկում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում:

-Ինձ հետ կապ հաստատեցին «Ալաշկերտի» ներկայացուցիչները` հրավիրելով թիմ: Հաջող անցա փորձաշրջանը և համալրեցի «Ալաշկերտի» կազմը:

-Առաջնության աշնանային հատվածի միջնամասում դու հաստատվեցիր «Ալաշկերտի» մեկնարկային կազմում և խաղից խաղ ավելի վստահ էիր գործում: Ինչպե՞ս է ընթանում քո ադապտացիան Հայաստանում:

Սկզբանական շրջանում կային որոշ դժվարություններ. Նոր երկիր, նոր առաջնություն: Սակայն, աստիճանաբար ամեն ինչ իր տեղն ընկավ: Կարող եմ ասել, որ արդեն հարմարվել եմ այստեղ:

-Քո ֆիզիկական հիանալի տվյալների և միշտ պայքարի էպիկենտրոնում գտնվելու համար քո խաղընկերները երբեմն քեզ «կիլեր» են անվանում:

-(Ծիծաղում է- խմբ): Ֆուտբոլում շատ են զվարճալի մականունները, այս մեկն էլ դասվում է դրանց շարքին:

-«Ալաշկերտում» խաղացել ես թե կենտրոնական պաշտպանի և թե աջ պաշտպանի դիրքում: Ո՞ր խաղային դիրքն է քեզ ավելի հոգեհարազատ:

 -«Ալաշկերտի» ներկայիս մարտավարության դեպքում կարող եմ խաղալ ինչպես աջ կենտրոնական պաշտպանի, այնպես էլ` եզրային պաշտպանի դիրքում:

-Կարո՞ղ ես համեմատել Հայաստանի առաջնությունը Բոսնիայի և Հերցեգովինայի առաջնության հետ:

-Բոսնիայի առաջնության առավելությունը կայանում է նրանում, որ այնտեղի Պրեմիեր լիգայում հանդես են գալիս 12 թիմեր, ինչն ավելի է հետաքրքրացնում առաջնությունը: Սակայն, եթե «Ալաշկերտը» հանդես գար այնտեղ, ապա կլիներ առաջատարների շարքում:

-Ներկայումս հայտնի ֆուտբոլիստներից ու՞մ հետ, կամ ու՞մ դեմ ես խաղացել:
«Չելարևոյում» խաղացել եմ Նեմանյա Ռադոյայի հետ, ով ներկայումս հանդես է գալիս իսպանական «Սելթայում», Սերբիայի ազգային հավաքականում: «Ժելեզնիչարում» խաղացել եմ Բոսնիայի հավաքականի և իտալական «Ուդինեզեի» հարձակվող Ռիյադ Բայիչի հետ: Իսկ մրցակից-ֆուտբոլիստներից կառանձնացնեի «Բավարիայի», «Նապոլիի», «Միլանի» և «Աթլետիկոյի» արգենտինացի նախկին կիսապաշտպան Սոսային, ով այն ժամանակ հանդես էր գալիս ուկրաինական «Մետալիստի» կազմում:

-Մեր պրոմո-հոլովակներում դու շատ հստակ ես արտասանում հայերեն բառերն ու արտահայտությունները: Ի՞նչ հայերեն բառեր ես հասցրել սովորել բացի «Առա’ջ, Ալաշկերտ» արտահայտությունից:

-«Առաջ» և «մարտական» (ծիծաղում է- խմբ): Ֆուտբոլի մեջ հաճախ գործածում եմ «դուրս», «հանգիստ», «փոխի» բառերը:

-Ինչպե՞ս ես քեզ զգում «Ալաշկերտում» և մեր թիմի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունես:

-Ամեն ինչ պարզապես հիանալի է: Ցանկանում եմ «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալ և հաջողությամբ հանդես գալ եվրոպական մրցասպարեզում:

-Հավանու՞մ ես Երևանը:

-Երևանը շատ գեղեցիկ քաղաք է: Ինձ այստեղ դուր է գալիս:

-Մի քանի ամիս առաջ լույս աշխարհ եկած որդուդ անվանակոչեցիր Ուրոշ: Արդյոք երեխայի անվան ընտրությունը պայմանավորվա՞ծ է քո թիմակից Ուրոշ Նենադովիչի հետ մտերիմ հարաբերություններով:

-(Ծիծաղում է- խմբ): Դեռ մինչև Ուրոշ Նենադավիչի հետ ծանոթանալը կնոջս հետ որոշել էինք, որ մեր որդուն անվանակոչելու ենք Ուրոշ:

-Ի՞նչ կուզենայիր ավելացնել:

-Առիթից օգտվելով, շնորհավորում եմ հայ ազգին և բոլոր ալաշկերտցիներին` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ, որ 2018-ը հաջող դասավորվի մեզ համար, ամեն ինչ կանենք, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին:





  Լրահոս



Հայաստան


 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1