«Ինտերը» շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով: Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում կատարելով Corriere dello Sport-ին: Միլանյան ակումբը որոշել է «կարմիր սատանաներին» առաջարկել փոխարինել հայ կիսապաշտպանին Ժոաու Մարիուի հետ:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ Մարիուի տրանսֆերով հետաքրքված է ՊՍԺ-ն, բայց «Ինտերը» պատրաստ է ամեն ինչի Մխիթարյանին ձեռք բերելու համար և Մարիուի համար այլ առաջարկներ չի դիտարկի մինչև ՄՅՈՒ-ից պատասխան չստանա:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը 15 խաղ է անցկացրել ԱՊԼ-ում՝ դառնալով 1 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: Իսկ Մարիուն Ա Սերիայում՝ 13 խաղում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: