TotalFootball.am


25.12.17 14:17

Կկայանա Armenian Football Media Awards 2017-ը


2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ լրագրողների կողմից կազմակերպված փոքրիկ միջոցառում, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչների քվեարկության արդյունքում ընտրվեցին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը:

2017-ին Armenian Football Media Awards անունը ստացած մրցանակաբաշխությունը հանդես է գալիս նոր ձևաչափով: Այս տարի այն նվիրված կլինի միայն հայկական ակումբային ֆուտբոլին և մրցանակներ կհանձնի անգամ Հայաստանի Առաջին խմբի առաջնության լավագույններին: Այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքից:

Մրցանակաբաշխության հիմնական անվանակարգերն են՝ «Բարձրագույն խմբի տարվա լավագույն մարզիչ», «Բարձրագույն խմբի տարվա լավագույն ֆուտբոլիստ», «Առաջին խմբի տարվա լավագույն մարզիչ» և «Առաջին խմբի տարվա լավագույն ֆուտբոլիստ»: Մենք ավելացրել ենք նաև «Տարվա լավագույն ֆուտբոլային մեկնաբան» անվանակարգը, որտեղ քվեարկել կարող է ողջ հանրությունը:

Քվեարկության ձևաչափը.

Հայկական ակումբային ֆուտբոլը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչները մի քանի օրվա ընթացքում էլ.հասցեներին ստանում են նամակներ՝ քվեարկությանը մասնակցելու հրավերով:

Քվեարկությանը կարելի է մասնակցել բացառապես այդ նամակներում նշված գաղտնաբառերի միջոցով, որոնք պետք է մուտքագրել footballmediaawards.am-ի համապատասխան էջերում:

Յուրաքանչյուր ԶԼՄ, կախված հայկական ակումբային ֆուտբոլը լուսաբանելու ակտիվությունից, ստացել է համապատասխան ձայների քանակի իրավունք՝ 1-3: Այսինքն՝ մեկ ԶԼՄ-ից կարող է քվեարկել առավելագույնը երեք ներկայացուցիչ:

Պաշտոնական կայքում կազմակերպիչը նախօրոք հրապարակում է բոլոր անվանակարգերում թեկնածուների անունները: Եթե քվեարկողի ցուցակում գրված է անուն, որը չկա ներկայացված ցուցակում, ձայնը համարվում է անվավեր:

Քվեարկության էջում ԶԼՄ ներկայացուցիչը լրացնում է անձնական տվյալները, այնուհետև ըստ հերթականության նշում տվյալ անվանակարգի լավագույն երեք ներկայացուցիչներին, որոնք ստանում են համապատասխանաբար 5, 3 և 1 միավոր:

Լավագույն եռյակը հրապարակվում է մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողի անունը հայտնի է դառնում հենց մրցանակաբաշխության օրը:

Armenian Football Media Awards 2017-ը կկայանա դեկտեմբերի 28-ին՝ Yerevan Time պանդոկում:





  Լրահոս



Հայաստան


 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1