Հայկական ֆուտբոլի ապագան. Կորյուն Կիրակոսյան

TotalFootball.am


31.01.18 20:49

Հայկական ֆուտբոլի ապագան. Կորյուն Կիրակոսյան


Totalfootball.am-ը շարունակում է իր  նոր էջը, որում կփորձենք ընթերցողներին ծանոթացնել մանկապատանեկան ֆուտբոլում ամենից շատ աչքի ընկնող ֆուտբոլիստների հետ:

 

Այսօրվա մեր հերոսը «Արարատ» ֆուտբոլային ակումբի սան Կորյուն Կիրակոսյանն է:

 

Կորյունը ծնվել է 2005 թվականի հուլիսի 6-ին՝ Աբովյանում: Խաղում է «Արարատ»-05 ակումբում, կենտրոնական կիսապաշտպան է: Նա հիանալի է տեսնում խաղադաշտը, տիրապետում է հուժկու հարվածների ու մեկ հպումով գերազանց փոխանցումների: Թիմի դիրիժորն է ու առաջատարը:

Totalfootball.am-ի հետ զրույցում Կորյունն ասաց, որ երազում է Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրելու մասին, և կցանկանար դառնալ նոր Հենրիխ Մխիթարյան հայ ազգի համար:

 

 -Ե՞րբ, ու ինչպե՞ս սիրեցիր ֆուտբոլը: Ի՞նչը քեզ «ստիպեց», որ կյանքդ կապես գնդակի հետ:

- Բակում շատ անգամներ ֆուտբոլ խաղալուց հետո հայրս, տեսնելով իմ ունակությունները, որոշում է ինձ ցույց տալ Ռոնալդինյոյի խաղերը: Տեսնելով նրա հիասքանչ խաղը` ես միանգամից որոշեցի զբաղվել ֆուտբոլով, որն էլ ինձ ստիպեց կյանքս կապել գնդակի հետ:

 

-Հե՞շտ է ստացվել ֆուտբոլում առաջին քայլերն անելը:

- Բակում խաղալիս ես կարծում էի, որ շատ հեշտ է ֆուտբոլ խաղալ, սակայն մարզչիս հետ ծանոթանալուց և շփվելուց հետո ես հասկացա, որ շատ դժվարություններ ունեմ հաղթահարելու:

- Դժվա՞ր է Հայաստանում ֆուտբոլիստ լինելը:

- Ֆուտբոլիստ լինելը հեշտ է, իսկ դառնալը՝ դժվար:

-Ո՞վ է քեզ ոգեշնչում:

- Ինձ ոգեշնչում է հայրս, որն իր խորհուրդներով օգնում է ինձ՝ հասնել իմ երազանքին:

-Ո՞ր թիմի երկրպագուն ես, ո՞վ է քո սիրելի ֆուտբոլիստը և ինչու՞:

- Բարսելոնայի երկրպագու եմ, իմ սիրելի ֆուտբոլիստը Մեսսին է, իր համեստության և ֆուտբոլային բարձր որակների համար:

- Ինչո՞վ ես դու տարբերվում քո հասակակից մյուս տղաներից:

-Ես չեմ փորձում տարբերություն գտնել իմ և ընկերներիս միջև:

-Ինչպե՞ս ես սովորում դպրոցում: Ինչպե՞ս ես կարողանում հասցնել և դասերը, և մարզումները:

- Փորձում եմ ունենալ գերազանց առաջադիմություն՝ մեծ դժվարությամբ համատեղելով դասերը ֆուտբոլի հետ:

-Ո՞րն է մինչ այժմ քո անցկացրած լավագույն խաղը:

-Ի նձ մոտ տպավորվել է «Ակադեմիա 2»-ի դեմ խաղը, որի ընթացքում` 3-0 հաշվով պարտվելու ժամանակ, իմ 3 խփած գոլերից հետո թիմս խուսափեց պարտությունից:

- Ֆուտբոլային և ոչ ֆուտբոլային ի՞նչ երազանքներ ունես:

- Ֆուտբոլային և ոչ ֆուտբոլային երազանքներս համընկնում են, քանի որ ձգտում եմ դառնալ համաշխարհային ճանաչում ունեցող լավ մարդ և լավ ֆուտբոլիստ:

-Եթե չլիներ ֆուտբոլը...

- Չեմ պատկերացնում կյանքն առանց ֆուտբոլի, քանի որ խաղում եմ սրտանց:

 

- Որտե՞ղ ես քեզ տեսնում 10 տարի անց:

-Եվրոպական ցանկացած ակումբում, որով կհպարտանար ազգս:

 

Կորյունի մասին իր կարծիքը հայտնեց «Արարատ»-05-ի  գլխավոր մարզիչ Մաքսիմ Առաքելյանը: 
–Կորյունը մեր ակումբի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է:  Նա ունի գերազանց տեխնիկա, շատ լավ է տեսնում դաշտը, տիրապետում է լավ դրիբլինգի և սուր փոխանցումների: 
Մեր ակումբում առաջնային է լավ սովորելը, իսկ Կորյունը ունի բարձր առաջադիմություն դպրոցում: Ընկերները ուրախանում են նրա հաջողություններով: «Արարատում» շատ ընկերական մթնոլորտ է: 
Նշեմ, որ մոտ մեկ ամսից Կորյունը կուղևորվի Շվեյցարիա՝ «Ստադ դե Նյուտոն» թիմում փորձաշրջան անցնելու համար:

Կորյունի մասին իր կարծիքը հայտնեց «Արարատ»-05-ի  գլխավոր մարզիչ Մաքսիմ Առաքելյանը: 

– Կորյունը մեր ակումբի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է:  Նա ունի գերազանց տեխնիկա, շատ լավ է տեսնում դաշտը, տիրապետում է լավ դրիբլինգի և սուր փոխանցումների: 

Մեր ակումբում առաջնային է լավ սովորելը, իսկ Կորյունը ունի բարձր առաջադիմություն դպրոցում: Ընկերները ուրախանում են նրա հաջողություններով: «Արարատում» շատ ընկերական մթնոլորտ է: 

Նշեմ, որ մոտ մեկ ամսից Կորյունը կուղևորվի Շվեյցարիա՝ «Ստադ դե Նյուտոն» թիմում փորձաշրջան անցնելու համար», - մեզ հետ զրույցում ասաց մարզիչը:

______

Սուրեն ՆԱԶԱՐՅԱՆ





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1