Մխիթարյան-Օբամեյանգ զույգը միասին խաղալու երեք տարվա փորձ ունի. 2013-2016 թվականներին նրանք միասին պաշտպանում էին Դորտմունդի «Բորուսիայի» գույները: Հունվարի տրանսֆերային պատուհանը նախկին խաղընկերներին 18-ամսյա բաժանումից հետո վերամիավորեց «Արսենալում:
Փետրվարի 3-ին «Էվերթոնի» հետ խաղում (5-1), Օբամեյանգը նշեց նորամուտը «Արսենալում», իսկ առաջին անգամ մեկնարկային կազմում ընդգրկված Մխիթարյանի համար դա նորամուտն էր «Էմիրեյթսում:
Գաբոնցին ու հայը 90 րոպեների ընթացքում շատ արդյունավետ գործեցին. Օբամեյանգը Մխիթարյանի փոխանցումից բացեց իր գոլերի հաշիվը, իսկ Հենրիխը «զինագործների» կազմում միանգամից 3 փոխանցման հեղինակ դարձավ:
Այս արդյունավետ փոխգործակցությանն անտարբեր չի մնացել հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին: