TotalFootball.am


26.12.17 23:14

Ըստ EPL Index-ի վերլուծաբանի` Նևիլը սխալ է Մխիթարյանի իրավիճակի հարցում


EPL Index-ը ծավալուն վերլուծություն է հրապարակել, որով փորձել է բացատրել, թե ինչու է ՄՅՈՒ-ում Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում սխալ «կարմիր սատանաների» նախկին ֆուտբոլիստ, այժմյան փորձագետ Ֆիլ Նևիլը:

______

Նախքան Հենրիխ Մխիթարյանի հասցեին «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ֆիլ Նևիլի հայտարարությունը վերլուծելը հարկավոր է նայել, թե ինչպես էր մինչ այդ հանդես գալիս հայ ֆուտբոլիստը:

Այս մրցաշրջանի մեկնարկը նախորդի ավարտի արտացոլումն էր, երբ Մխիթարյանը վաստակեց տեղը «Յունայթեդի» մեկնակային կազմում և իր թիմի առանցքային ներկայացուցիչն էր «Այաքսի» դեմ Եվրոպա Լիգայի եզրափակիչ խաղում (2-0):

Մեկնարկային առաջին խաղերում 5 գոլային փոխանցումները բազմախոստում էին: Թվում էր` Մխիթարյանը պատրաստվում էր ռեկորդներ գրանցել մանկունիանցիների կազմում: Սակայն դրան հետևեց խաղամակարդակի ցավալի անկումը: Մխիթարյանը Ռուսաստան մեկնելուց հետո ընդամենը 2 գոլ է խփել:

«Հադդերսֆիլդի» հետ ՄՅՈՒ-ի սարսափելի արտագնա խաղը նույնացավ Մխիթարյանի վատ խաղով: Մոուրինյուն դրանից հետո որոշեց ֆուտբոլիստին ուղարկել պայմանական «սև ցուցակ»:

Մխիթարյանը կիսապաշտպան է, որը հաճախ խաղն իր վրա չի վերցնում: Մխիթարյանն էականորեն տարբերվում է Էդեն Ազարից ու Ալեքսիս Սանչեսից, ովքեր գլխավոր հարձակվողական դեմքերն են «Չելսիում» ու «Արսենալում»:  ԱՊԼ-ի թոփ-թիմերի հետ խաղերը ցույց տվեցին «կարմիր սատանաների» կազմում Մոուրինյուի համակարգի գլխավոր թուլությունը:

Ֆիլ Նևիլը Մխիթարյանին «հաջողակ» է անվանել: Ինչո՞ւ: Քանի որ նա հանդես է գալիս այնպիսի ակումբի կազմում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է: Մեջբերում եմ Նևիլի խոսքերը Sky Sports-ին տված հարցազրույցից:

«Ժոզե Մոուրինյուն հաճախ է քննադատության ենթարկվում այն բանի համար, թե ինչպես է վարվում Հենրիխ Մխիթարյանի հետ: Կիսապաշտպանը չցուցադրեց այն խաղամակարդակը, որը նրանից սպասում են: Նա շատ հնարավորություններ է ունեցել: Մխիթարյանը դժբախտ չէ: Առհասարակ, նրա բախտը բերել է, որ պաշտպանում է «Մանչեսթեր Յունայթեդի» գույները: Դադարեցրեք ուռճացնելը: Եթե ֆուտբոլիստը խաղում է անհրաժեշտ մակարդակով, ապա հայտնվում է թիմի կազմում: Եթե ոչ` ոչ: Ժոզեն այստեղ կապ չունի», - ասել էր Նևիլը:

Անիմաստ է` թաղել Մխիթարյանի տաղանդը, որը բոլորիս քաջ ծանոթ է: Հենրիխը հաճախ չի հայտնվում հայտացուցակում կամ մնում է «Յունայթեդի» պահեստայինների նստարանին: Գաղտնիք չէ, որ հայ կիսապաշտպանն այն կարգի ֆուտբոլիստների շարքին է պատկանում, որոնք աճում են` ունենալով կայուն խաղային պրակտիկա, օրինակ` ինչպես Ուեյն Ռունին: Մխիթարյանի մարզավիճակը նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում (երբ նա մշտապես խաղում էր), հաստատում է այս միտքը:

Մխիթարյանի ու Մոուրինյուի միկրոտարաձայնության գլխավոր շահողը եղավ Ջեսսի Լինգարդը: Անգլիացին մեկնարկային կազմում էր թիմի վերջին դիմակայություններում և գրեթե միշտ խաղերն ավարտում էր արդյունավետ գործողություններով:

Մխիթարյանը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմ, ինչպես դա արեց նախորդ մրցաշրջանում` իր մարզչի կողմից «դաստիարակությունից» հետո: Մանկունիական ակումբում Հենրիխի կարիերան ամենևին ավարտված չէ: Հայ ֆուտբոլիստը դեռ շատ ժամանակ կունենա ապացուցելու Ֆիլ Նևիլի արտահայտությունների ու Մոուրինյուի որոշումների անիրավացիությունը:





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1